Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են Իրենք ինձ հետ կամ որևէ հոգևորականի հետ չեն պատերազմում, այլ` Աստծո հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բռունցքդ վեր` հանուն Տավուշի․ ակցիա՝ ԱԺ–ի դիմաց (լուսանկարներ) Համբիկ Սասունյանը նույնպես Կիրանցում է (տեսանյութ) Ակցիա՝ կառավարության շենքի դիմաց, մինչ տավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ուղիղ Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվածներ կան «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ) Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ) Ուսանողների շուրջպարը՝ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին (տեսանյութ) Կիրանցիները Փաշինյանի առջև պահանջ են դնելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) 

Հայաստանը կարիք ունի դեէսկալացիայի և ստրատեգիական համբերության. Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է. 

«Ստերջանալու պա՞հը

Հայաստանը կարիք ունի դեէսկալացիայի և ստրատեգիական համբերության։ Սա է պետական մտածողությունը։ Մնացածն արկածախնդրություն է։ Կանենք դա գրագե՞տ ձևով, թե՞ ամեն ինչ զիջելով, հարցը սա է։

Բայց այս փուլի կարևորագույն բնորոշիչն այն է, որ Հայաստանը պարտադրված է լինելու կայացնել բարդ որոշումներ, այդ թվում՝ երկարատև ազդեցության։ Պարբերաբար դժվար ընտրության խնդիր է լինելու, և որոշումները պետք է կայացվեն, հակառակ դեպքում մեզ չեն սպասելու, և ուրիշները դրանք մեր փոխարեն են կայացնելու։

Գործող իշխանությունն իր քայլերով ոչ միայն մեզ, այլև՝ ողջ տարածաշրջանն է տանում լարվածության, պատերազմի ռեալ հավանականությամբ։ Պատերազմ, որը լինելու է մեր տարածքում։ Եթե մենք հիմա չբռնենք մեր իսկ իշխանության ձեռքը, ապա վաղը ոչ մի օտար իշխանության մեղադրելու իրավունք չենք ունենալու։ Մոսկվայից, Լոնդոնից, Վաշինգտոնից, Բրյուսելից, Թեհրանից հնչող ձևակերպումները 100 տոկոսով հաստատում են այս ամենը։ Եթե նկատել եք, արևելյան խոհեմությամբ այս պահին լուռ են Անկարան ու Բաքուն. նրանք համբերատար հետևում են Հայաստանի սխալների կուլմինացիային, որ հենց այդ պահին անեն իրենց պլանավորածը։

Ի՞նչ պետք է անենք մենք

Մեծագույն խնդիրն այն է, որ այս իշխանության նժարի հակառակ կողմում չկա հասարակությանը այլ, հստակ ճանապարհ առաջարկող ձևաչափ (ձևաչափեր)։ «Ազգային, հայրենասեր, Նիկոլ լավ հայհոյող» և այլ ձևակերպումներով ուժեր կան, բայց դա մեխանիկորեն չի երաշխավորում սառը, ռացիոնալ պատկերացումներ, ստրատեգիական մտածողություն։ Եվ վերջին տարիների զարգացումները հենց դա են ապացուցում։

Պետության պատամական շահը պահանջում է խելոք անհատներից անցում կատարել խելոք ձևաչափերի։ Այս իշխանությունը Հայաստանը հասցրել է ծանրագույն վիճակի. մենք ականապատ դաշտի ուղիղ մեջտեղում ենք, մեզնից պահանջվում է անհավանական խելամտություն, փորձի ու կարողությունների վրա հիմնված սառը, ռացիոնալ քայլերի ցանկ։ Հայաստանի պատմության նոր էջը չի կարող սկսվել անելիքի չիմացությամբ։

Եթե այս պահին մենք ոչինչ չանենք կամ գնանք 2020-ի սխալ ճանապարհով, երբ ընդդիմադիր ձևաչափերը կազմավորվում էին «ով է ավելի հարուստ, ով ավելի թանկ մեքենա ունի, ում պապան, փեսան, աները կամ եղբայրն են ավելի հարուստ են և կամ՝ ո´վ տան դարակում մի կուսակցության կնիք ունի» մրցակցության շրջանակներում, ապա Հայաստանին սպասում է Արցախի կամ Ուկրաինայի ճակատագիրը։ Առանց չափազանցության։

Այսօր մեզ օդի պես անհրաժեշտ են հանրային պրոցեսների կազմակերպիչներ։ Արդեն ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունն իր վրա չի վերցնում այդ կարևորագույն ֆունկցիան։

Այս պատմական փուլում անհրաժեշտ է նաև հանրային ուժեղ ճնշման տակ պարտադրել գործող (դեռևս) իշխանություններին՝ կասեցնել պսևդոռեֆորմները, որոնք ներքին լրացուցիչ լարվածություն և ներքին անկայունություն են ձևավորում (էլեկտրոնային դեղատոմսեր, տրանսպորտի թանկացում, «ակադեմիական քաղաք», եկամուտների պարտադիր հայտարարագրում, սահմանադրական փոփոխություններ և այլն)։ Սակայն այդ ուժեղ ճնշման համար հանրությանը պետք են կազմակերպչական իրական, ֆունկցիոնալ ձևաչափեր։ Դրանց ձևավորման համար կարևորագույն կարգախոսը պետք է լինի ներքին հաշտությունը, թիվ մեկ նախապայմանը՝ բոլոր ընտրազանգվածների հետ խոսելու և լսելու, պետական համակարգի հետ խոսելու և աշխատելու ունակությունը։ Այդ ձևաչափերի բնական դաշնակիցներն են հանրությանն իրապես հուզող խնդիրները՝ իրական մասնակցային պրոցես, որը կտանի իրական իշխանափոխության։

Հակառակ դեպքում մեր հանրային կառուցվածքը նմանվում է ստերջացված քաղաքական կենդանու, որից ոչ ոք այլևս ակնկալիք չունի»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են Իրենք ինձ հետ կամ որևէ հոգևորականի հետ չեն պատերազմում, այլ` Աստծո հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բռունցքդ վեր` հանուն Տավուշի․ ակցիա՝ ԱԺ–ի դիմաց (լուսանկարներ) Համբիկ Սասունյանը նույնպես Կիրանցում է (տեսանյութ) Ակցիա՝ կառավարության շենքի դիմաց, մինչ տավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ուղիղԹուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվածներ կան «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ)Ադրբեջանական քարոզչական մամուլը հստակ շեշտում է, որ դա իրենց համար «պայմանական սահման» է․ ՀայրապետյանՈւսանողների շուրջպարը՝ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին (տեսանյութ) Կիրանցիները Փաշինյանի առջև պահանջ են դնելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում` ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ումՀատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն ԹորոսյանՍկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարարԿիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ)Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքներըՏաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանինՎահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վարուժան ԳեղամյանԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարցԱրագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՌուսաստանը պատրաստվում է հարձակման. ԶելենսկիՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Թաիլանդում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն ԲաբայանՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ«Խաղաղության» են պատրաստվում». Վարուժան Գեղամյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս ԹուֆենկյանինՆոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ)Ոստիկանական զորքեր են բերել, Բերքաբերում ակտիվ ականազերծման աշխատանքներ են կատարվում (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆՆարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակՏավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆԱրթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԲագրատ Սրբազանն այցելել է Շուշիում նահատակված Դավիթ Շահնզարյանի հուշայգի և վերահաստատել նրա ուխտը (տեսանյութ) Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարելԱնձնական տվյալներ մշակող 8 կազմակերպություններ վարչական տույժի են ենթարկվել60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը (լուսանկարներ, տեսանյութ)Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների
Ամենադիտված