Լավ հիշողություններ ունեմ նրանց ստադիոնից․ Հավերցը՝ Պորտուի դեմ ՉԼ խաղի մասին
Սպորտ«Արսենալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Պորտուի» հետ առաջիկա հանդիպման մասին, որը կկայանա փետրվարի 21-ին և կանցկացվի պորտուգալական «Դրագաո» մարզադաշտում։
«Հաճելի հիշողություններ ունեմ կապված այս մարզադաշտի հետ, որը հավերժ կմնա ինձ հետ։ Ես անհամբեր սպասում եմ կրկին այցելել այնտեղ:
Այնտեղ միշտ չափազանց դժվար է խաղալ, բայց ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում հանդիպմանը և հուսով եմ, որ մենք կհաղթենք»,- Հավերցի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ 2020/2021 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որում մրցել են «Չելսին», որտեղ այն ժամանակ խաղում էր Հավերցը, և «Մանչեսթեր Սիթին», տեղի է ունեցել հենց «Դրագաո» մարզադաշտում։ Այդ խաղում Հավերցը խփել է հանդիպման միակ գնդակը և հաղթանակ պարգևել լոնդոնցիներին: