«Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետ Ռեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ Գալստյան Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիան Մարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ) ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» 

Ընդդիմադիր Փաշինյանի մեղադրանքները և վարչապետ Փաշինյանի կարճ հիշողությունը

Վերլուծական

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ողջ քաղաքական գործունեությունը կառուցված էր գործող իշխանություններին այս կամ այն հանցանքի մեջ մեղադրելու, բացահայտումներ անելու վրա: Սակայն, ուշագրավ է, որ ժամանակին իր իսկ կողմից հնչեցրած բազմաթիվ, սակայն լուրջ մեղադրանքներ վարչապետ դառնալուց հետո մոռացվեցին: Ներկայացնում ենք ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի` այն ժամանակվա իշխանությունների հասցեին հնչեցրած մեղադրանքների թոփ տասնյակը: 

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ նախագահ Սերժ Սարգսյանը խաղատներում պարտվում է մեր երկրի բյուջեն՝ մսխելով մեր պետականությունը: 2018-ից հետո մոռացվեցին ինչպես խաղատներում պարտված միլիոնները, այնպես էլ պետականությունը մսխելու հանգամանքը: 

2012 թվականին Նիկոլ Փաշինյանը այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին մեղադրեց յուրացման մեջ: Ըստ պատգամավորի` Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդագրի մեջ կարելի էր Վարդան Օսկանյան անունը փոխել Աղվան Հովսեփյան անունով, իսկ նշված գումարը փոխարինել «Ֆոլցվագեն» մակնիշի ավտոմեքենայով եւ յուրացման հատկանիշներով գործ հարուցել հենց Աղվան Հովսեփյանի դեմ, քանի որ նա յուրացրել է ուրիշի ավտոմեքենան եւ դրա վրա փակցրել է գլխավոր դատախազության պետհամարանիշները: 

Այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր ապօրինի հարստացման մեջ և առաջարկում էր Մոնումենտի դղյակները դարձնել թանգարան, որտեղ վարչապետը կաշխատի որպես գիդ: 
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին Փաշինյանը բազմիցս մեղադրել է ընտրակեղծարարության մեջ` խոստանալով ապացուցել իր կողմից հնչեցրած յուրաքանչյուր մեղադրանք: 

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Փաշինյանը քուանշ էր հայտարարում և մեղադրում էր Սերժ Սարգսյանի կամակատարը լինելու մեջ: «Մի ամբողջ պատգամավորական խմբակցության երաշխիքը ձեզ համար երաշխի՞ք չէ, թե՞ պարտադիր Անդրիաս Ղուկասյանը պիտի ստանձնած լիներ, որ ՀՀԿ-ի համար իրանց քուչում ձայներ է ապահովելու, նոր ներում տայիք, ազատեիք կամ ախպոր ախպոր ախպորը ասեիք՝ ՀՀԿ-ի համար ձայն հավաքի, որ ազատ արձակենք Անդրիաս Ղուկասյանին: Դուք օրենքով չեք առաջնորդվում, պարո՛ն գլխավոր դատախազ, Բաղրամյան 26-ից եք հրահանգներ ստանում, թե ի՛նչ անեք, ո՛ւմ բռնեք, ո՛ւմ ազատեք»,- նշեց Փաշինյանը: Արթուր Դավթյանին Փաշինյանը մեղադրել էր նաև Հաց Բերողի մահվան մեջ: Այսօր գլխավոր դատախազը իրականացնում է արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամքը: 

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին Փաշինյանը մեղադրել էր գրագողության մեջ. «Ինչ վերաբերվում է Տարոն Մարգարյանի ատենախոսությանը՝ ես մեր հանձնաժողովի նիստում ասել եմ, ասում են՝ դե Տարոն Մարգարյանի ատենախոսությունը կարող եք կարդալ, լավ ատենախոսություն ա: Ես ասում եմ՝ իհարկե լավ ատենախոսություն ա, ուղղակի պետք ա պարզել՝ ո՞վ ա գրել էդ ատենախոսությունը, պրոբլեմը հենց սրա մեջ ա»: Այդ մեղադրանքը մինչ օրս որևէ կերպ չի հիմնավորվել: 

ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանին Փաշինյանը ԱԺ ամբիոնից մեղադրել էր մարդ առևանգելու և ահաբեկելու մեջ: Բացի այս մեղադրանքից, Փաշինյանի պատգամավորության գրեթե ողջ ընթացքում Սամվել Ալեքսանյանը մեղադրվում էր երկրում տնտեսական մենաշնորհ հաստատելու մեջ: Ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո` իրականում ոչինչ: 

