Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Այո, Մակրոնի քավորությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս. Արցախի էջը փակել չի կարելի. Շարմազանով Անվտանգային անդառնալի հարցեր կարող են առաջանալ. Արման Թաթոյան (տեսանյութ) «Միացի՛ր, որ փոխենք», «Միացի՛ր». իրազեկման ակցիա բուհերում (տեսանյութ) Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ գլխավոր դատախազ Երեկ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարի մոտ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Հայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն Այվազյան Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլեր 

ԵՄ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ նպաստելու ՀՀ կրթական համակարգի արդյունավետ բարեփոխմանը

Քաղաքական

Եվրոպական միության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) միջև ստորագրվել է համաձայնագիր՝ ազդարարելով EU4Education Reforms ծրագրի մեկնարկը, որը միտված է նպաստելու ՀՀ կրթական համակարգի արդյունավետ բարեփոխմանը:

Եվրոպական միության բյուջետային աջակցության համաձայնագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կտրամադրի լրացուցիչ տեխնիկական աջակցություն՝ կրթության որակի բարձրացման, ենթակառուցվածքների բարելավման և կրթության հասանելիության ու մատչելիության բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերում:

Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Քիրալին, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, շահագրգիռ կողմերի այլ ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Եվրամիության հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը՝ աջակցելու Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որը, նախարարի գնահատմամբ, ՀՀ կառավարության գերակայությունների շարքում է և մշտական ուշադրության կենտրոնում:

Ժաննա Անդրեասյանը նշել է՝ վերջին տարիներին կրթության ոլորտում մեծ թափով ընթացել են բարեփոխումներ, որոնք ուղղված են եղել կրթության որակի բարձրացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը և կրթության հասանելիության ու մատչելիության բարձրացմանը: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ոլորտում կատարվող բարեփոխումները և սահմանված նպատակներին հասնելուն ուղղված քայլերն ավելի համակարգված իրականացնելու նպատակով 2023 թվականին հաստատվել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» գործողությունների ծրագիրը, որով սահմանված են կրթության բոլոր մակարդակներում պետական քաղաքականության հստակ թիրախներ և ժամանակացույց՝ համահունչ ՄԱԿ-ի Կայուն զարգացման 4-րդ նպատակի թիրախներին:

«Կրթության ոլորտի բարեփոխումներն ու դրանց իրականացումը պլանավորվում են պետական բյուջեում, և այդ միջոցները նշանակալիորեն ավելացել են, սակայն Եվրոպական միության բյուջետային աջակցությունը փոխլրացնում է դրանք և նպաստում աշխատանքների արդյունավետ իրագործմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նշենք՝ Եվրոպական միության բյուջետային աջակցության համաձայնագիրն ընդգրկում է Արարատի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի բոլոր դպրոցներն ու Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքների 13 հանրակրթական ուսհաստատությունները: Ընդհանուր առմամբ՝ մինչև 337 դպրոցներ կունենան վերանորոգված և կահավորված ԲՏՃՄ լաբորատորիաներ, վերապատրաստված ուսուցիչներ և վերապատրաստման նորացված մեթոդաբանություն:

Այն աջակցելու է ՀՀ կառավարության գործողությունների ծրագրի իրականացմանը՝ ներառյալ դպրոցների կառուցումն ու վերանորոգումը: Համագործակցության շրջանակում աշխատանքներ են իրականացվելու նաև աշակերտների ուսումնառության արդյունքների գնահատման ազգային համակարգի բարելավման ուղղությամբ:

Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել՝ լրացուցիչ տեխնիկական աջակցությունը կապահովի «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» արդյունավետ իրականացումը:

ԿԳՄՍ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակությանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գրասենյակին՝ կրթության ոլորտի բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության, մշտական և արդյունավետ համագործակցության համար:

«EU4Education բարեփոխումների միջոցով Եվրամիությունը Հայաստանի Հանրապետությանը կօգնի զարգացնելու լավ կառավարվող կրթական համակարգ՝ հարմարեցված երիտասարդության և աշխատաշուկայի կարիքներին: Երկարաժամկետ հեռանկարում մենք հույս ունենք նվազեցնելու երիտասարդների գործազրկությունը և ունենալու կենսունակ, լավ կրթված և պատրաստված աշխատուժ, որն ունակ է նպաստելու Հայաստանի զարգացմանը և կանաչ ու թվային օրակարգին անցնելուն»,- նշել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը:

 

