ՀՀ–ն ժամ առաջ կարիք ունի բոլոր ազգային ուժերի համախմբման ճանապարհով որակապես նոր իշխանությունների ձևավորման. հայտարարություն Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայում Գնահատանքս բոլորին, ովքեր ինքնակազմակերպվել են և արձագանքել մեր կոչին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եզդիական համայնքից եկել են Կիրանց՝ իրենց աջակցությունը հայտնելու տավուշցիներին (տեսանյութ) Ֆիդանը և Բլինքենը քննարկել են Գազայում տիրող իրավիճակը «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ իրազեկման ակցիա (տեսանյութ) ԱՄՆ–ում հաստատել են, որ չեն նախատեսում ամռանն Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ) Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները․ կառավարությունը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասին 

Արևմուտքի և Փաշինյանի համատեղ «օպերացիան». ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայության կրճատման գործընթաց է սկսվել

Վերլուծական

Եվրախորհրդարանն ընդունել է բանաձևեր, որոնցում ԵՄ-ին կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Բանաձևում նաև առաջարկվում է ամրապնդել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելացնել դրա չափը, երկարացնել դրա ժամկետը և դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանին։

Սա թերևս նմանատիպ առաջին բանաձև չէ, որն ընդունվում է ԵԽ-ի կամ առանձին երկրների մակարդակով: Դիցուք՝ թեև Ֆրանսիական Սենատն ընդունել է նմանատիպ բանաձև, նախագահ Մակրոնը հայտարարում է, որ պատժամիջոցները կարող են խանգարել խաղաղ գործընթացին և պետք է շարունակել երկխոսությունը Բաքվի հետ: Ինչ վերաբերվում է էներգետիկ համագործակցության կասեցմանը, ապա դժվար թե ԵՄ-ն կտրի այն ճյուղը, որի վրա նստած է: Ավելին՝ նման որոշման համար անհրաժեշտ է կոնսենսուս, որն առկա չէ: Օրինակ, Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանի կարծիքով՝ Ադրբեջանը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության էներգետիկ անկախության պահպանման համար։ Ադրբեջանն առանցքային երկիր է, առանց որի Եվրոպան չի կարող ունենալ էներգետիկ անկախություն:

Սակայն, ամենակարևորն ընդունված բանաձևերում՝ հայ-թուրքական սահմանին դիտորդներ տեղակայելու կոչն էր: Ինչպես գիտենք՝ այդ սահմանն այսօր հսկում է ռուսական 102-րդ ռազմաբազան, որի՝ Հայաստանից դուրս բերման անհրաժեշտության մասին պարբերաբար շշուկով արտահայտվում են ՔՊ ներկայացուցիչները: Այն, որ Հայաստանի իշխանությունները Արևմուտքի հորդորներով իսկապես ցանկանում են իրականացնել նման ծրագիր, նորություն չէ, այդ մասին ակնարկել է անգամ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։  2023 թվականին  «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտարարել է հետևյալը՝  «Ես գիտեմ, որ, օրինակ, հայերին նրանք (ԱՄՆ–ն և նրա դաշնակիցները – խմբ.) ազդանշան են ուղարկում, թե եկեք վռնդեք ռուսներին և սահմանապահներին... և հեռացրեք ռազմաբազան, մենք կօգնենք ձեզ ապահովել անվտանգությունը: Բացահայտ սադրանք է»:  Իր հերթին,  Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական լրատվամիջոցին օրեր առաջ տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է։ Նա ընդգծել է նաև, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի պահպանման հարցը ներկայումս չի քննարկվում։ Այսինքն՝ քննարկվում է ռազմակայանը ՀՀ-ից դուրս բերելու հարցը։ Ավելի վաղ, 2023 թվականի հոկտեմբերի 25-ին, The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հնարավորությանը, նշել էր, որ Հայաստանը ներկայումս նման հարց չի քննարկում, սակայն միևնույն ժամանակ դժգոհել էր ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործունեությունից:

Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հայ-թուրքական սահմանի մերկացումը և ռուսական ռազմաբազայի դուրս բերումը՝ դժվար չէ կռահել: Թուրքիան շատ ավելի լայն հնարավորություններ կստանա՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար, եթե վերացվի ռուսական գործոնը, որն այսօր այդ հարցում որոշակի զսպիչ դեր է խաղում: Իր հերթին, կասկածից վեր է, որ Ադրբեջանն  անարգելք իրականացնելու է կանխարգելիչ «հակաահաբեկչական» գործողություններ, այդ թվում` Հայաստանի տարածքում:  Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ սխալ աշխարհաքաղաքական խաղադրույք են անում՝ փորձելով դուրս բերել Հայաստանից ռեալ անվտանգության երաշխավոր հանդիսացող 102-րդ բազան, և այն փոխարինել հեռադիտակներով զինված, դե յուրե որևէ գործնական լծակներ չունեցող և Թուրքիայի հետ տարատեսակ էներգետիկ պրոյեկտներով փոխկապակցված Արևմուտքի ներկայացուցիչներով...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ․ Անի Քոչար (տեսանյութ)ՀՀ–ն ժամ առաջ կարիք ունի բոլոր ազգային ուժերի համախմբման ճանապարհով որակապես նոր իշխանությունների ձևավորման. հայտարարություն Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայում Գնահատանքս բոլորին, ովքեր ինքնակազմակերպվել են և արձագանքել մեր կոչին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Եզդիական համայնքից եկել են Կիրանց՝ իրենց աջակցությունը հայտնելու տավուշցիներին (տեսանյութ)Ֆիդանը և Բլինքենը քննարկել են Գազայում տիրող իրավիճակըԵկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո (լուսանկարներ)«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ իրազեկման ակցիա (տեսանյութ) ԱՄՆ–ում հաստատել են, որ չեն նախատեսում ամռանն Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕԴատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ) Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները․ կառավարությունը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասինՄենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ՝ ինքնության կորստի, հայրենիքի կորստի․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեքսիկացին կայքում խափանման պատճառով 28 հազար դոլարանոց ականջօղերը գնել է 28 դոլարով«Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Դանիելյանը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասինՆայե՛ք քարտեզին, կարմիրով նշվածները հանձնվող տարածքներն են, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Գյուղի մեջ բերում, նստեցնում են ադրբեջանցիներին` առանց որևէ երաշխիքի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ․ Արման ԹաթոյանՎրաստանը 2030 թվականին կդառնա Եվրամիության անդամ․ Բիձինա ԻվանիշվիլիՍտով սկսված այդ ողջ գործընթացը պիտի ավարտվի ճշմարտության հաղթանակով․ հայտարարություն՝ Կիրանցից (տեսանյութ)Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊԿիրանցում պայքարը շարունակվում է․ տավուշցիները՝ խարույկի շուրջ (տեսանյութ)«Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ)«Հեռացնե՛նք Նիկոլին» վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ Գեղամ Նազարյանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ) Մեր ոչ մի հարց չլուծվեց. ինչ են պատմում Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկած տավուշցիները (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են (տեսանյութ) Իրենք ինձ հետ կամ որևէ հոգևորականի հետ չեն պատերազմում, այլ` Աստծո հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բռունցքդ վեր` հանուն Տավուշի․ ակցիա՝ ԱԺ–ի դիմաց (լուսանկարներ) Ով կմտածեր, որ անցյալ տարի ես պետք է պսակեի Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ակցիա՝ կառավարության շենքի դիմաց, մինչ տավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ուղիղԹուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվածներ կան «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ)Ադրբեջանական քարոզչական մամուլը հստակ շեշտում է, որ դա իրենց համար «պայմանական սահման» է․ ՀայրապետյանՈւսանողների շուրջպարը՝ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին (տեսանյութ) Կիրանցիները Փաշինյանի առջև պահանջ են դնելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում` ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ումՀատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն ԹորոսյանՍկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարարԿիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ)Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքներըՏաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանին
Ամենադիտված