Ոստիկանության պետին ապօրինի ստիպում են հեռանալ պաշտոնից․ նա հրաժարվել է անօրինական հրահանգ կատարել
Право![Ոստիկանության պետին ապօրինի ստիպում են հեռանալ պաշտոնից․ նա հրաժարվել է անօրինական հրահանգ կատարել](/timthumb.php?src=disc/22-12-20/ef6dc0a98dffd1d4c638583930cb415d.jpg&w=780)
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով, Ապարան համայնքի ոստիկանության բաժնի պետ Արմեն Հարությունյանին փորձում են անօրինական կերպով աշխատանքից հեռացնել։
Բանն այն է, որ վերջինիս հրահանգ է իջեցվել գյուղապետերին և համայնքապետերին արգելել ցույցերին մասնակցել և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիրներին։
Արմեն Հարությունյանը հրաժարվել է կատարել ապօրինի հրահանգը, ինչի պատճառով փորձում են վերջինիս ստիպել աշխատանքից ազատման դիմում գրել։
Ոստիկանության փոխգնդապետը հրաժարվում է նաև ազատման դիմում գրել։
![](banners/armflix.jpg)