Երկուսդ էլ Աստծո առաջ պատասխան ունեք տալու. Շուշան Պետրոսյան
ԲլոգոսֆերաԵրգչուհի Շուշան Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ընկերուհուս էջում տեսա.
«Բաքվում բացված նոր այգին է, ուր հպարտորեն ցուցադրվում են հերոսաբար կռված, դավաճանված ու անմահացած հայ զինվորների սաղավարտները։ Հիմա ո՞նց ապրենք, ո՞նց չդողանք երևակայության էն բեռից, թե ո՞ր մեկիս հարազատի սաղավարտն է ցուցադրված...»
Հիշեցի Վանքի մեքենաների համարներով հավաքված պատը, ինչքան հումոր կար, ինչ կատակներով էին ներկայացնում մերոնք ... ու տղերքի սաղավարտները:
Սիրտս, գլուխս պայթում են այս անհավատալի համեմատականի ու անմարդկային, անհոգի, դաժան թրքությունից։ Ու տղաների սաղավարտների արանքով զբոսանքի դուրս եկած հրեշը՝ Հայրենիքիս ո՛չ բարով, անծագում, անտեսակ բորենազգի վարչապետի բարեկամն է։
Երկուսդ էլ Աստծո առաջ պատասխան ունեք տալու»: