Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

Ամփոփվեց դպրոցականների գրաբարյան մրցույթը

Society

Մարտի 1-ին ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ գրաբարի դպրոցական մրցույթի ամփոփումը։ Մրցույթը նախաձեռնել ու կազմակերպել էին Դասական դպրոցը, Իրական դպրոցը, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնը` Արարատյան Հայրապետական թեմի հետ համագործակցությամբ։

Արարատյան Հայրապետական թեմի Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Թովմա քահանա Անդրեասյանը սկսեց աղոթքով, ապա բոլորին փոխանցեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությունն ու երախտիքի խոսքը։

Տեր հայրը երրորդ փուլ անցած խմբերի բոլոր ուսուցիչներին հանձնեց Նավասարդ Սրբազանի Օրհնագրերն ու գրքեր: Դրանցից մեկը թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքի կողմից տպագրված Աղոթագիրք էր, որտեղ աղոթքները ներկայացված են գրաբար ու աշխարհաբար զուգադրությամբ:

 Սրբազան հոր Օրհնագրում ասվում է. «Սիրելի՛ նվիրյալներ, դուք կամավորաբար ու մեծ սիրով դարձել եք այն անոթը, ում ցանած հունդերի եւ նվիրական ջանքերի շնորհիվ հայ պատանիները հաղորդակից են դառնում հայոց Ոսկեդարից մեզ հասած ժառանգությանը: Դուք ուղղորդվում եք` «խավարը հավերժ անիծելու փոխարեն ոչ միայն մեկ մոմ վառենք, այլեւ ամեն մեկս դառնանք մեկ մոմ եւ լուսավորենք» կարգախոսով։

Գրաբարի հետ հաղորդակցումը հայրենասիրության, հայրենիքը զգալու, մեր գրական ժառանգության հետ կենդանի կերպով առնչվելու մի գործընթաց է, որի տքնաջան իրագործմամբ Դուք հայկականությունը վերարթնացած, վերածաղկյալ վիճակով հաստատում եք մատաղ սերնդի հոգիներում:

Վստահ ենք, որ նրանցից շատերն իրենց էությամբ կդառնան մեր գրական ու գիտական ժառանգության լուսավորիչները, այդ լուսավորության տարածման զինվորները եւ կանդամագրվեն այս հոգեշահ առաքելությանը, որպեսզի լույսն արեգակնային լինի, եւ ճառագայթները տարածվեն մեր երիտասարդների մտքի, հոգու եւ սրտի մեջ: Վստահ ենք, որ նրանք կդառնան որակապես առավել ազնվացած հայեր ու կկարողանան պատկանել այդ արժեքներին եւ դրանք կրելով իրենց մեջ՝ կտարածեն նաեւ իրենց ընտանիքներում եւ իրենց միջավայրից ներս:

Մեր մաղթանքն է, որ Բարձրյալն Աստծո Սրբասուրբ Աջը զորավիգ լինի Ձեզ եւ Ձեր ընտանիքին, եւ Երկնավոր Տիրոջ բարեսեր կամքով ապրեք արեւշատ ու խաղաղ օրեր»:

Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը բարձր գնահատեց ոսկեղենիկ գրաբարին նվիրված մրցույթի գաղափարն ու անցկացումը: «Չափազանց կարևորում եմ նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը՝ հայոց լեզվի թանկարժեք մասի՝ ոսկեղենիկ գրաբարի պահպանման և տարածման տեսանկյունից։ Հուսով եմ, որ այս օլիմպիադայի անցկացումը կդառնա շարունակական, նաև վստահ, որ ԵՊՀ-ն մշտապես պատրաստ է հյուրընկալելու և մնալու ջերմ ու հարազատ միջավայր բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել ու լավագույնս ճանաչել մեր լեզուն»,- ասաց պարոն Գալստյանը:

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը, որը մրցույթի կազմակերպման սկզբից ներգրավված է եղել աշխատանքներում, ասաց, որ իր համար սա կրկնակի տոն է, քանի որ մասնակից ուսուցիչների շարքում տեսել է իր ուսանողներին: «Այս մրցույթի անցկացման նպատակը թե՛ գրաբարի ուսուցանումը, արժևորումն ու տարածումն է, թե՛ ԵՊՀ-դպրոց կապի սերտացումը։ Նման մրցույթների շնորհիվ աշակերտները նաև հնարավորություն են ունենում այցելելու Մայր բուհի մայր ֆակուլտետ, ծանոթանալու հայոց լեզուն ուսումնասիրելու՝ համալսարանի ընձեռած լայն հնարավորություններին»- ասաց տիկին Աբաջյանը:

Դասական դպրոցի տնօրեն Մանե Ղազարյանը ներկայացրեց մրցույթի անցկացման կարեւորությունը, պատմեց, թե որքան ոգեւորիչ էր մասնակիցների մեծ քանակն ու նրանց հետաքրքրվածությունը: «Ուզում եմ նաև շեշտել, որ 21-րդ դարում գրաբարով ստեղծված այսչափ նյութը անգնահատելի է, և այս գործում յուրաքանչյուրի ներդրումը՝ թանկ»,- ասաց Մանե Ղազարյանը:

«Դասական լեզու հայոց» մրցույթի 10 անվանակարգերի հաղթողներն «Ինստիգեյթ» ընկերության կողմից արժանացան դրամական պարգևի, իսկ հաղթող խմբերի ուսուցիչները՝ «Բուտեխ» ընկերության կողմից նվեր ստացան հայկական արտադրության սալիկային համակարգիչներ։

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի կողմից առանձնացված լավագույն 5 աշխատանքների հեղինակները նվեր ստացան գլուխկոտրուկներ, որոնցով կառուցելու են Էջմիածնի Մայր տաճարի եռաչափ մակետը։ Դրանցից 3-ը նվեր ստացան Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի դպրոցականներին։ Գլուխկոտրուկները տրամադրել էր Արմեն Ավետիսյանը։ 

Իրական դպրոցի եւ Դասական դպրոցի հիմնադիր Վահագն Պողոսյանը, որը նաեւ այս մրցույթի նախաձեռնողներից է, տարիներ շարունակ իրականացնում է ծրագրեր, որոնք նպաստում են գրաբարի վերազարթոնքին: Նրա կարծիքով` գրաբարի իմացությունը ցանկացած հայի համար պետք է պատվի հարց լինի:

Մրցույթի առաջին փուլում հայտ էին ներկայացրել 170-ից ավելի աշակերտներ Երևանից և 7 մարզերից` Արմավիր, Արարատ, Կոտայք, Լոռի, Գեղարքունիք, Սյունիք, Տավուշ։ Շուրջ երեք ամիս պատանիներն իրենց ուսուցիչների հետ հսկայական աշխատանք էին կատարել:

Մրցույթը եռափուլ էր: Առաջին երկուսի ընթացքում աշակերտները ներկայացել էին գրաբարի ընթերցանությամբ: Ժյուրին գնահատում էր գրաբար ընթերցելու, ընթերցանության կանոններն իմանալու եւ տեքստը հասկանալու հանգամանքը: 

Երրորդ փուլին մասնակցում էր շուրջ 70 պատանի՝ 28 ուսուցիչների գլխավորությամբ: Սա նախագծային փուլ էր, որին հիմնականում մասնակցում էին թիմերով, թեեւ կային նաեւ անհատական աշխատանքներ: Աշակերտները ստեղծել են տարբեր նախագծեր դասական հայերենով` կոմիքսներ, տեսանյութեր, շարժանկարներ, թատերական ներկայացումներ: Կային աշխատանքներ, որոնց տեսքտերը պատանիներն իրենք էին թարգմանել:

20-րդ դարում հայոց դասական լեզուն պահպանվել է հիմնականում Հայ Եկեղեցում ու լեզվաբանական շրջանակում: Սակայն մեր արմատների հետ կապը վերականգնելու, մեր հայրերին հասկանալու, նրանց տեսիլն ու նպատակները բացահայտելու բանալին գրաբարն է, այն գործիքը, որի օգնությամբ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, Սուրբ Սահակ Պարթեւի ու Վռամշապուհ արքայի պտղաբեր միասնությամբ սկիզբ դրվեց հայոց ինքնությունը սահմանելու գործին: Հենց 5-րդ դարում սկսված Ոսկեդարն է, որ բյուրեղացրել ու հազարամյակների ծրագիր է տվել հայ ազգին: Եվ այս կյանքում ուժեղ ու հողին ամուր կանգնած լինելու համար նախ պետք է տիրապետել գրաբարին:

Այս մտածումով է, որ 2014թ-ից Նավասարդ Սրբազանի օրհնությամբ Արարատյան Հայրապետական թեմը կազմակերպել է «Գրաբարյան օրեր» ծրագիրը, մասնակից ու աջակից եղել գրաբարին նվիրված մրցույթներին ու ծրագրերին: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular