Այս պահին չկա օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական. Ցոլակյան
Հասարակություն![Այս պահին չկա օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական. Ցոլակյան](/timthumb.php?src=disc/04-10-20/d99f53198d32a46656099a775b2b4250.jpg&w=780)
Հայաստանի Հանրապետության տարածքում այս պահին չկա օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, այս օրերին մեր հասարակության որոշակի շրջանակներում լուրեր շրջանառվեցին, թե հնարավոր է փորձնական օդային տագնապի ազդանշան լինի: Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական: Չնայած նրան, որ այս պահին չկա դրա անհրաժեշտությունը, բայց հատկապես սահմանամերձ շրջանների մեր հայրենակիցներին կոչ եմ անում թարմացնել գիտելիքները՝ վերհիշելով օդային տագնապի ժամանակ վարքագծի պարզագույն կանոնները»,- գրել է Ցոլակյանը:
Նախարարը նշել է, որ արտակարգ իրավիճակների նախարարությունն ունի իրազեկման անհրաժեշտ բոլոր միջոցները՝ «Օդային տագնապ»-ի դեպքում բնակչությանն այդ մասին օպերատիվ տեղեկացնելու համար:
«Հարկ եղած դեպքում իրազեկումն իրականացվելու է էլեկտրաշչակներով, բջջային հեռախոսներին ուղարկվող կարճ sms հաղորդագրությունների տեսքով և զանգվածային լրատվության միջոցներով: Խնդրում և հորդորում եմ բոլորիդ հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»,- հավելել է Ֆելիքս Ցոլակյանը:
![](banners/armflix.jpg)