Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն Թորոսյան Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարար Կիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ) Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Վահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Ոսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղել ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ 

Ամեն ինչի հետ՝ նաև ներքին ատելություն գեներացնողներ. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Փաշինյանն իշխանության հասնելու ճանապարհին էր, հայտարարում էր, թե Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է, ներքաղաքական, ներհասարակական կյանքում ատելության և վենդետայի մթնոլորտը պետք է բացառել։ Բայց եղավ լրիվ հակառակը. արդեն 6-րդ տարին է լրանում, ինչ նա իշխանության է, իսկ ատելությունը ներքաղաքական ու ներհասարակական կյանքում ուղղակի դարձել է գերիշխող։ Դագաղներով, ատելության քարոզով իշխանության եկածները առաջին իսկ օրից սկսեցին անհանդուրժողականություն սերմանել։

Իրենց հասցեին յուրաքանչյուր քննադատական, թթու խոսքի կամ այլընտրանքային կարծիքի արձագանքն իշխանավորների ու իշխանամերձ շրջանակների կողմից ատելության ու վիրավորանքի տեղատարափի տեսքով էր։ Իսկ ներքին թշնամանքի բորբոսասնկերը ամենամեծ արագությամբ տարածվեցին հենց սոցցանցերում, որտեղ իշխանության համակիրները, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում հայհոյող ու լպիրշ կանայք, սոցցանցային տարածության մեջ իշխանություններին քննադատող անձանց ու օգտատերերին լուտանքների թիրախ էին դարձրել։

Ներքին թշնամանքը տարածվեց նաև իրական կյանքում, երբ իշխանությունների ու անձամբ Փաշինյանի կողմից ներքաղաքական դաշտը բաժանվեց սևերի ու սպիտակների, ինչի արդյունքում օրակարգից հանվեց կառուցողական և բովանդակային դիսկուրսը, և փոխարենն օրակարգ բերվեցին թշնամանքի վրա հիմնված կարծրատիպային մոտեցումները։ Նույնիսկ այն դեպքերում, երբ հանրությունը պետք է ականատես լիներ բովանդակային քննարկման, դրա փոխարեն քաղաքական հարթակում տեսնում էր փոխադարձ մեղադրանքներ և մերկապարանոց հայտարարություններ։ Իսկ գաղափարական մոտեցումն ընդհանրապես լուսանցք մղվեց։

Քաղաքականությունն, ընդհանուր առմամբ, իջեցվեց կենցաղային ու շրիշակից ցածր մակարդակի։ Բնականաբար, այսպիսի մթնոլորտը պրոյեկտվում է նաև լայն հանրային ու հասարակական շրջանակների վրա։ Եվ քաղաքացիների շրջանում ևս չկա փոխադարձ հարգանք, հանդուրժողականություն՝ մեկը մյուսին լսելու, հասկանալու, սխալներն ընդունելու կամ ուղղելու, երբ տեսակետները չեն համընկնում։ Անհամաձայնության դեպքում իսկույն սկսվում են պիտակավորումն ու փոխադարձ վիրավորանքները։ Այս ամենն էլ իր հերթին վերածվում է լեզվակռվի ու ծեծկռտուքի։ Վիճակագրությունը վկայում է, որ ավելացել են ատելության հողի վրա հանցագործությունները։ Այդպիսով Փաշինյանը հասավ իր գլխավոր նպատակին, այն է՝ թշնամացնել մարդկանց, հանրային տարբեր շրջանակների միմյանց դեմ հանել։

Ու այս համատեքստում պատահական չէ, որ ատելություն էր գեներացվում կոնկրետ Արցախի նկատմամբ, թե այն դարձել է հակահեղափոխության օջախ։ Նաև դրա պատճառով է այսօր հանրային տրամադրությունների իներտություն նկատվում այն պայմաններում, երբ թվում է՝ քաղաքացիները պետք է պահանջատեր լինեին երկիրը ներկայիս ծանր վիճակից դուրս բերելու հետ կապված։ Ու եթե իշխանություններն էլ բողոքում են, թե իրենք ևս ատելության թիրախ են դարձել, ապա դա իրենց սերմանածն է, քաղում են իրենց արածի պտուղները։ Դեռ 2018-2019 թվականներին որոշ փորձագետներ, մտավորականներ, լրատվամիջոցներ (այդ թվում՝ ոչ մեկ անգամ՝ մենք) զգուշացնում էին, որ ատելության այս քարոզը ոչ միայն բումերանգի էֆեկտ է ունենալու, այլև կարող է չափազանց ծանր հետևանքներ ունենալ:

Ու այնպես չէ, որ ամեն ինչ հենց այնպես անցնելու է ու գնա։ Այս իշխանությունները պատմության մեջ են մտնելու ոչ միայն երկիրը խայտառակ պարտության տանելով, անընդհատ թշնամուն զիջելով, այլև հանրության ներսում թշնամանքի ու ատելության գեներացմամբ այն աստիճանի, որ նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ տիտանական ջանքեր են անհրաժեշտ նրանց թողած բացասական ու աղետալի իրողությունների հետևանքները հաղթահարելու համար։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն ԹորոսյանՍկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարարԿիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ)Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքներըՏաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանինՎահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վարուժան ԳեղամյանԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարցԱրագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՌուսաստանը պատրաստվում է հարձակման. ԶելենսկիՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Թաիլանդում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն ԲաբայանՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ«Խաղաղության» են պատրաստվում». Վարուժան Գեղամյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս ԹուֆենկյանինՆոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ)Ոստիկանական զորքեր են բերել, Բերքաբերում ակտիվ ականազերծման աշխատանքներ են կատարվում (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆՆարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակՏավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆԱրթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԲագրատ Սրբազանն այցելել է Շուշիում նահատակված Դավիթ Շահնզարյանի հուշայգի և վերահաստատել նրա ուխտը (տեսանյութ) Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարելԱնձնական տվյալներ մշակող 8 կազմակերպություններ վարչական տույժի են ենթարկվել60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը (լուսանկարներ, տեսանյութ)Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների 12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էԵս չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվելԻնչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. ՄարուքյանԽորը վերլուծություն պետք է արվի, թե ինչու են այս թվերը աճել. Արսեն ԹորոսյանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱլֆորվիլումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանԱլմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ)
Ամենադիտված