Սյունիքում 14-ամյա տղան սինդրիկ հավաքելիս վնասվել է և հոսպիտալացվել․ կասկածելի պայթյուն է եղել ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը կմասնակցի «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը Այսօր Երևանից մեծ թվով մարդիկ միացել են Տավուշյան շարժմանը (լուսանկարներ) Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Հայկ Մարությանն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաալիքը, որը պատմելու է Հայաստանի մասին՝ իբրև ադրբեջանական տարածք Սույն անձն ունի 24 ժամ՝ իր կողմից տարածած ակնհայտ սուտ տեղեկատվության հերքման և զրպարտության համար ներողության հայցման համար Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավարը կոչեց «կադաստրի թուղթ» Մեծ է գայթակղությունը ասելու՝ պետք է աննահանջ լինենք և կռիվ տանք յուրաքանչյուր մետրի համար. Մարությանը՝ Տավուշի մասին 

Աբխազիայում և Մերձդնեստրում՝ խաղաղություն, Արցախում՝ հայաթափում. Փաշինյանի՝ արևմտյան նարատիվներով առաջնորդվելու հետևանքները

Վերլուծական

2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմից և խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ձեռքերը լվաց Արցախից՝ հայտարարելով, որ Լաչինի միջանցքի խնդիրը և Արցախի հարցն ընդհանրապես ռուս–ադրբեջանական տիրույթում է։ Ակնհայտ է, որ հենց Նիկոլ Փաշինյանն է հրաժարվել  Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի հարցի հետապնդումից ու Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Միևնույն ժամանակ նա իր այդ քայլը ցանկանում  է գցել Ռուսաստանի գրպանը՝ վերջինիս մեղադրելով պարտավորությունները չկատարելու մեջ: Մինչև նախորդ տարվա սեպտեմբեր և ադրբեջանական լայնածավալ ագրեսիան՝ Փաշինյանը տարածում էր այն թեզը, թե, իբր, Լաչինի միջանցքը փակել են ռուսները, որպեսզի Հայաստանին մտցնեն միութենական պետության մեջ ու «Զանգեզուրի միջանցքը» ստանան։ Իսկ ահա Արցախի հայաթափումից և վերջնական կորստից հետո էլ Փաշինյանն սկսեց խոսել այն մասին, որ Արցախը հանձնել են ռուսները և հենց ռուս խաղաղապահներն են մեղավոր Արցախի կորստի մեջ: Իշխանությունները դրանով էլ չսահմանափակվեցին, ըստ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Ներքին Հանդում ադրբեջանցիները կրակում են, որովհետև ռուս խաղաղապահները թույլ չեն տվել ԵՄ դիտորդական առաքելությանը մուտք գործել այդ տարածք: Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանեց Գրիգորյանի այս հայտարարությունը՝ նշելով, որ նա խեղաթյուրում է իրականությունը և Ներքին Հանդում ռուս զինվորականներ չկան:

Սակայն, արդյո՞ք խնդիրը ռուս խաղաղապահների մեջ է։ Խորհրդային միության կազմաքանդումից հետո Ռուսաստանը մի շարք երկրներում խաղաղարար առաքելություն է իրականացրել ու իրականացնում: Օրինակ՝ Աբխազիայում ու Օսիայում, Տաջիկստանում, Մերձդնեստրում և այլն: Ռուս զինվորականնները խաղաղարար առաքելությամբ համագործակցում են նաև ՄԱԿ-ում ներգրավված երկրներում, օրինակ՝ Կոնգոյում, Կոսովոյում, Հարավային Սուդանում խաղաղարար առաքելություն իրականացնող զորախմբերում: 

Ռուսական խաղաղապահ օպերացիան Աբխազիայում իրականացվել է 1994-ից 2008 թվականներին։  1994 թվականին ստորագրված «Հրադադարի և ուժերի բաժանման մասին համաձայնագիրը» իրագործվել է միայն խաղաղապահների շնորհիվ։ Դա Աբխազիայի և Վրաստանի միջև այն ժամանակվա միակ պայմանագիրն էր, որը հարգում էր վրացական կողմը՝ հաշվի առնելով ռուս խաղաղապահների գործոնը: 2008-ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ 5-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան որպես անկախ երկիր և այսօր այնտեղ տեղակայված է ՌԴ 7-րդ ռազմաբազան: Հետաքրքիր է՝ իսկ ինչու դիցուք Աբխազիայից ռուս խաղաղապահները չեն հեռանում կամ ինչու Աբխազիայում վրացական կողմը չի դիմում սադրանքների և ռազմական էսկալացիայի: Պատասխանն ակնհայտ է՝ Աբխազիայի քաղաքական էլիտան սիրավեպ չի սկսում Արևմուտքի հետ և անվտանգության ոլորտում գնում է ՌԴ–ի հետ երկկողմ կապերի խորացմանը:

Նույնը կարելի է ասել նաև Հարավային Օսիայի և Մերձդնեստրի մասին: Թշնամիներով շրջապատված և չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության իշխանությունները ոչ միայն չեն տրվում արևմտյան ավանտյուրաներին, այլ Ռուսաստանին խնդրում են ավելացնել խաղաղապահների թիվը։ Դիցուք՝ Մոսկվայում Դնեստրի ներկայացուցչության ղեկավար Լեոնիդ Մանակովը հայտարարել է, որ «Խաղաղապահները Դնեստրում անվտանգության հիմնական գործոնն են և գլխավոր խոչընդոտը տաք գլուխների համար, որոնք շատ են Քիշնևում և Կիևում: Մինչ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը շարունակվում է, Մոլդովան կաշկանդված է Մերձդնեստրի դեմ ցանկացած ռազմական պլանի և նախապատրաստման հարցում»: Ինչ վերաբերվում է Հարավային Օսիային, ապա նշենք, որ այստեղ էլ ռուսական ռազմական ներկայության գործոնը խաղում է իր դերը՝ 2008-ից ի վեր վրացական կողմը միլիմետր անգամ չի  խորացել Օսիայի տարածքում՝ քաջ գիտակցելով, թե ինչով դա կարող է ավարտվել:

Ակնհայտ է, որ Արցախում կանգնած էր նույն ռուս խաղաղապահը, միակ տարբերությունը կայանում է նրանում, որ Աբխազիայի, Օսիայի կամ Մերձդնեստրի ժողովուրդը,  տրվելով արտաքին ուժերի պրովոկացիային, չի հայտարարում, որ ռուսները դավաճան են և թշնամի: Տարբերությունը նրանում է, որ Օսիայի, Աբխազիայի և Մերձդնեստրի ժողովուրդն այնքան է սիրում իր հողը, որ իշխանության չի բերում Արևմուտքի խամաճիկների՝ քաջ գիտակցելով դրա հետևանքները: Այնպես որ, Արցախի կորուստը ոչ թե ռուս խաղաղապահների դավաճանության կամ ոչ արդյունավետ գործելու, այլ ՀՀ քաղաքական ղեկավարության անհեռանկարային արտաքին քաղաքականության և Արևմուտքի խոստումներին հավատալու պատճառով էր: Այս հարցում նրանք են թե՛ թիվ մեկ պատասխանատուները, թե՛ թիվ մեկ մեղավորները:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ)Սա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ)Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)Սյունիքում 14-ամյա տղան սինդրիկ հավաքելիս վնասվել է և հոսպիտալացվել․ կասկածելի պայթյուն է եղել Ահաբեկիչ են էս մարդիկ, ասում ա՝ Արարատի վրա մի նայեք, հեսա կասի՝ Արագածին չնայեք, Տավուշի վրա չգնաք (տեսանյութ)Երրորդ ռեյխի փոխֆյուրեր Հերման Գյորինգի տանը 5 կմախք է հայտնաբերվել (լուսանկարներ)Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերըՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության բժշկական գումարտակը կմասնակցի «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանըԴրամավարկային քաղաքականությունը ձախողված է. արմատական բարեփոխումների խիստ կարիք ունենք. Սուրեն ՊարսյանՓաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի (տեսանյութ)Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ծրագրերըԱյսօր Երևանից մեծ թվով մարդիկ միացել են Տավուշյան շարժմանը (լուսանկարներ)36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում էՕգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ)Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆՄայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը (տեսանյութ)Ով կասի՝ Մարությանի կուսակցությունը ՌԴ-ի շպիոններն են, իմացեք՝ նիկոլական պրոպագանդա է. Մարության (տեսանյութ) Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. 19 մարդ է զոհվել (տեսանյութ)Եթե մենք հաշտ լինեինք Տավուշում կատարվող իրավիճակի հետ, կուսակցություն չէինք հիմնի, սա ինքնանպատակ չի (տեսանյութ)Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվելԱշխարհի ամենամեծ՝ Binance կրիպտոբորսայի հիմնադիրը դատապարտվել է ազատազրկմանՀայկ Մարությանն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահՆիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետԹբիլիսիում ոստիկանությունը բերման է ենթարկել 63 ցուցարարի (լուսանկարներ)Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաալիքը, որը պատմելու է Հայաստանի մասին՝ իբրև ադրբեջանական տարածքՄիրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը. ՏոկաևՍույն անձն ունի 24 ժամ՝ իր կողմից տարածած ակնհայտ սուտ տեղեկատվության հերքման և զրպարտության համար ներողության հայցման համարՄայիս ամսվա եղանակի կանխատեսումըՎրաստանի նախագահը կոչ է արել դադարեցնել nւժի կիրառումը ցուցարարների նկատմամբՆարեկ Մկրտչյանը ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվՍա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավարը կոչեց «կադաստրի թուղթ»Մեծ է գայթակղությունը ասելու՝ պետք է աննահանջ լինենք և կռիվ տանք յուրաքանչյուր մետրի համար. Մարությանը՝ Տավուշի մասինՄեկնարկած սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ միջնորդներ պետք չեն. Ալիև Բան չի փոխվել, կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու, ընտրությունը մերն է. Վահե ՀովհաննիսյանԵս անընդունելի եմ համարում արտաքին քաղաքական կողմնորոշումները որպես քաղաքական դավանանք. Հայկ Մարության (տեսանյութ)Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության ֆոնին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհն. կան տուժածներ Հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրիցՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ ՍրբազանԹանկարժեք մետաղների գները նվազել ենԱշխատող, արարող քաղաքացին իր երկրի հաջողության յուրատեսակ երաշխավորն է. Արմեն Սարգսյան Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանցՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը ՔՊ-ն խոսում է բռնության անթույլատրելիության մասին, իսկ երեկ ոստիկանները քաշքշում էին լրագրողին. Տիգրան ԱբրահամյանՀայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Զորամասերում ուսումնական ծրագրերով նախատեսված պարապմունքներ են․ ՊՆ (տեսանյութ)
Ամենադիտված