Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկում է երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ ՈՒՂԻՂ․ Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի բնակիչները երթով գալիս են Հանրապետության հրապարակ Մի նոր հաղթանակ է կերտվելու, այսօր մեր գողացված ուրախության և պատվի օրն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նորից ստել են. ոսկեպարցին, կիրանցին դժգոհ է սահմանազատումից. Միհրան Մախսուդյան (տեսանյութ) Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պատիվ և խոնարհում հերոսական հայ ժողովրդին. Սամվել Բաբայան Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Դեպի Երևան երթն այս պահին (տեսանյութ) 

Պետական պարտքի մակընթացությունը՝ տնտեսության տեղատվության ֆոնին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարբեր երկրներում անընդհատ բարձրացվում է պետական միջոցների արդյունավետ օգտագործման ու պետական պարտքի թեման։ Այդ իսկ պատճառով էլ հատուկ մեխանիզմներ են ստեղծվում պետական միջոցների նպատակային օգտագործման և պետական պարտքի մակարդակը վերահսկելու հետ կապված։ Ընդ որում, այս խնդրին են բախվում ոչ միայն զարգացող, այլև զարգացած երկրները։ Նույնիսկ ԱՄՆ-ում, որը տնտեսության ծավալով աշխարհում առաջինն է, պետական պարտքի ծավալի սրընթաց աճն ապագայում կարող է բազմաթիվ խնդիրներ ստեղծել՝ մեծացնելով նաև դեֆոլտի հավանականությունը։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վերջին 5 տարվա ընթացքում պետական պարտքն ուղղակի շեշտակի աճում է։

2024 թվականի փետրվարի վերջի դրությամբ արդեն Հայաստանի պետական պարտքը կազմել է 11 մլրդ 943 մլն դոլար։ Տարեսկզբի համեմատ այն աճել է 97,5 մլն դոլարով կամ 0,8%-ով։ Հայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի տեսակարար բեռը 2023 թվականին 3,6 հազար դոլարից հասել է 4 հազար դոլարի: Եվ հատկանշական է, որ վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի բեռը ավելացել է գրեթե երկու անգամ: Ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը կտրուկ դեմ էր արտահայտվում յուրաքանչյուր վարկային համաձայնագրի՝ անընդունելի համարելով պետական պարտքի ավելացումը։ Նա անգամ ցույց էր տալիս, որ նույնիսկ իշխանության գալուց հետո իր այդ մոտեցումը չի փոխվելու։ 2018 թվականի մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարում էր. «2017-ին 800 մլն դոլար պարտք ենք վերցրել, 700 մլն դոլարով աճեցրել ենք մեր ՀՆԱ-ն...

Պատկերացնո՞ւմ եք՝ մեր վերցրած պարտքն ավելին է, քան մեր ստեղծած արդյունքը։ Հետևաբար, տնտեսական աճը ոչ թե տնտեսական աճ է, այլ վիճակագրական մանիպուլ յացիաների արդյունք»։ Բայց, ինչպես տեսնում ենք, Փաշինյանը պետական պարտքն ավելացնելու հարցում ուղղակի գերազանցում է նախկին բոլոր իշխանություններին։ Նրա գլխավորած կառավարությունը մեկը մյուսի հետևից վարկեր է վերցնում ու զբաղված է վիճակագրական մանիպուլ յացիաներով։ Վերցված վարկերն ու պարտքերն այդպես էլ չեն նպաստում Հայաստանի զարգացմանը ու ժամանակի ընթացքում ուղղակի փոշիանում են, անհրաժեշտ արդյունքը չեն տալիս։ Խնդիրն այն է, որ ներգրավվող միջոցները միտված չեն տնտեսության զարգացմանը, այլ ընդամենը տնտեսական աճի իմիտացիա ստեղծելու և եղած միջոցները փոշիացնելու խնդիր են լուծում։ Ենթակառուցվածքային ծրագրերի մասին նույնիսկ ավելորդ է խոսել։

Հյուսիս-Հարավ ճանապարհը տարիներով կառուցվում է ու չի ավարտվում։ Այնինչ, Հայաստանը գերժամանակակից ավտոմայրուղու կարիք ունի, որով կկարողանա բավարարել իր լոգիստիկ ու տնտեսական պահանջները։ Առավել քան կարևոր է նաև այլընտրանքային ճանապարհների կառուցման խնդիրը, ինչն իր մեջ նաև անվտանգային բաղադրիչ է կրում՝ հատկապես այն պարագայում, երբ մի շարք կարևոր ճանապարհներ հակառակորդի նշանառության տակ են, իսկ նոր զիջումների հարցում Նիկոլ Փաշինյանը ծայրահեղ պատրաստակամ է: Սակայն նույնիսկ այս հարցը չեն կարողանում լուծել։ Օրինակ՝ Սյունիքում այընտրանքային ճանապարհ կառուցեցին, կարճ ժամանակ անց այդ ճանապարհը սկսեց քանդվել։ Միակ խնդիրը, որը փորձում են լուծել, եղած ճանապարհների արագ ասֆալտապատումն է, քանի որ այն մեծ ջանքեր չի պահանջում։ Սակայն ասֆալտապատումը կատարվում է այն աստիճան անորակ, որ հաջորդ տարի այդ ճանապարհի ասֆալտը մեծամասամբ քայքայված է լինում։

Ու նորից պետք է որոշակի ասֆալտապատման աշխատանքներ կատարվեն։ Շատ հեռու չգնալու համար կարելի է հենց հարևան Վրաստանի օրինակն աչքի առաջ ունենալ: Օրինակ՝ այնտեղ Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ են կառուցում։ Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ արդեն այս տարի, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴի հետ սահման) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: Վրաստանն արդեն 4 տարի կառուցում է նաև Թբիլիսի-Բաթումի ավտոճանապարհը, որն այս տարի արդեն ավարտելու են։ Այսինքն, խնդիրը նաև նախատեսված միջոցների նպատակային օգտագործումն է, որը թույլ կտա կառուցել ու ստեղծել պետության համար կարևոր ենթակառուցվածքներ։

Մյուս կողմից էլ՝ ներգրավված պարտքը և վարկային միջոցները չեն նպաստում Հայաստանի արտադրական հնարավորությունների ավելացմանը։ Իշխանությունների մտքով անգամ չի անցնում քայլեր ձեռնարկել մրցունակ արտադրություն ստեղծելու շուրջ։ Հայաստանը տարիներ շարունակ տարբեր դոնոր կազմակերպություններից միջոցներ է ձեռք բերում փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար, բայց այս ոլորտն այդպես էլ չի զարգանում։ Եվ ՓՄՁ ներկայացուցիչները պարբերաբար բողոքում են, որ այնպիսի պայմաններ են ստեղծվել, երբ միայն խոշոր բիզնեսին է առավելություն տրվում։ Դեռ չենք խոսում այն մասին, որ ժամանակ առ ժամանակ գրանցվում են այնպիսի դեպքեր, երբ տարբեր կոռուպցիոն սխեմաների արդյունքում պետական միջոցները յուրացվում են։

Օրինակ՝ մրցույթներում հաղթողներ կարող են ճանաչվել իշխանավորների հետ փոխկապակցված անձինք։ Չկա նաև զարգացման կոնցեպտ, մեր տնտեսությունը մեծ հաշվով բախտի քմահաճույքին է։ Արտաքին գործոնները բարենպաստ կլինեն՝ աճ կարձանագրենք, բարենպաստ չեն լինի՝ անկում կունենանք։ Իսկ մինչ այդ ահռելի պետական պարտքը շարունակում է կուտակվել, որի հետ բախվելու են արդեն ապագա կառավարությունները։ Տպավորություն է, որ ներկայիս իշխանություններն առաջնորդվում են «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» տարբերակով։ Այսինքն, ինչո՞ւ սոսկ տպավորություն. անցած վեց տարին հենց դա է ցույց տալիս...

ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Երկիրը Նիկոլից պետք է ազատենք, այստեղ կուսակցական պայքար չկա, պետք է Սրբազանին միանանք» (տեսանյութ) Հանկարծ հիշել են, որ երկրում բացի փողից ու սպառնալիքներից, ուրիշ արժեքներ էլ կան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլՀայի սրտի, հոգու ամենաերջանիկ օրերից մեկն է լինելու. այսպես գնալու ենք դեպի Արցախ. Գայա Արզումանյան (տեսանյութ)«Տավուշը հանուն հայրենիք» շարժման մասնակիցները, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, հասել են ԵրևանՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործեք հնարավորությունը, դարձի եկեք դեպի պետականություն. Սրբազան (տեսանյութ)ՆԱՏՕ-ն չի ծրագրում ուժեր տեղակայել Ուկրաինայում. Ստոլտենբերգ ՈՒՂԻՂ․ «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկում է երթ՝ դեպի Հանրապետության հրապարակՈՒՂԻՂ․ Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի բնակիչները երթով գալիս են Հանրապետության հրապարակՄի նոր հաղթանակ է կերտվելու, այսօր մեր գողացված ուրախության և պատվի օրն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է վերանվաճենք մեր երկիրը, որ հայելու մեջ նայելիս ճանաչենք ինքներս մեզ. Նարե ՆավասարդյանՈղջույններս նախկին թիկունքի պետ Գագիկ Մելքոնյանին. ինքը հասկացավ՝ ինչ եմ ասում. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Նորից ստել են. ոսկեպարցին, կիրանցին դժգոհ է սահմանազատումից. Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Մի՛ վախեցիր, մերժի՛ր սուտը, հավատա՛ և ոտքի՛ կանգնիր. Տեր Ռուբեն վարդապետ ԶարգարյանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պատիվ և խոնարհում հերոսական հայ ժողովրդին. Սամվել ԲաբայանՇատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Դեպի Երևան երթն այս պահին (տեսանյութ)Ռուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄեր ամոթն ա, որ մեր տղերքը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում են. Շարմազանով (տեսանյութ)Խաղաղություն ու բարգավաճում մեր պետությանը, քաջառողջություն մեր վետերաններին և հավերժ փառք զոհված հայորդիներին. ՀՀ նախագահԺողովրդի մոտ հավատի յուրահատուկ էներգիա կա, գնում ենք մասնակցենք սրբազան երթին․ Գասպարյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Դեպի Երևան երթը շարունակվում է Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի2018 թվականի մայիսից չի եղել մի օր, որ հանրապետականը չպայքարի,մեր գաղափարն է՝ Հայաստանը ազատել նիկոլիզմից. Շարմազանով (տեսանյութ)Ռաֆահին Իսրայելի հարձակման հետևանքով` զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 16-ը Որո՞նք են մեր պահանջները. այսօր կլսեք. Բագրատ սրբազան (տեսանյութ) Ճիշտ գործելու դեպքում շարժումը կհաջողի. Փաշինյանը վարում է անգլուխ քաղաքականություն. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխաԳոնե մեր երեխաներիի հոգիները մի քիչ հանգստանան վերևում, մենք մեր երեխաներին հայրենիք ենք պարտք. զոհվածի հայր (տեսանյութ)Նիկոլ, քեզ ռացիոնալ առաջարկ եմ անում. հրաժարվում ես քեզ պաշտպանող ոստիկաններից ու քեզ շրջապատում ես բետոնե սյուներով. Նաիրա ԶոհրաբյանԻրենք մեր երեխաներին դիտմամբ սպանեցին. ոստիկանի հայր եմ (տեսանյութ)ՀԻՄԱ. «Անմահ Գնդի» քայլերթը Երևանում Վիտալի Բալասանյանը, Սիսական ջոկատի հրամանատարը և բազմաթիվ քաղաքացիներ Երևանի մուտքի մոտ սպասում են Սրբազանին (լուսանկարներ)Ովքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր Շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Սրբազան (տեսանյութ)Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՄենք ոչ մեկին թույլ չենք տա սպառնալ մեզ. ՊուտինՄեր պայքարը մեր սահմանների անվտանգությունն ապահովված լինելու համար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ռուս զինվորական կետերը դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. ԿոնջորյանՈւՂԻՂ. Մայիսյան Եռատոնը՝ Հաղթանակի ԶբոսայգումՀերոսների հիշատակն ու թողած ժառանգությունը պարտավորեցնում են լինել միասնական. Արմեն ՍարգսյանԲագրատ Սրբազանի տերունական աղոթքով սկսվեց երթի 6-րդ օրը (տեսանյութ)Մեր երեխեքին հայրենիք ենք պարտք. հոգեկան հիվանդը բոլորիս դարձրեց հոգեկան. զոհվածների ծնողներ (տեսանյութ)Սերժ Սարգսյանի անունից «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշարձանինԿարմիր հրապարակում ընթանում է Հաղթանակի շքերթը. ՈւՂԻՂԵվ Դավիս, և այն տղաների համար եմ լինելու Հրապարակում, ովքեր զոհվեցին ինչ-որ մեկի կամքով. Ալիսա Գևորգյան (տեսանյութ) Երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ (տեսանյութ)Մարդկանց հորդորում եմ մոռանալ իրենց վախերն ու կասկածները, կանգնել պետականության կողքին. Դավիթ Սահակյանց (տեսանյութ)
Ամենադիտված