Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Հրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրեր Նոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ Քարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել Սերն է պակասել բոլորին. Սիրուշո Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը Ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվել 

«Հավաքների սահմանափակումն անօրինական էր». որքանով են խախտվել մարդկանց իրավունքները՝ արտակարգ և ռազմական դրության պայմաններում

Հասարակություն

Հավաքների ազատության իրավունքը և կարծիքի արտահայտման ազատության իրավունքը դասվում են մարդու հիմնարար իրավունքների շարքին: 

Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցելու որևէ հավաքի կամ խոչընդոտելու նրա մասնակցությունը։ Սակայն, հավաքների ազատությունը սահմափակվում է արտակարգ և ռազմական դրության ժամանակ։ Թե՛ արտակարգ, և թե՛ ռազմական դրության ժամանակ կազմակերպվում էին մի շարք բողոքի ակցիաներ, որոնց ժամանակ ցուցարարներին բերման էին ենթարկում, սակայն դա չէր խանգարում նրանց՝ շարունակելու իրենց պայքարը։ 2020 թվականի ընթացքում իրականացվել են հետևյալ հավաքները՝ ՌԴ մեկնել ցանկացողներ, բուհ չընդունված դիմորդներ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողներ, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ, դեսպանատների դիմաց Ադրբեջանին դատապարտելու կոչեր անող քաղաքացիներ, 17 կուսակցությունների ներկայացուցիչներ։ Թվարկվածներից առավել երկարատև են եղել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողների և 17 կուսակցությունների ներկայացուցիչների կազմակերպած հավաքները։

«Հավաքների ազատությունը կարևոր ազատություններից մեկն է։ 2020 թվականի արտակարգ դրության ժամանակ հավաքների սահմանափակումը անհամաչափ և հաճախ նույնիսկ անօրինական էին, որովհետև հավաք համարվում է մեկից ավելի մարդկանց ներկայությունը և բողոքը նույն վայրում, իսկ այդ նույն ժամանակահատվածում մարդկանց բերման էին ենթարկում նույնիսկ միայնակ ակցիա իրականացնելու համար»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: 2020 հունիսի 12-ին, երբ երկրում հայտարարված էր արտակարգ դրություն և հավաքներ կազմակերպելու առումով դեռևս սահմանափակումներ չէին մտցվել, ոստիկանները ԱԺ-ի դիմացից միայնակ ակցիա իրականացնելու համար բերման ենթարկեցին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին։ Իրավապաշտպանի պահանջը մեկն էր՝ արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը։ Վերջինիս բերման ենթարկեցին այն ժամանակ, երբ վերջինս ֆեյսբուքյան իր էջով ուղիղ հեռարձակում էր իրականացնում, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցը մոտենում Մելիքյանին ու պահանջում դադարեցնել հավաքը։ Ի պատասխան` Ռուբեն Մելիքյանն ասում է, որ ինքը հավաք չի իրականացնում, հետևաբար, չի կարող այն դադարեցնել։ Ոստիկանը, այնուամենայնիվ, արձանագրում է, որ Մելիքյանը հրաժարվում է կատարել իր օրինական պահանջն ու վարչական ձերբակալում իրականացնում նրա նկատմամբ։

Իրավապաշտպանը արտակարգ դրության ժամանակ բերման է ենթարկվել երկու անգամ, սակայն վարչական տույժի չի ենթարկվել․ «Վարչական այդ ձերբակալումը բողոքարկվել և ոչ իրավաչափ է ճանաչվել, իսկ 2-րդը՝ սահմանված ժամկետներում նույնիսկ դատարան չմտավ, որպեսզի վարչական պատասխանատվության ենթարկեին, սակայն այդ ժամանակ էլ ես հանդես էի գալիս ոչ որպես հավաքի մասնակից, այլ որպես իրավապաշտպան»,- մեզ հետ զրույցում նշեց Ռուբեն Մելիքյանը։

Հայաստանում սեպտեմբերի 27-ից կառավարության որոշմամբ հայտարարվեց ռազմական դրություն, որի ժամանակ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումներ ենթադրվեցին։ Ավետիք Իշխանյանը նկատում է, որ պատերազմի օրերին բազմաթիվ ցուցարարներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում տարբեր դեսպանատների դիմաց՝ դեսպաններից պահանջելով դատապարտել Արցախի դեմ պատերազմ սկսած Ադրբեջանին և Թուրքիային, և այդ հավաքներին որևէ միջամտություն չէր լինում․ «Ադրյո՞ք դա կազմակերպված էր իշխանությունների կողմից՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք ինչ նպատակ էին հետապնդում, սակայն փաստ է, որ հավաքների այդ արգելքը չէր գործում այդ օրերին հավաք իրականացնողների նկատմամբ։ Ոստիկանությունը սկսեց բռնի ուժ կիրառել և բերմալ ենթարկել նույեմբերի 10-ից ընդդիմադիր ուժերի կազմակերպած հանրահավաքի մասնակիցներին և հիմնավորում էին, որ բերման ենթարկելու պատճառը ռազմական դրության ժամանակ հավաքներ կազմակերպելն է»։

Նոյեմբերի 27-ին՝ վարչական դատարանի որոշմամբ, հանվեցին ռազմական դրության ժամանակ հավաքների կազմակերպմանը վերաբերող սահմանափակումները։

«Խաղաղ հավաքների կազմակերպումը այսուհետ թույլատրելի է, բայց Ոստիկանությունը շարունակում է բռնի ուժ կիրառելով բերման ենթարկել ցուցարարներին։ Ոստիկանական այդպիսի անհամաչափ ուժերի տեղակայումը ոչ այդքան մեծ հավաքների ժամանակ և այդքան ցուցարարների բերման ենթարկելը 90-ականներից Հայաստանում այս աստիճանի չեն եղել»,- ընդգծում է Իշխանյանը։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ռազմական դրության ժամանակ բերման է ենթարկվել մեկ անգամ և այդ ժամանակ հիմնավորումները բացարձակապես վերաբերել են հավաքների անթույլատրելիությանը նման պայմաններում․ «Հրապարակավ հայտարարված էր հանրահավաք ժամը 14․00-ին և հավաքից կես ժամ առաջ ինձ բերման են ենթարկել այն պայմաններում, երբ հավաքը դեռ չէր սկսվել։ Բողոքարկել ենք վարչական կարգով, այս պահին՝ վարույթը կասեցված է»։ Վարչական դատարանի որոշումից հետո 17 կուսակցությունների կազմակերպած հանրահավաքների ընթացքում բերման է ենթարկվել «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը։ Ընդհանուր առմամբ, նա ռազմական դրության ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան երեսուն անգամ․ «Կազմվել էր վարչական վարույթ, նախատեսվել վարչական տուգանք, բայց դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց և հետևաբար չկիրառեց»։

Դիտարկմանը, թե բերման ենթարկելիս ինչ հիմնավորումներ էին առաջ բերում, Մանթաշյանը նշեց, որ դրանք վերաբերում էին ոստիկանի՝ օրինական պահանջը չկատարելուն և դիմակ չկրելուն, սակայն որևէ անգամ իրենց պահանջի օրինականությունը չեն հիմնավորել։

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ չունեն վիճակագրություն, թե արտակարգ և ռազմական դրության պայմաններում կազմակերպված հավաքներից ընդհանուր առմամբ քանի ցուցարար է բերման ենթարկվել։ Ամենօրյա հավաքներից հետո հրապարակվել են տվյալ հավաքից բերման ենթարկված ցուցարարների թիվը․ բերման ենթարկվածների թիվը ամենաշատը եղել է նոյեմբերի 11-ին՝ ավելի քան 129 քաղաքացի։

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն«Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն էՀրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրերՆոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետՔարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումըՀատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվելՍերն է պակասել բոլորին. ՍիրուշոԳետամեջ գյուղում հրդեհ է բռնկվելՄայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսըՃանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվելԿառավարության նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործիքակազմին. ՆԳՆ տեղակալՇուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»Smart–ը բացվեց․ ովքեր էին ներկա ու ինչ է առաջարկում մարզի բնակիչներին ամենամեծ սուպերմարկետը (տեսանյութ)Սա շատ շուտով ավարտվելու ա ու ոմանց համար ավարտը բացարձակ happy ending-ի տրամաբանության մեջ չի լինելու. ՍաղաթելյանԿամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի հետ. ԱշոտյանՄԻ պաշտպանության հայկական կենտրոնը դատապարտում է հավաքին ոստիկանության գործադրած անհամաչափ ուժըԻշխանությունը վրեժխնդիր է լինում այն մարդկանցից, ովքեր կանգնում են Սրբազանի կողքին. փաստաբան (տեսանյութ)Բաղրամյան պողոտայի գործով ձերբակալված բոլոր 27 անձինք ազատ արձակվեցինԲաքվին առաջարկում եմ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծել. Փաշինյան (տեսանյութ)Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգըՀրամանատար Աշոտ Մինասյանը ևս ազատ արձակվեց ՁՊՎ-ից, նա ձերբակալվել էր հունիսի 12-ին (տեսանյութ)«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՁեր ելույթներն էին մեզ ուժ տալիս ռազմաճակատում․ գնդապետ Անդրանիկ Գասպարյանը՝ Վլադիմիր ՊուտինինԼավ ենք, հանգստացանք ու պնդացանք. ինչպես են դիմավորում հունիսի 12-ին ձերբակալված քաղաքացիներին (տեսանյութ)Վրացական պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ներկայացնելու Վրաստանում պահվող հայկական ձեռագրերըՆույն ժամին ԱԺ-ում իշխող վարչախմբի և նրա պարագլխի անհավասարակշիռ և սադրիչ ելույթները նպատակաուղղված էին էլ ավելի բորբոքել իրավիճակը փողոցում․ «Քաղաքացիական գիտակցություն»Աղետի գոտում տուժածները դեռ փոխհատուցում չեն ստացել. ArmlurՈՒՂԻՂ. Բաղրամյանում ոստիկանական խոշտանգումների ընթացքում ձերբակալված ցուցարարներին ազատ են արձակումԳլենդելի քաղաքապետն այցելել է ԳյումրիԲաղրամյան պողոտայում ոչ սթափ վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով անցնող կնոջն ու երեխայինԽոշոր ավտովթար` Արմավիրի մարզում. 4 մարդ վիրավոր էԷկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանըՄեկնարկել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը. ԱՍՀ նախարարությունԻշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել. ԱբրահամյանԱննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար»Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին. Գառնիկ ԴանիելյանԱռաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն. ՔԿԱՄՆ-ն 1,5 մլրդ դոլար կհատկացնի ՈւկրաինայինՏիգրանաշենը պահեք, հաջորդը՝ Տիգրանաշենն է. Գերասիմ Վարդանյանին տեղափոխեցին ՔԿ Պուտինի առաջարկը լուրջ չէ. ՇոլցԱԱԾ-ն հրավիրում է արցախցիներին ծառայության շենքԼոռու մարզպետը և Ալավերդու ղեկավարն այցելել են Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց, հանդիպել բնակիչների հետ Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. նախագահ Փաշինյանի շարասյունը շտապում է Սյունիք Ռուսաստանը ռեկորդային ժամանակում վերականգնեց Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը. Օվերչուկ«gg»-ի գրասենյակից առգրավվել է 26 համակարգիչ․ մանրամասներ Նիկոլին «մասկի-շոու» ցուցադրել չստացվեց. ՔԿ-ի ափալ-թափալ տեքստը՝ Գերասիմ Վարդանյանի ասուլիսից 20 րոպե անց Հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեկ անձ ձերբակալվել է, մեկին էլ ձերբակալելու որոշում է կայացվել. ՔԿ Նիկոլյան ռեժիմը դե ֆակտո բռնատիրությունից սահուն անցում է կատարում տոտալ ստրկատիրություն. Զոհրաբյան
Ամենադիտված