Սերգեյ Բագրատյանը հարցաքննվել է քրեական գործի շրջանակում․ նա վկայի կարգավիճակ ունի
Իրավունք![Սերգեյ Բագրատյանը հարցաքննվել է քրեական գործի շրջանակում․ նա վկայի կարգավիճակ ունի](/timthumb.php?src=disc/24-07-20/38aa9a18b490b860185cf2c88a748e7b.jpg&w=780)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից նախօրեին դուրս գալու դիմում ներկայացրած պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դատավարական՝ վկայի կարգավիճակ ունի քրեական մի գործով։ Դատախազության հանրային կապերի բաժնից ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեցին, որ նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Այլ տեղեկցություններ դատախազությունից չհայտնեցին։
Հիշեցնենք, որ Բագրատյանը չի մեկնաբանել, թե ինչու է խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացրել։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ այդ որոշումը պայմանավորված է պատգամավորի մերձավորին առնչվող քրեական գործով, որի շրջանակում էլ հենց նա հարցաքննվել է։
![](banners/armflix.jpg)