«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է այս մրցաշրջանում թիմի հարձակվող Հարի Քեյնի խաղի մասին։
«Քեյնը հիանալի է հանդես գալիս մարզումների ժամանակ, նրա յուրաքանչյուր հարվածը դարպասին անհավանական է: Ափսոս, որ պաշտոնական հանդիպումներում նման բան հազվադեպ ենք տեսնում։ Բայց մենք աշխատում ենք դրա վրա»,- իր սոցիալական ցանցերում Թոմաս Տուխելի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում «Բավարիայի» հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում, որոնցում դարձել է 28 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 110 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Տուխելը «Բավարիան» գլխավորում է 2023 թվականի մարտից։ Մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Գերմանիայի առաջնությունում «Բավարիան» 50 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։