Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիան Մարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ) ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» Հայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվում Չորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվեն 

Սինանյանը վարկաբեկում է Հայաստանը. նա անփորձ քաղաքական գործիչ է. Պապյան

Հասարակություն

Ցավն այն է, որ Զարեհ Սինանյանը չի ունեցել միջազգային հարաբերությունների գործունեության որևէ փորձ և դրա հետևանքով պարբերաբար սխալներ է թույլ տալիս: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց պատմաբան, դիվանագետ և քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այն հայտարարությանը, թե աճող, հզոր պետությունները երբեք միատար չեն ու միշտ հզորանում են այլ ազգերին իրենց մեջ ուծացնելու հաշվին, և, որ նման կերպ են առաջնորդվել նաև հայ թագավորները:

«Իր ողջ փորձը ամերիկյան փոքր քաղաքներում տնտեսական կառավարման փորձ է եղել: Երբ դու միջազգային հարաբերությունների մեջ ես լինում, դու աստիճանաբար վարժվում ես, և մտքերդ պետք է ճիշտ ձևակերպես: Վերջին երկու հարցազրույցներին Սինանյանն այնպիսի ձևակերպումներ արեց, որոնք երկիմաստ էին, և կարող էին հասարակության տարբեր խմբերի համար ոչ ընդունելի լինել, մինչև իսկ՝ վիրավորական: Եթե խոսքը վերաբերում է այն բանին, որ թող գան օտարազգի ներկայացուցիչներ, ու մենք իրենց այստեղ կուծացնենք, ապա անընդունելի ձևակերպում է»,- ասաց Պապյանը:

Քաղաքագետը կարծում է՝ Սինանյանի հայտարությունը չի չեզոքացնի Հայաստան-Ճապոնիա շփման թույլ օղակը, պարզապես նման արտահայտությունները տհաճ նստվածք են թողնում:

«Ինչ վերաբերում է ճապոնացիների ծագումնաբանությանը ասեմ, որ դա բարդ, գիտական հարց է և բնավ կարիք չկա, որ նման պաշտոնյան մտնի այդ դաշտ: Այստեղ խնդիրն այն է, որ սփյուռքի հանձնակատարը պիտի հստակ ուղենիշներ ու քաղաքականություն իրականացնի: Մենք տեսնում ենք՝ բավականին վիճելի հայտարարություններ և նաև գործունեություններ, հաճախ՝ ոչ թափանցիկ: Օրինակ, «իԳործ» ծրագրի համար, որը սփյուռքահայ մասնագետներին հրավիրում է աշխատելու Հայաստանի պետական մարմիններում, մեր պետությունը ահագին գումար է ծախսելու և պիտի իմանանք՝  ովքեր են գալիս, ինչպիսի մասնագիտական հմտություններ ունեն նրանք և, եթե Հայաստանի հարկատուն միլիոնավոր դրամների ծախս պիտի անի ծրագիրը իրականացնելու համար, մենք ինչ իմանանք՝ արդյունքը ինչպիսին է լինելու. դրանք պետք է լինեն հստակ և թափանցիկ գործընթացներ»,- մտահոգված է դիվանագետը:

Հարցին, թե Սինանյանը իր արած արտահայտություններով արդյո՞ք նկատի ուներ, որ մեր պետական քաղաքականությունը հզորացնելու համար եզդիների ազգային մշակույթը վերանալու է, Պապյանը պատասխանեց. «Ոչ, պարզապես որպես անփորձ քաղաքական գործիչ է, երևույթներին մոտենում է միայն մի կողմից և չի կարողնում ըմբռնել իր խոսքերի բազմազան դրսևորումները և հասցեատերերին»:

Ներողություն խնդրելու առումով՝ Պապյանը նշեց՝ Սինանյանը կարող է ասել, որ խոսքը եզդիների մասին չէր. «Այստեղ վարկաբեկվում է Հայաստանի քաղաքականությունը, որովհետև եզդիներից ավելի փոքրաթիվ այլազգի ներկայացուցիչներ կան, և դրանով հանդերձ մենք ունենք ընտրական օրենսգրքի մեջ ամրագրված կետեր»:

Անելով ուծացման մասին հայտարարություն՝ պետք էր մտածել, որ դա իրականությանը չի համապատասխանում: Հայաստանում մենք երբևէ նման քաղաքականություն չենք իրականացրել և չենք իրականացնում, և անհիմն հղում կատարելով Տիգրան Մեծին՝ վիրավորական է, որովհետև այն, ինչ եղել է 2000 տարի առաջ և հիմա, տարբեր բաներ են, հատկապես, որ չգիտենք, թե իրականում ինչ է եղել այն ժամանակ, ունենք սահմանափակ տեղեկություններ, որոնք հաղորդվել են ժամանակի աղբյուրներից»,- եզրափակեց քաղաքագետը:

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը Հեծանվորդի օրվա առիթով Փաշինյանը շրջել է հեծանիվով (տեսանյութ)Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիանՄարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ)Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալըԱհմադինեջադը հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ»Կուզեյի՞ք այդպիսի կիրակի ունեցող երկրում արթնանայիք․ Ռուբեն ՄխիթարանԻրանում առաջին անգամ կին թեկնածու է գրանցվել նախագահական ընտրություններումՀայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Ով է ֆուրոր առաջացրած հրեշտակը (լուսանկարներ)Փաշինյանի թիմն արշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ LES NOUVELLES D'ARMÉNIԱրտակարգ դեպք Վայոց ձորում․ արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառը Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվումՉորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվենՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը»Խոր ցավով տեղեկացա հայազգի մեծանուն գիտնական Արթուր Չիլինգարովի մահվան մասին․ Սերժ Սարգսյան«Ռեալ»-ը 15-րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներն՝ իրենց տիկնիկների հետ Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀունիսի 2-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 2Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում էԲռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի ուղեգրի համար ևս մեկ մենամարտ կանցկացնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն ենԱրայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ)«Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակելՀանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալԱլավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետԾառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրերՍրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածքՄատենադարանում ձևավորվել է նոր գիտական խորհուրդ՝ ընտրական սկզբունքովՀայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանումՄեղմ է ասված, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ձերբակալություններն ակնհայտորեն անհիմն են․ Փաստաբանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածի մասինՋրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակըՆիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է Ալիևին նվիրել մեր հայրենիքը. ԱշոտյանԵրեխաների տոնը իր ծնունդով փչացրել է ՀՀ-ի նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Շարժման մասնակից (տեսանյութ)Վաղը ՔԿ կգնանք, Քյարամյա'ն, կտեսնենք` կկալանավորե՞ս, թե՞ ոչ. Սրբազան (տեսանյութ)Կիրանցի հայտնի Արծվի արձանն ապամոնտաժել են (լուսանկարներ)
Ամենադիտված