Իմքայլական պատգամավորը տրամաբանական է համարում ԱԺ տարածքում դիպուկահարների ներկայությունը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նոյեմբերի 9-ի ահաբեկչության փորձից, ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձից, ՀՀԿ-ական և այլ անձանց միջև վարչապետի սպանության պլանավորման մասին ԱԱԾ-ի տարածած խոսակցության ձայնագրությունից, դրանից հետո ԲԴԽ նախագահի «մարտակոչից», դատավորների կողմից սպանության փորձ կատարածներին ազատ արձակելուց, 17+-ի անդամների կողմից բռնության և ահաբեկչական բնույթի կոչերից, հավաքի մասնակիցների կողմից պատգամավորների, քաղաքացիների, լրագրողների վրա ֆիզիկական հարձակումներից, այսօր պլանավորվող սադրանքների մասին ոստիկանության ստացած տեղեկություններից հետո օրինաչափ է, տրամաբանական և համաչափ ԱԺ տարածքում թե’ ոստիկանական ուժերի կուտակումները, թե’ դիպուկահարների ներկայությունը։
Բոլորը պետք է ընկալեն, որ ՀՀ սահմանադրությանը, օրենքներին հակասող և ժողովրդավարությունը վտանգող ցանկացած փորձ պետք է արժանանա ամենախիստ արձագանքին»։