Երբ Թուրքիայի ջանքերով ամբողջովին փլուզված է մեր անվտանգության եւ պետական համակարգը, հաշտության շանս չկա․ Աղասի Ենոքյան
Բլոգոսֆերա![Երբ Թուրքիայի ջանքերով ամբողջովին փլուզված է մեր անվտանգության եւ պետական համակարգը, հաշտության շանս չկա․ Աղասի Ենոքյան](/timthumb.php?src=disc/02-04-21/57e1fca7b65c8371f089ab5026854bc4.jpg&w=780)
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իհարկե, խաղաղությունն ավելի նորմալ վիճակ է, քան թշնամանքը, բայց հիմա Թուքիայի հետ հաշտության շանս չկա։
Հաշտության շանս եղել է 1993-94թթ., երբ մենք հաղթում էինք Արցախում՝ եթե Թուրքիան բլոկադայի չենթարկեր Հայաստանը, հաշտության շանս կար հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ, եթե Թուրքիան բանակցություններում չպնդեր Ցեղապանության հարցը պատմաբաններին թողնելու, իսկ կուլիսներում՝ Արցախի հարցի վրա։
Հաշտության շանս կարող է լինել այն դեպքում, երբ Հայաստանն այնտեղ տեսնում է իր անվտանգության ու զարգացման հնարավորությունը եւ ունի իր ընտրությունը՝ որ թե պարտադրանքի տակ՝ լինի Նիկոլի, Էրդողանի, թե Ալիեւի կողմից։
Իսկ հիմա, երբ Թուրքիայի ջանքերով ամբողջովին փլուզված է մեր անվտանգության եւ պետական համակարգը, հաշտության շանս չկա։
Պատմաբանները երեւի ավելի լավ գիտեն, որ հայ-թուրքական հաշտության նման մի պայմանագիր ստորագրվել է 1920թ. վերջին՝ Ալեքսանդրապոլում, բայց այն Թուրքիայի կողմից պարտադրված պայմանագիր էր, ամբողջությամբ Թուրքիայի կողմից կազմված (շատ նման 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը), Խատիսյանը կառավարությունը գիտեր, որ գնում է, բացի այդ՝ դեռ Սեւրի հույսը կար։ Եվ բնական է, որ Ալեքսանդրապոլի պայմանգիրը չաշխատեց։
Իսկ հիմա հաշտության շանս չկա»։
![](banners/armflix.jpg)