Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվածներ կան «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ) Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ) Ուսանողների շուրջպարը՝ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին (տեսանյութ) Կիրանցիները Փաշինյանի առջև պահանջ են դնելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում` ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ում 

Երկակի ստանդարտներ Արևմուտքից՝ Հայաստանի շահերը պաշտպանելու հարցում

Վերլուծական

Օրեր առաջ Հայաստան էր ժամանել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությունը: Պեկարովան Երևանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում իր աջակցություն էր հայտնել Հայաստանին և նշել, որ այնուհետև այցելելով Բաքու բարձրաձայնելու է այն հարցը, թե ինչու են Ադրբեջանի իշխանությունները տորպեդահարում խաղաղության օրակարգը: Այն հանգամանքը, որ Պեկարովան առաջինն այցելել էր Երևան, իսկ այնուհետև միայն ճանապարհ բռնել դեպի Բաքու, ներկայացվում էր իբրև անվերապահ աջակցություն Հայաստանին: Սակայն, որքան մեծ էր արևմտամետների հիասթափությունը, երբ Բաքու ժամանելուն պես նույն Պեկարովան հանկարծ հայտարարեց, որ Երևանում իրեն թերևս սխալ են հասկացել, իսկ ինքը միշտ էլ համարել է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին:

Սա թերևս առաջին դեպքը չէ, երբ Երևանում գեղեցիկ խոսքեր և աջակցության խոստումներ հնչեցրած արևմտյան պաշտոնյաները Բաքվում փոխել են իրենց հռետորաբանությունը: Դիցուք՝ ամիսներ առաջ Երևան էր ժամանել Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Անալլենա Բերբոքը, ով հայտարարել էր, թե որքան է Գերմանիան կարևորում ՀՀ–ի հետ հարաբերությունների զարգացումը և կանգնած է ՀՀ իշխանությունների և Հայաստանի կողքին: Նույն Բերբոքը, օրեր անց Բաքվում հանդիպելով Ջեյհուն Բայրամովի հետ, հայտարարել է, որ «Գերմանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և Ղարաբաղն Ադրբեջանի մաս է համարում»։

Մեկ այլ օրինակ, նախորդ տարվա ավարտին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Միացյալ Նահանգները չարձագանքեց, անգամ չճանաչեց, որ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում։ Ավելին՝ ԱՄՆ–ը լայն տնտեսական համագործակցություն է հաստատել Ադրբեջանի հետ։ Այս համագործակցության հիմնական ուղղություններն են՝ Ադրբեջանում նավթի և գազի հատվածի զարգացումը, նոր խողովակաշարերի կառուցումն ու շահագործումը, Արևելք-Արևմուտք միջանցքի երկայնքով ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը և ոչ նավթային հատվածում փոխադարձ առևտրի ընդլայնումը։ Այսօր ևս Ադրբեջանն ԱՄՆ-ի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է Հարավային Կովկասում։ Երկու երկրների տնտեսական հարաբերությունների ցուցանիշներից մեկն այն է, որ տարեցտարի ավելանում է ապրանքաշրջանառության ծավալը։

Եվս մեկ դրվագ: Նախորդ տարվա ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Երևանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյի հետ: Դի Մայոն նույնպես ժլատություն չի արել պաշտոնական Երևանին ուղղված գեղեցիկ խոսքերի և ԵՄ–ի հետ համագործակցությունից ակնկալվող դիվիդենտների մասով: Նա նույնպես ընդգծել էր, որ Իտալիան կանգնած է Հայաստանի կողքին: Ուշագրավ է, որ ընդամենն ամիսներ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևը Բաքվում ընդունել էր Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ջուզեպպե Կավոյի գլխավորած պատվիրակությանը և կողմերն ընդգծել էին Իտալիայի և Ադրբեջանի միջև ռազմական գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Ակնհայտ է, որ Արևմուտքը բացահայտ երկակի ստանդարտներով է մոտենում Հայաստանի շահերի պաշտպանությանը, արևմտյան պաշտոնյաների հռետորաբանությունը զգալիորեն տարբերվում է Երևանում և Բաքվում: Սա իր հերթին ապացուցում է այն պարզ ճշմարտությունը, որ Արևմուտքն այսօր ավելի շատ ունի Ադրբեջանի կարիքը, քան ՝ Հայաստանի: Այս դեպքում Արևմուտքը առաջնորդվում է իր տնտեսական շահերով:  Ադրբեջանական հսկայական «Շահ Դենիզ» հանքավայրն սկսել է գազ արտահանել Եվրոպա 2020 թվականին 33 միլիարդ դոլար արժողությամբ «Հարավային գազային միջանցք» ցանցի միջոցով, որը Կասպից ծովը Վրաստանի և Թուրքիայի միջոցով կապում է Իտալիային: Անցյալ տարի երկիրը համաձայնագիր է ստորագրել Եվրահանձնաժողովի հետ՝ մինչև 2027 թվականը կրկնապատկելու իր մատակարարումները մինչև տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր: Ադրբեջանի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ Եվրոպան եղել է ադրբեջանական բնական գազի ամենախոշոր գնորդը 2023 թվականի առաջին ութ ամիսներին՝ ներմուծելով 7,6 միլիարդ խորանարդ մետր՝ 4,1 տոկոսով ավելի, քան նախորդ տարի։ Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է Արևմուտքի երկերեսանիությունը, երբ խոսքը գնում է Հայաստանի կողքին իրապես կանգնելու և Երևանին գործնականում աջակցելու մասին:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվածներ կան «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ)Ադրբեջանական քարոզչական մամուլը հստակ շեշտում է, որ դա իրենց համար «պայմանական սահման» է․ ՀայրապետյանՈւսանողների շուրջպարը՝ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին (տեսանյութ) Կիրանցիները Փաշինյանի առջև պահանջ են դնելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում` ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ումՀատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն ԹորոսյանՍկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարարԿիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ)Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքներըՏաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանինՎահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վարուժան ԳեղամյանԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարցԱրագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՌուսաստանը պատրաստվում է հարձակման. ԶելենսկիՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Թաիլանդում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն ԲաբայանՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ«Խաղաղության» են պատրաստվում». Վարուժան Գեղամյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս ԹուֆենկյանինՆոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ)Ոստիկանական զորքեր են բերել, Բերքաբերում ակտիվ ականազերծման աշխատանքներ են կատարվում (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆՆարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակՏավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆԱրթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԲագրատ Սրբազանն այցելել է Շուշիում նահատակված Դավիթ Շահնզարյանի հուշայգի և վերահաստատել նրա ուխտը (տեսանյութ) Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարելԱնձնական տվյալներ մշակող 8 կազմակերպություններ վարչական տույժի են ենթարկվել60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը (լուսանկարներ, տեսանյութ)Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների 12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է
Ամենադիտված