Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

Աբխազիայում և Մերձդնեստրում՝ խաղաղություն, Արցախում՝ հայաթափում. Փաշինյանի՝ արևմտյան նարատիվներով առաջնորդվելու հետևանքները

Analytical

2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմից և խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ձեռքերը լվաց Արցախից՝ հայտարարելով, որ Լաչինի միջանցքի խնդիրը և Արցախի հարցն ընդհանրապես ռուս–ադրբեջանական տիրույթում է։ Ակնհայտ է, որ հենց Նիկոլ Փաշինյանն է հրաժարվել  Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի հարցի հետապնդումից ու Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Միևնույն ժամանակ նա իր այդ քայլը ցանկանում  է գցել Ռուսաստանի գրպանը՝ վերջինիս մեղադրելով պարտավորությունները չկատարելու մեջ: Մինչև նախորդ տարվա սեպտեմբեր և ադրբեջանական լայնածավալ ագրեսիան՝ Փաշինյանը տարածում էր այն թեզը, թե, իբր, Լաչինի միջանցքը փակել են ռուսները, որպեսզի Հայաստանին մտցնեն միութենական պետության մեջ ու «Զանգեզուրի միջանցքը» ստանան։ Իսկ ահա Արցախի հայաթափումից և վերջնական կորստից հետո էլ Փաշինյանն սկսեց խոսել այն մասին, որ Արցախը հանձնել են ռուսները և հենց ռուս խաղաղապահներն են մեղավոր Արցախի կորստի մեջ: Իշխանությունները դրանով էլ չսահմանափակվեցին, ըստ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Ներքին Հանդում ադրբեջանցիները կրակում են, որովհետև ռուս խաղաղապահները թույլ չեն տվել ԵՄ դիտորդական առաքելությանը մուտք գործել այդ տարածք: Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանեց Գրիգորյանի այս հայտարարությունը՝ նշելով, որ նա խեղաթյուրում է իրականությունը և Ներքին Հանդում ռուս զինվորականներ չկան:

Սակայն, արդյո՞ք խնդիրը ռուս խաղաղապահների մեջ է։ Խորհրդային միության կազմաքանդումից հետո Ռուսաստանը մի շարք երկրներում խաղաղարար առաքելություն է իրականացրել ու իրականացնում: Օրինակ՝ Աբխազիայում ու Օսիայում, Տաջիկստանում, Մերձդնեստրում և այլն: Ռուս զինվորականնները խաղաղարար առաքելությամբ համագործակցում են նաև ՄԱԿ-ում ներգրավված երկրներում, օրինակ՝ Կոնգոյում, Կոսովոյում, Հարավային Սուդանում խաղաղարար առաքելություն իրականացնող զորախմբերում: 

Ռուսական խաղաղապահ օպերացիան Աբխազիայում իրականացվել է 1994-ից 2008 թվականներին։  1994 թվականին ստորագրված «Հրադադարի և ուժերի բաժանման մասին համաձայնագիրը» իրագործվել է միայն խաղաղապահների շնորհիվ։ Դա Աբխազիայի և Վրաստանի միջև այն ժամանակվա միակ պայմանագիրն էր, որը հարգում էր վրացական կողմը՝ հաշվի առնելով ռուս խաղաղապահների գործոնը: 2008-ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ 5-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան որպես անկախ երկիր և այսօր այնտեղ տեղակայված է ՌԴ 7-րդ ռազմաբազան: Հետաքրքիր է՝ իսկ ինչու դիցուք Աբխազիայից ռուս խաղաղապահները չեն հեռանում կամ ինչու Աբխազիայում վրացական կողմը չի դիմում սադրանքների և ռազմական էսկալացիայի: Պատասխանն ակնհայտ է՝ Աբխազիայի քաղաքական էլիտան սիրավեպ չի սկսում Արևմուտքի հետ և անվտանգության ոլորտում գնում է ՌԴ–ի հետ երկկողմ կապերի խորացմանը:

Նույնը կարելի է ասել նաև Հարավային Օսիայի և Մերձդնեստրի մասին: Թշնամիներով շրջապատված և չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության իշխանությունները ոչ միայն չեն տրվում արևմտյան ավանտյուրաներին, այլ Ռուսաստանին խնդրում են ավելացնել խաղաղապահների թիվը։ Դիցուք՝ Մոսկվայում Դնեստրի ներկայացուցչության ղեկավար Լեոնիդ Մանակովը հայտարարել է, որ «Խաղաղապահները Դնեստրում անվտանգության հիմնական գործոնն են և գլխավոր խոչընդոտը տաք գլուխների համար, որոնք շատ են Քիշնևում և Կիևում: Մինչ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը շարունակվում է, Մոլդովան կաշկանդված է Մերձդնեստրի դեմ ցանկացած ռազմական պլանի և նախապատրաստման հարցում»: Ինչ վերաբերվում է Հարավային Օսիային, ապա նշենք, որ այստեղ էլ ռուսական ռազմական ներկայության գործոնը խաղում է իր դերը՝ 2008-ից ի վեր վրացական կողմը միլիմետր անգամ չի  խորացել Օսիայի տարածքում՝ քաջ գիտակցելով, թե ինչով դա կարող է ավարտվել:

Ակնհայտ է, որ Արցախում կանգնած էր նույն ռուս խաղաղապահը, միակ տարբերությունը կայանում է նրանում, որ Աբխազիայի, Օսիայի կամ Մերձդնեստրի ժողովուրդը,  տրվելով արտաքին ուժերի պրովոկացիային, չի հայտարարում, որ ռուսները դավաճան են և թշնամի: Տարբերությունը նրանում է, որ Օսիայի, Աբխազիայի և Մերձդնեստրի ժողովուրդն այնքան է սիրում իր հողը, որ իշխանության չի բերում Արևմուտքի խամաճիկների՝ քաջ գիտակցելով դրա հետևանքները: Այնպես որ, Արցախի կորուստը ոչ թե ռուս խաղաղապահների դավաճանության կամ ոչ արդյունավետ գործելու, այլ ՀՀ քաղաքական ղեկավարության անհեռանկարային արտաքին քաղաքականության և Արևմուտքի խոստումներին հավատալու պատճառով էր: Այս հարցում նրանք են թե՛ թիվ մեկ պատասխանատուները, թե՛ թիվ մեկ մեղավորները:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular