Թշնամին առաջին անգամ «կուկուրուզնիկ» ինքնաթիռներ է կիրառել. Արցախի ՊԲ-ն դրանցից մի քանիսը խոցել է (տեսանյութ, լուսանկարներ)
ԲլոգոսֆերաԱյս մարտական գործողությունների ժամանակ թշնամին առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի վերաձևափոխած «կուկուրուզնիկ» ինքնաթիռներ է կիրառել։ Խոցված սարքերի անկման վայրում` մասերի մեջ նաև չպայթած ռումբեր են հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ այդ «կուկուրուզնիկների» միջոցով դրանք փորձում են ռումբեր նետել մեր օբյեկտների վրա։
Այս պահի դրությամբ Արցախի պաշտպանության բանակն այդ թռչող միջոցներից մի քանիսը խոցել է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Արմեն Ղուլյանը:
«Հերթական խոցումն այսօր ֆիքսեցի առաջնագծի արևելյան հատվածում։
Մեկնաբանություններում տեղադրում եմ ռումբի և մնացած մասերի լուսանկարներները։
Փառք Հայոց Բանակին»,- գրել է Ղուլյանը: