Ամուլսարում իրավիճակը կրկին լարված է ու դրանում կա մեկ մեղավոր՝ Նիկոլ Փաշինյան անունով․ Վահագն Վարագյան
Բլոգոսֆերա![Ամուլսարում իրավիճակը կրկին լարված է ու դրանում կա մեկ մեղավոր՝ Նիկոլ Փաշինյան անունով․ Վահագն Վարագյան](/timthumb.php?src=disc/22-09-20/59fe71b2e2721005b1caf6474d656e82.jpg&w=780)
Նիկոլ Փաշինյանը՝ հավատարիմ իր գործելաոճին միմյանց դեմ է հանում Հայաստանի քաղաքացիներին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Վահագն Վարագյանը։
«Ամուլսարի հարցը՝ գիտական, մասնագիտական շրջանակներում լուծելու փոխարեն, Փաշինյանի կառավարությունը Վայոց ձորի մարզի տարբեր համայնքների բնակիչներին թշնամացրել է եւ բաժանել մի քանի խմբերի, որոնցից յուրաքանչյուրը ունի իր տեսակետը հանքի շահագործման վերաբերյալ: Այնինչ այս հարցը զուտ բնապահպանական էր: Ամուլսարում իրավիճակը կրկին լարված է ու դրանում կա մեկ մեղավոր՝ Նիկոլ Փաշինյան անունով»,- նշել է Վահագն Վարագյանը։
![](banners/armflix.jpg)