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Քիրալիի խոսքով՝ Հայաստանի կրթական համակարգի արդյունավետ գործունեությանն աջակցելը վաղուց առաջնահերթություն է Եվրամիության համար. «Որակյալ կրթության հասանելիությունը կայուն և բարգավաճ հասարակության հիմքն է, որը հատկապես կարևոր է գյուղական բնակավայրերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող այս համատեղ ծրագիրը վճռորոշ է լինելու կրթության ազգային նոր ռազմավարության առաջմղումը շարունակելու գործում՝ աջակցելով նաև ուսուցիչներին և սովորողներին՝ առաջնորդություն ստանձնելու և կրթական բարեփոխումներին նպաստելու հարցերում»:

Ներկաներին ողջունել է նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը. «Մեր մոտեցումն առաջնահերթություն է տալիս տվյալահենք որոշումների կայացմանը, քաղաքականության շահերի պաշտպանությանը և երիտասարդության բովանդակալից ներգրավվածությանը: ԵՄ-ի հետ համատեղ մեր ընդհանուր նպատակն ավելին է, քան կրթական որակի բարելավումը. խոսքը փոփոխություն բերող ուժեղ սերունդ դաստիարակելու մասին է: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանձնառու է աջակցելու ՀՀ ջանքերին՝ արդիականացնելու իր կրթական համակարգը՝ բոլոր երեխաների և երիտասարդների համար ներառական որակյալ կրթություն ապահովելու նպատակով»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՌԴ խաղաղապահ զորախմբի մի մասի մնալը կարևոր բան չէր, բայց հեռանալը հոգեբանական ճնշում է. ՂուլյանԲագրատ Սրբազանին «գործակալ ու Կրեմլից փող ստացող» անվանելու համար սկսվելու է դատական գործընթաց (տեսանյութ)Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկիցԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Այո, Մակրոնի քավորությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս. Արցախի էջը փակել չի կարելի. Շարմազանով Երևանում նախատեսվում է 5 նոր մանկապարտեզի կառուցում Գործ ունենք ՀՀ արտաքին քաղաքական սխալ հաշվարկների հետ՝ Արցախի հարցը փակված չէ. Աշոտ Ղուլյան (տեսանյութ) Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԱՄՆ-ն մերժում է ՀՀ-ի դիմումներն անձանց արտահանձնելու վերաբերյալ, չկա երկկողմ պայմանագիր․ գլխավոր դատախազԱնվտանգային անդառնալի հարցեր կարող են առաջանալ. Արման Թաթոյան (տեսանյութ)Տոկաևը կես օրով եկավ Երևան, որից հետո պարզվեց, որ ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ղազախստանում․ ՔոչարյանՊատգամավորի դեմքը, երբ կողքից ՔՊ-ականն ասում է` չկա ավելի ծանրաբեռնված մարդ, քան ԱԺ պատգամավորըԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողՀաստատ ասում եմ` զրպարտողները չեն մնալու անպատասխան. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Միացի՛ր, որ փոխենք», «Միացի՛ր». իրազեկման ակցիա բուհերում (տեսանյութ)Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ գլխավոր դատախազՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեկ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարի մոտ. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ ՄարտիրոսյանըՀայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն ԱյվազյանՆերվայնանում եմ, երբ ասում են՝ ծանրաբեռնված են, եթե այդպես է, ուրեմն մի բան լավ չեն անում. դատախազԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով՝ հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նախագիծը պատրաստ է. այն կկառուցվի 2 տարումՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին«Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավորԱպրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպքԿարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակում է տեղի ունեցել. 7 մարդ է զոհվել (լուսանկարներ) ԱԳՆ-ում հավաքված են տուն պահող, հնազանդ դիվանագետներ, ոչնացնում են ամեն ինչ. Մելքոնյան10 000 ադրբեջանցի ուսանող մասնակցել է «Արևմտյան Ադրբեջան» թեմայով օլիմպիադային, սա մարտահրավեր է (տեսանյութ)Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերԹբիլիսիում ձերբակալվել է նախկին պետնախարարըԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինԲաքվում հարցումներ են արել. մարդկանց 96%-ը Երևանը համարում է իրենցը. սա է նրանց քաղաքականությունը (տեսանյութ)ԱԳՆ-ում հրատապ կարգուկանոն պետք է մտցվի, վերածվել է պարզ կամակատարի. Ղալաչյան (տեսանյութ)Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԱՍՀ նախարարը Սաուդյան Արաբիայում ընդգծել է ոլորտային ռազմավարությունների մշակման կարևորությունըԵրևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել ենՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱլմաթիումՎարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանըՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ. shamshyan«Ծիծեռնակաբերդում» «ցեղասպան Նիկոլ» բառի համար կալանավորվել է 1անձ, մյուս 6 ձերբակալվածները ազատ են արձակվել Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ՍիրուշոԼարված իրավիճակ է Արմավիր–Երևան ճանապարհին (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինԻնչո՞ւ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունիՆոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ
Ամենադիտված