Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղել ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն Բաբայան Նոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ) Նարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակ Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆ 71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 

Լևոն Քոչարյանի գործով դատախազին ինչպիսի՞ «պայծառ ապագա» է սպասվում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են իրավապահ մարմինները, այն էլ՝ ոչ ամբողջությամբ, նորություն չէ: Սակայն նույնիսկ այս ոլորտում բոլորը չէ, որ պատրաստ են դեմ գնալ օրենքներին ու անվերապահ կատարել Փաշինյանի ցանկությունները, որոշ դեպքերում՝ անգամ «կապրիզները»:

Պատահական չէ, որ քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով գրեթե նույն դատախազներն ու դատավորներն են նշանակվում: Սակայն, որպես օրինաչափություն, Փաշինյանի «սրտի» դատախազներին ու քննիչներին հետաքրքիր ճակատագրեր են սպասվում. նրանք ոչ միայն պարգևատրվում են, այլև ծառայություններից օգտվելուց հետո, ի վերջո, նրանցից բավականին արագ ազատվում են: Ի մասնավորի, կարելի է հիշել նախկին քննիչ Հրաչյա Մուշեղյանին, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդման հիմնական դերակատարներից մեկն էր: Մուշեղյանը, ինչպես հայտնի է, հիմնական «պատռվողներից» մեկն էր, որպեսզի Քոչարյանը պարտադիր ազատազրկված լինի։ Նրա հետ նույն գործն ու նույն տրամաբանությունը տանում էին նաև մեղադրողները՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, դատախազներ Գևորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը։

Հրաչյա Մուշեղյանը, որը երևի թե մեծ ակնկալիքներ ուներ Փաշինյանի իշխանությունից, ի վերջո, հայտնվեց լուսանցքում. դուրս եկավ համակարգից, դարձավ փաստաբան, իսկ անցած տարի՝ օգոստոսի 12-ին դարձավ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի «հեղինակ» (ի դեպ, ղեկին է եղել ոչ սթափ վիճակում), իսկ այսօր բավարարվում է նրանով, որ իրեն, որպես նախկին քննիչ, չեն կալանավորել, ժամանակավորապես ազատության մեջ է, ինչպես ասում են՝ մինչև մի լույս կբացվի։

Փաշինյանի իշխանության համար գլխավոր դատախազի պարտականությունները «բարեհաջող» իրականացրած Արթուր Դավթյանը նույնպես հայտնվեց լուսանցքում. մամուլը գրեց, թե ուր որ է Մոսկվայում դասախոսություններ պետք է կարդա, մի անգամ էլ կադրերում երևաց Արցախի թեմայով փողոց դուրս եկած ժողովրդի մեջ, ու այդպես էլ մինչ հիմա տեղեկություն չկա, թե ինչով է զբաղվում նա։ Բաղդասարյանն ու Պետրոսյանը նոր դատախազ Վարդապետյանի պաշտոնավարման հենց սկզբից դուրս մնացին համակարգից: Ճիշտ է, հետո նրանք պաշտոնների նշանակվեցին ՔԿ-ում, բայց այդ պաշտոնները, մեղմ ասած, «այն չէին»՝ հաշվի առնելով նրանց հավակնություններն ու Փաշինյանին մատուցած ծառայությունները: Դժվար չէ կանխատեսել, թե ինչ «պայծառ ապագա» է սպասվում դատախազ Արթուր Դանիելյանին, որը հիմա ներգրավված է ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի և փողոցային ակցիաների մասնակից, ծնունդով արցախցի Սերգեյ Ասատուրովի «գործով»:

Հիշեցնենք, որ մասնավորաբար Լևոն Քոչարյանը մեղադրվում է 4 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեև միջադեպը ֆիքսած տեսախցիկների տեսագրություններում ակնհայտ երևում է, որ ոստիկաններն են իրեն հարվածում: Կան տեղեկություններ, որ Դանիելյանը Փաշինյանի ընտանիքի հետ բավական սերտ հարաբերություններ ունի, ինչի մասին դատական առաջին նիստի ժամանակ հարց տվեց նաև փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Մեր տեղեկություններով, նրա՝ այս գործի մեղադրող դատախազ նշանակվելը պատահական չէ: Բանն այն է, որ Փաշինյանը անձամբ է շահագրգռված Լևոն Քոչարյանի գործով, ու իր մշտական վերահսկողության տակ է պահելու այն հենց Դանիելյանի միջոցով: Չնայած, որ դատավորը ևս Փաշինյանի «սրտի դատավորներից է»՝ Կարեն Ֆարխոյանը, այնուամենայնիվ վերահսկողությունը, ըստ ամենի, ավելի վստահելի է համարվում հենց սույն դատախազի միջոցով:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՌուսաստանը պատրաստվում է հարձակման. ԶելենսկիՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Թաիլանդում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն ԲաբայանՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ«Խաղաղության» են պատրաստվում». Վարուժան Գեղամյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս ԹուֆենկյանինՆոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ)Ոստիկանական զորքեր են բերել, Բերքաբերում ակտիվ ականազերծման աշխատանքներ են կատարվում (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆՆարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակՏավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆԱրթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԲագրատ Սրբազանն այցելել է Շուշիում նահատակված Դավիթ Շահնզարյանի հուշայգի և վերահաստատել նրա ուխտը (տեսանյութ) Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարելԱնձնական տվյալներ մշակող 8 կազմակերպություններ վարչական տույժի են ենթարկվել60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը (լուսանկարներ, տեսանյութ)Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների 12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էԵս չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվելԻնչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. ՄարուքյանԽորը վերլուծություն պետք է արվի, թե ինչու են այս թվերը աճել. Արսեն ԹորոսյանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱլֆորվիլումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանԱլմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՈսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՌԴ խաղաղապահ զորախմբի մի մասի մնալը կարևոր բան չէր, բայց հեռանալը հոգեբանական ճնշում է. ՂուլյանԲագրատ Սրբազանին «գործակալ ու Կրեմլից փող ստացող» անվանելու համար սկսվելու է դատական գործընթաց (տեսանյութ)Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկիցԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)
Ամենադիտված