«Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետ Ռեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ Գալստյան Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիան Մարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ) ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» 

«Փաստ». Արդյո՞ք իշխանությունը «ձեռքերը լվացել» է Արցախից

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմի ավարտից արդեն 5 ամիս է անցել, սակայն Արցախի հիմնախնդրի շուրջ կուտակված բազմաթիվ հարցեր ու հարցականներ կան, որոնք ոչ միայն չեն ստանում իրենց պատասխանները, այլև ավելի են խորանում ու չեն էլ բարձրաձայնվում։ Թվում է, թե այս օրերին ողջ երկիրը պետք է ապրեր Արցախյան հիմնախնդրի շուրջ անհանգստությունից ելնելով, բայց դրա փոխարեն, փաստը մնում է փաստ, որ եթե որևէ քաղաքացի այլընտրանքային կարծիք է արտահայտում, ապա շատ արագ հայտնվում է իշխանական քարոզչամեքենայի հարձակման թիրախում։ Իշխանությունները ամեն մի երկրորդական հարցից խոսում են, քննարկումներ են ծավալում, բայց դրա մեջ չի մտնում Արցախը։

Տպավորություն է, որ իշխանությունները միտումնավոր կերպով փորձում են խուսափել Արցախյան հիմնահարցի դետալներին անդրադառնալուց։ Ալիևը պարբերաբար հոխորտում է և հայտարարում, թե Արցախյան հարցն արդեն լուծվել և պատմական անցյալում է մնացել, իսկ մեր «քայլողների» կողմից որևէ արձագանք չկա։ Լեզուները կուլ են տվել: Այն դեպքում, երբ ներքին դաշտում արձագանքում են ամեն փոքր դետալի, ավելին՝ իրենց իրավունք են պահում նույնիսկ հոխորտալ: Ինչևէ, արձանագրենք, որ Արցախի հարցով ՀՀ իշխանությունները, երկրի ղեկավարի գլխավորությամբ, ուղղակի լռության ուխտ են պահում։ Միայն Արագածոտնի մարզ կատարած այցելության ժամանակ Փաշինյանը իբր խախտեց լռությունը և փորձեց պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ այդքան զոհեր ունեցանք։

«Մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ այսօր մենք Ադրբեջանին կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ»,- նշեց նա։ Այլ հարց է, որ այս հայտարարությունը պարզապես խայտառակություն էր: Մյուս կողմից՝ միայն օդի մեջ հայտարարելով, թե դեռևս Արցախի հարցը լուծված չէ, ոչինչ չի փոխվելու, արտահերթ քայլեր են անհրաժեշտ առաջին հերթին Արցախին սատարելու ու սուբյեկտայնությունն ընդգծելու հարցում։ Թե չէ, փորձելով տեղի ունեցածում ամեն անգամ նախկիններին մեղադրել ու դրանով սահմանափակվել՝ Փաշինյանը ուղղակի ծիծաղելի վիճակում է հայտնվում։ Հայաստանը նախևառաջ միջազգային հարթակում պետք է բարձրացնի Արցախի կարգավիճակի հարցը, սահմանի իր կարմիր գծերը, միջազգային հանրությանը ցույց տա Ադրբեջանի ագրեսիայի և արցախահայության նկատմամբ գործված հանցագործությունների հետևանքները, որոնց միջոցով արցախահայությունը զրկվել է կենսագործունեություն ծավալելու անհրաժեշտ կենսատարածքից ու հնարավորություններից։

Ադրբեջանական բռնազավթման առարկա են դարձել անգամ նախկին ԼՂԻՄ-ի մաս կազմող տարածքները։ Ու այսքանից հետո Արդբեջանը չի ցանկանում կանգ առնել՝ վերջնանպատակ ունենալով Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատումն ու բնակչության էթնիկ զտումը։ Պատերազմի արդյունքում խախտվել են հիմնախնդրի կարգավորման բանակցային 3 սկզբունքներից երկուսը, այն է՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը և ուժ կամ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարումը, ու կարծես հայկական կողմը համակերպվել է տեղի ունեցածի հետ։ Այնինչ, պետք է ամեն օր Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունը սևեռել այս հանգամանքի վրա։ Մյուս կողմից էլ՝ տպավորություն է, թե Հայաստանը «ձեռքերը լվացել» է Արցախից, իսկ ավելի կոնկրետ՝ Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտականություններից։ Չնայած այս իշխանությունների գոյության պայմաններում Հայաստանն անգամ իր անվտանգությունն ապահովելու խնդիր ունի, ուր մնաց, որ Արցախի անվտանգության մասին ի վիճակի լինի մտածել։

Սակայն հարցն այն է, որ ճիշտ է՝ Արցախում ռուս խաղաղապահները անվտանգությունն ապահովում են, սակայն միայն դա բավարար չէ, և Արցախի սուբյեկտայնության կարևորագույն ցուցիչներից մեկն էլ սեփական մարտունակ զինված ուժեր ունենալու հանգամանքն է։ Այս համատեքստում ուշագրավ է, որ օրերս Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը նշել էր, թե ՀՀ քաղաքացիները կամավորության հիմքով կարող են գրանցվել և ծառայել Արցախում։ Այս հայտարարությունն իր ենթատեքստում Հայաստանից օգնություն ստանալու յուրահատուկ ուղերձ է պարունակում։ Բայց արդյոք իշխանություններն ի վիճակի՞ են ըմբռնել այս ուղերձը։ Պատերազմից ամիսներ անց Փաշինյանը ոչ մի անգամ ոտք չի դրել Արցախ, այնինչ նախկինում Արցախ գնալու և փիառվելու առիթը բաց չէր թողնում։

