Գազի արտահոսք և հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում
ՀասարակությունՄայիսի 11-ին, ժամը 19։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա․Հովհաննիսյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնից առկա է արտահոսք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հ. Ավետիսյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում։
Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը և գազի կաթսան՝ ամբողջությամբ։
Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ վայր և իրականացրել ծխահեռացման աշխատանքներ։