Խաղաղապահները 50 ուխտավորի ուղեկցել են Ամարաս և Դադիվանք վանքեր
Արցախ![Խաղաղապահները 50 ուխտավորի ուղեկցել են Ամարաս և Դադիվանք վանքեր](/timthumb.php?src=disc/20-04-21/079cad16756ae581be3d44f090f1dc0d.jpg&w=780)
Ռուսաստանյան խաղաղապահները նախօրեին ավելի քան 50 ուխտավորի ուղեկցել են Ամարաս և Դադիվանք վանական համալիրներ, որոնք գտնվում են Արցախում կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ:
Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Դադիվանքը հնագույն քրիստոնեական վանքերից մեկն է և գտնվում է Քարվաճառի շրջանի տարածքում, որը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին»,- նշում են ՌԴ ՊՆ-ից:
![](banners/armflix.jpg)