Սյունիքի արդեն նախկին մարզպետ Հունան Պողոսյանը փոխոստիկանապետ եղած ժամանակ իր պաշտոնավարման ընթացքում մամուլի և հենց Փաշինյանի կողմից մեղադրվել է բռնություն գործադրելու և ապօրինի հարստացման մեջ։ Նիկոլ Փաշինյանը, որպես ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, 2013 թվականի նոյեմբերին դիմել էր Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որպեսզի վերջինս քննի Շանթ Հարությունյանի դեմ կատարված բռնության ահազանգերը։ 
Դիմումի մեջ Փաշինյանը հայտարարել էր, որ, ըստ Շանթ Հարությունյանի, նոյեմբերի 5-ի երեկոյան իր դեմ բռնություններ են կիրառել անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և նրա առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։ Ավելին, Պողոսյանը, ըստ Շանթ Հարությունյանի, «սպառնալիքներ է հնչեցրել նաև իր որդու (Շահեն Հարությունյանի — խմբ․) հասցեին և սեռական բնույթի նվաստացուցիչ հայհոյանքներ տվել։ Այդ ընթացքում մի խումբ ոստիկաններ բռնած են եղել իր ձեռքերը»։

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը թիրախավորում էր նաև նախկին ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանին: Դեռ 2012 թվականին անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցելուն, իր էջում գրել էր.«Վստահաբար չեմ կարող պնդել, թե ինչ մոտիվացիաներով է Ազգային անվտանգության ծառայությունը հետաքրքրվում Վարդան Օսկանյանով, բայց կարծում եմ՝ նրանով վաղուց պետք է հետաքրքրվեր 2008թ. Մարտի 1-ի սպանություններով զբաղվող քննչական խումբը: Համոզված եմ, պարոն Օսկանյանը Մարտի 1-ի սպանությունների գործով բազմաբովանդակ եւ հսկայական նշանակություն ունեցող ցուցմունքներ ունի տալու Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերաբերյալ, եւ վկան այն նվազագույն կարգավիճակն է, որ նա պետք է ունենա մարտիմեկյան սպանությունների գործում: Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, ամենեւին չեմ զարմանա, եթե պարզվի, որ հանցագործ իշխանության երկարամյա ֆունկցիոները, ով Սերժ Սարգսյանի եւ Գորիկ Հակոբյանի հետ համագործակցության մեծ փորձ ունի, խառն է նմանատիպ գործերի մեջ»: 

2016 թվականին Փաշինյանը հայտարարեց՝ «Առանձնահատուկ ուշադրության կարիք ունի ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, հեղինակավոր ազտամարտիկ Վահան Բադասյանը ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին մեղադրանքներ է ներկայացրել բանակի մատակարարումների ոլորտում կոռուպցիոն ներգրավվածության մասին: Մասնավորապես ալյուրի, հացի, հացահատակի մատակարարումների մասին է, որ ըստ պարոն Բադասյանի, պարոն Հակոբյանը կոռուպցիոն չարաշահումներ է թույլ տվել և ես կարծում եմ՝ կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձմնի այս խնդրին և նաև հանդես հգա հատուկ պարզաբանմամբ: Ճիշտ է ՊՆ խոսնակը այս կապակցությամբ պարզաբանում տվել է, բայց պարոն Բադասյանը պնդում է իր հայտարարությունները»: Ինքը Փաշինյանը այնքան էլ մեծ ուշադրություն չդարձրեց այս հանգամանքին և նույն Մովսես Հակոբյանին նշանակեց ռազմական տեսուչ: 

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նաև փոխվարչապետ Արմեն Գևորգյանին անձամբ մեղադրել էր ատկատներին մասնակից լինելու մեջ՝ նշելով, որ ըստ մամուլի հրապարակումների, փոխվարչապետը «Տոյոտա Արմենիա» ընկերության սեփականատերերից է: Ողջ պետական համակարգն, ըստ Փաշինյանի, գնումներ է կատարում «Տոյոտա Արմենիա» ընկերությունից: «Ստացվում է, որ դա ատկատի ձևերից մեկն է, եթե դուք չլինեիք սեփականատերը, պետք է ատկատ տային կառավարությանը: Բայց ձեր միջոցով դա օրինականացվում է, դա նույն ատկատն է»,- նշե;լ էր Նիկոլ Փաշինյանը: 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին էլ պատգամավոր Փաշինյանը մեղադրում էր Գյումրիում ՏԻՄ ընտրությունները կեղծելու մեջ, սակայն Բալասանյանը մինչ օրս էլ Գյումրու քաղաքապետն է: 

