ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ
Հայաստան![ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ](/timthumb.php?src=disc/28-11-20/6aa2a7175fb0779536ec6b3cc78c10f8.jpg&w=780)
Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին։ Կողմերը մտքեր փոխանակեցին Արցախում ստեղծված իրավիճակի, հրադադարի հաստատման, Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման հարցերի և Արցախում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:
Անդրադառնալով օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներն ընդգծեցին տեղահանված արցախահայության՝ իրենց հայրենիք վերադառնալու համար պայմանների ապահովման և նրանց իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը:
Երկուստեք կարևորվեց Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանման համար գործադրվող ջանքերը, ներառյալ՝ ՅՈՒՆԵՍԿՕ և միջազգային մասնագիտացված այլ կառույցների ներգրավմամբ:
Արա Այվազյանը և Մասիս Մայիլյանը կարևորեցին միջազգային ասպարեզում արցախահայության իրավունքների և շահերի լիարժեք հասցեագրումը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի պաշտպանության միջոցով: Այս ուղղությամբ ընդգծվեց երկու գերատեսչությունների համագործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:
![](banners/armflix.jpg)