Իսկ հայաստանյան պաշտոնյաների այցերը պետք է փաստեն Արցախի անկախ կարգավիճակի մասին։ Մի անգամ ՀՀ արտգործնախարարը Արցախ այցելեց, տեսանք՝ ինչ բուռն արձագանք հետևեց Ադրբեջանից, իսկ դրանից հետո մեր բարձրաստիճան պաշտոնյաները, կարծես, փորձում են զերծ մնալ այցերից ու ամեն կերպ տեղավորվել Ադրբեջանի գծած շրջանակի մեջ։ Պատահական չէ, որ փորձագիտական շրջանակները բարձրաձայնում են, որ իշխանությունները ձեռք են քաշել Արցախից՝ վերջինիս թողնելով միայնակ: Երևի իրենց համար այդպես ապրելն ավելի հեշտ է»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչպես պետք է լինի Փաշինյանի հեռացման իրական ճանապարհը․ քաղաքագետ Իրանում հունիսի 28-ին կանցկացվեն նախագահական արտահերթ ընտրություններ․ գրանցվել է նախագահի 20 թեկնածու «Ադրբեջանցիների որոշ մասը ծաղրում էր, որոշները գոռում, անգամ՝ հայհոյում»․ Անահիտ Խաչատրյանը տեղահանվել է Մարտակերտի շրջանից (տեսանյութ)Կարևորը՝ իրենք կուշտ լինեն Խափանման միջոցը փոխելու միջնորդության քննության համար հրատապ նիստ է նշանակվելՄալդիվներն արգելել են Իսրայելի քաղաքացիների մուտքը երկիր«Էս երևույթը ԱՄՆ-ից եկած ծանոթին ասում էր՝ «ինձ համար Ամերիկայում գործ ճարի՝ գամ»․ Մենուա Սողոմոնյան Վանաձոր, Վարդենիս, Սյունիք ենք գնալու, իշխանությունը Տավուշից մինչև Մեղրի այս աղետը կշարունակի (տեսանյութ)Վաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կալինինգրադը հեղեղվել է․ մեքենաները «լողում են» փողոցներում, մարդիկ փակված են մնացել տներումԴեբեդ գետի հեղեղման պատճառով փլուզված հատվածի երկայնքով տեղադրվում են երկաթբետոնե խորանարդիկներԻրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանին. այն կուղարկվի աղետի գոտի Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին. ԶԼՄ Հանգանակությունների կարիք չկա, կառավարությունն ի զորու է լուծել մեր ազգաբնկաչության կարիքները. Լոռու մարզպետը Խոշոր ավտովթար՝ Կոտայքում, մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի․ կան վիրավորներԱյս պայքարը կես ժամում չի ավարտվելու, հոգնել ու հիասթափվել չկա, պիտի միասին պայքարենք. Դանիելյան (տեսանյութ)Դեռ 27 հոգի անազատության մեջ են. փաստաբանը կարդում է բոլոր ձերբակալվածների անունները (տեսանյութ)30 միլիոն դրամ՝ Ազգային ժողովի այգին միշտ ջրած պահելու համարՊարո´ն փոխնախարար, զուրկ եք բարոյական նորմերից․ «ՏաԼույս» երգչախմբի խմբավարի արձագանքըՀագուստիցս բացի այլ բան չունեմ կորցնելու այս կյանքում, սա չակնկալիքների պայքար է, հիշե'ք. Սրբազան (տեսանյութ)ԿԳՄՍ փոխնախարարը մեր Թովմասին մայր է հայհոյել, ասել է` դերիադ հանի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրբ Էջմիածնի լույսով կհասնենք ճշմարտության հաղթանակին. Բագրատ Սրբազան 7 հոգով մա՞րդ են ծեծում, տղերք, խիստ կերպով դատապարտում ենք ոստիկանական բռնությունները. Սրբազան (տեսանյութ)Սևանա լճում անհետ կորած 25-ամյա կոմպոզիտորի որոնողական աշխատանքները շարունակվում ենՓոքրիկների տրամադրությունն ապահովելու համար փրկարարները աղետի գոտի են տեղափոխել խաղալիքներՃանապարհդ հարթ լինի. Սուրբ Աննայի բակում Սրբազանը ողջունում և օրհնում է քաղաքացիներին (տեսանյութ) Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ այրվել է իրանական համարանիշներով բեռնատարըՉուլ Նիկոլ, դատարկ փողոցում ո՞ւմ էիր բարև տալիս. չե՞ս ամաչում, որ ապրում ես. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է շաբաթըԳնացի ԱՄՆ, որովհետև զգացի, որ վերաբերմունքը լուրջ չի շախմատի նկատմամբ. Լևոն ԱրոնյանԴավիթ Չալոյանը նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր «Երևանի բալետ ֆեստ»-ի օրերին «Թումո»-ի հարակից տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ Ուկրաինայում ՀՀ դեսպանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Բուչայի բուժհաստատությունների համար դեղամիջոցներ են փոխանցելԲագրատ Սրբազանը այսօր «Սուրբ Աննա» եկեղեցու բակում կխոսի հետագա անելիքների մասին Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակՀարավային Կորեան սադրիչ է որակել ԿԺԴՀ-ի կողմից աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS-ի խափանումները «Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետՌեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ ԳալստյանՎարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը Հեծանվորդի օրվա առիթով Փաշինյանը շրջել է հեծանիվով (տեսանյութ)Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիանՄարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ)Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալըԱհմադինեջադը հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին
Ամենադիտված