Հետաքրքիր է, ինչպես է ստացվում, որ վերը նշված ցանկը վրիպել է արդեն վարչապետ Փաշինյանի ուշադրությունից: Այն պաշտոնյաները , ում նախկինում Փաշինյանը մեղադրում էր այս կամ այն հանցանքը կատարելու մեջ որպես կանոն կամ չեն դարձել քրեական գործերի ֆիգուրանտներ, կամ պահպանել են իրենց պաշտոնները արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Սա խոսում է երկու հանգամանքի մասին, կամ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ստում էր և առանց որևէ հիմնավոր ապացույցի մեղադրում էր գործող պաշտոնյաներին՝ քաղաքական դիվիդենտներ շահելու և իր ընդդիմադիր ամպլուան ամրապնդելու համար, կամ հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել և Փաշինյանը ինչ-ինչ համաձայնությունների գալով նախկինում իր կողմից թիրախավորված պաշտոնյաների հետ՝ մոռացել է իր մեղադրանքները: Երկու դեպքն էլ ակնհայտորեն չի խոսում Նիկոլ Փաշինյանի օգտին… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վանաձոր, Վարդենիս, Սյունիք ենք գնալու, իշխանությունը Տավուշից մինչև Մեղրի այս աղետը կշարունակի (տեսանյութ)Վաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կալինինգրադը հեղեղվել է․ մեքենաները «լողում են» փողոցներում, մարդիկ փակված են մնացել տներումԴեբեդ գետի հեղեղման պատճառով փլուզված հատվածի երկայնքով տեղադրվում են երկաթբետոնե խորանարդիկներԻրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանին. այն կուղարկվի աղետի գոտի Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին. ԶԼՄ Հանգանակությունների կարիք չկա, կառավարությունն ի զորու է լուծել մեր ազգաբնկաչության կարիքները. Լոռու մարզպետը Խոշոր ավտովթար՝ Կոտայքում, մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի․ կան վիրավորներԱյս պայքարը կես ժամում չի ավարտվելու, հոգնել ու հիասթափվել չկա, պիտի միասին պայքարենք. Դանիելյան (տեսանյութ)Դեռ 27 հոգի անազատության մեջ են. փաստաբանը կարդում է բոլոր ձերբակալվածների անունները (տեսանյութ)30 միլիոն դրամ՝ Ազգային ժողովի այգին միշտ ջրած պահելու համարՊարո´ն փոխնախարար, զուրկ եք բարոյական նորմերից․ «ՏաԼույս» երգչախմբի խմբավարի արձագանքըՀագուստիցս բացի այլ բան չունեմ կորցնելու այս կյանքում, սա չակնկալիքների պայքար է, հիշե'ք. Սրբազան (տեսանյութ)ԿԳՄՍ փոխնախարարը մեր Թովմասին մայր է հայհոյել, ասել է` դերիադ հանի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրբ Էջմիածնի լույսով կհասնենք ճշմարտության հաղթանակին. Բագրատ Սրբազան 7 հոգով մա՞րդ են ծեծում, տղերք, խիստ կերպով դատապարտում ենք ոստիկանական բռնությունները. Սրբազան (տեսանյութ)Սևանա լճում անհետ կորած 25-ամյա կոմպոզիտորի որոնողական աշխատանքները շարունակվում ենՓոքրիկների տրամադրությունն ապահովելու համար փրկարարները աղետի գոտի են տեղափոխել խաղալիքներՃանապարհդ հարթ լինի. Սուրբ Աննայի բակում Սրբազանը ողջունում և օրհնում է քաղաքացիներին (տեսանյութ) Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ այրվել է իրանական համարանիշներով բեռնատարըՉուլ Նիկոլ, դատարկ փողոցում ո՞ւմ էիր բարև տալիս. չե՞ս ամաչում, որ ապրում ես. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է շաբաթըԳնացի ԱՄՆ, որովհետև զգացի, որ վերաբերմունքը լուրջ չի շախմատի նկատմամբ. Լևոն ԱրոնյանԴավիթ Չալոյանը նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր «Երևանի բալետ ֆեստ»-ի օրերին «Թումո»-ի հարակից տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ Ուկրաինայում ՀՀ դեսպանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Բուչայի բուժհաստատությունների համար դեղամիջոցներ են փոխանցելԲագրատ Սրբազանը այսօր «Սուրբ Աննա» եկեղեցու բակում կխոսի հետագա անելիքների մասին Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակՀարավային Կորեան սադրիչ է որակել ԿԺԴՀ-ի կողմից աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS-ի խափանումները «Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետՌեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ ԳալստյանՎարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը Հեծանվորդի օրվա առիթով Փաշինյանը շրջել է հեծանիվով (տեսանյութ)Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիանՄարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ)Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալըԱհմադինեջադը հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ»Կուզեյի՞ք այդպիսի կիրակի ունեցող երկրում արթնանայիք․ Ռուբեն ՄխիթարանԻրանում առաջին անգամ կին թեկնածու է գրանցվել նախագահական ընտրություններումՀայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Ով է ֆուրոր առաջացրած հրեշտակը (լուսանկարներ)Փաշինյանի թիմն արշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ LES NOUVELLES D'ARMÉNIԱրտակարգ դեպք Վայոց ձորում․ արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառը
Ամենադիտված