Ոչ միայն Արցախը, այլև Քուռի ամբողջ աջ ափը և Նախիջևանը մաս են կազմելու միացյալ Հայաստանի Հանրապետությանը. Ժիրայր Սեֆիլյան
Բլոգոսֆերա![Ոչ միայն Արցախը, այլև Քուռի ամբողջ աջ ափը և Նախիջևանը մաս են կազմելու միացյալ Հայաստանի Հանրապետությանը. Ժիրայր Սեֆիլյան](/timthumb.php?src=disc/22-10-20/eea5f1d9242c85b47444bf2585be138d.jpg&w=780)
Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախաբնակ սիրելի հայրենակիցնե՛ր
Կրկին պատերազմ է և կրկին հիմնական ծանրությունը ձեր ուսերին է:
Բայց դուք մենակ չեք:
Երևանը, Հայաստանի մյուս մարզերը և ամբողջ Սփյուռքը ձեզ հետ են և ձեր թիկունքին են: Սա մի նոր Սարդարապատ է, ուստի համայն հայության և ամբողջ Հայաստանի պատերազմն է:
Երբեք չմտածեք, թե Հայաստանի և հայության ռեսուրսն այն է, ինչ դուք եք տեսնում:
Մենք դեռ նոր ենք մոբիլիզացվում և կազմակերպվում:
Շուտով դուք տեսնելու եք, թե ինչպես է համազգային բռունցքը խորտակիչ հարված հասցնելու թշնամուն:
Այս պատերազմը վերջանալու է մեծ հաղթանակով և շատ թանկ է նստելու թշնամու վրա. ոչ միայն Արցախը, այլև Քուռի ամբողջ աջ ափը և Նախիջևանը մաս են կազմելու միացյալ Հայաստանի Հանրապետությանը:
Պատերազմի նպատակը հենց այդպիսի միասնական, հզոր և ինքնիշխան պետությունն է:
Այդ նպատակի մասին ենք երազում ավելի քան 30 տարի: Դրա համար են իրենց կյանքը զոհաբերում մեր լավագույն զավակները:
Մնացե՛ք կանգուն և անսասան Արցախի ազատ լեռների պես»:
![](banners/armflix.jpg)