Արտակ Գալստյանը փաստաբանական ծառայություններ կատարելու նպատակով 5 միլիոն դրամ է պահանջել և գործը թողել անավարտ
ԲլոգոսֆերաԵս, հանդիսանալով` Դուբայում բնակվող ՀՀ քաղաքացի Նելլի Ներսիսյանի մտերիմը, ով գտնվում է հետախուզման մեջ, տալիս եմ հաղորդում այն մասին, որ «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ՝ Արտակ Գավրուշայի Գալստյանը փաստաբանական ծառայություններ կատարելու նպատակով 5 միլիոն դրամ է պահանջել և ստացել Նելլի Ներսիսյանից ու գործը թողել անավարտ։ Այս մասին հայտնում է «ԴՕԿԻ ՁԱՅՆ» տելեգրամյան ալիքը։
«Ինչպես նաև հայտնի շորթող Արտակ Գալստյանը, ասել է, որ եթե ցանկանում է գտնել Նելլիի թոռանը, պետք է ավելացնի գումարի չափը։
Ես որպես տիկին Նելլիի հանգուցյալ տղայի՝ Վրեժ Ավագյանի նախկին ընկերուհին, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նա երբևէ երեխա չի ունեցել ու թոռան մասին խոսք գնալ չի կարող։
Ստորև ներկայացնում եմ «Հանրային Ձայն» ՍՊԸ-ին փոխանցված գումարը»։