Այսօր, ոչ աշխատանքային օրով, Երևանից բավականին մեծ թվով մարդիկ միացել են Տավուշյան շարժմանը՝ աջակցություն հայտնելու կիրանցիներին: Նրանց թվում են երիտասարդ ընտանիքներ՝ իրենց փոքրիկների հետ, ի դեպ, նրանց մի մասին ամուսնացրել և մկրտել է Բագրատ Սրբազանը: Կիրանց են այցելել նաև գործարարներ, որոնք հրաժարվել են լուսանկարվել: Նշենք, որ այսօր 13-րդ օրն է, ինչ տավուշցիներն ու տարբեր տարածաշրջաններից շարժմանը միացած մեր հայրենակիցները պայքարում են ՀՀ իշխանությունների որոշման դեմ, ըստ որի՝ ՀՀ-ից տարածքներ են զիջվելու և հանձնվելու Ադրբեջա...
«Միրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը»։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ, գրում են միջազգային ԶԼՄ-ները։«Ողջունում եմ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համաձայնությունը երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ արտաքին գործերի նախարարների միջև բանակցություններ վարելու վերաբերյալ։ Ես ելնում եմ ն...
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Մինչև երեկ ՔՊ-ական պատգամավորներն իրար հերթ չտալով, փրփուրները բերաներին խոսում էին լրագրողների նկատմամբ բռնության անթույլատրելության մասին, զուգահեռ իրականությունում` Երևանի փողոցներում, նույն իշխանության հանձնարարությամբ, ոստիկանները խոչընդոտում էին ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը, քաշքշում, բռնություն կիրառում լրագրողների նկատմամբ: Եթե խոսքը յուրայինների մասին է` իշխանությունը ատամներով պաշտպանում է, եթե մյուսներն են, ապա նրանց կարելի է հրել...
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ։ «Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա կապակցությամբ: Մեր պետականությունն անցած ավելի քան երեք տասնամյակի ընթացքում դիմագրավել է բազմաթիվ փորձությունների և մարտահրավերների՝ պատերազմների, տնտեսական ճգնաժամերի, հասարակական-քաղաքական կյանքում շրջադարձային փոփոխությունների: Այդ դիմակայությունը, թեկուզ և լարված ճիգով, ցույց է տալիս, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական ու անձնվեր աշխատանքի ու պատասխանատվ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր նշում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը: Սա իսկապես կարևոր օր է, որովհետև այն ամենը, ինչ տեսնում ենք մեր միջավայրում, այն ամենը, ինչի հետ առնչվում ենք, պարտադիր կերպով ինչ-որ մեկի կատարած կամ չկատարած աշխատանքի արդյունք կամ հետևանք է: Կատարված և չկատարված, հաջող և ոչ այնքան հաջող աշխատանքն այն է, ինչ մե...
Կոմպոզիտոր, հայտնի ջազմեն Գարի Քյոսայանը միանում է տավուշյան շարժմանը և եթե Կիրանցից ակցիաները տեղափոխվեն Երեւան, ասում է՝ առաջիններից մեկը կլինեմ, որ «զենքը» ձեռքումս կմիանամ այդ շարժմանը։ Մաեստրոն վստահ է, որ Հայաստանով մեկ ծավալվող անհնազանդության գործընթացները կավարտվեն ժողովրդի ու Եկեղեցու հաղթանակով, իսկ իշխանության վտանգավոր քմահաճույքնները համարում է անցողիկ և ապավինում է Աստծուն և Հայ Առաքելական Եկեղեցուն։ Այս մասին Ջազմենն այսօր հայտնել է ջազի օրվան նվիրված համերգից հետո ԼՈւՐԵՐ.com-ին տված կուլիասային կա...