Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Հրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրեր Նոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ Քարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել Սերն է պակասել բոլորին. Սիրուշո Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը 

«Փաստ». Գյուղատնտեսության բնագավառում խնդիրներն ավելի են խորանում, այնինչ ոլորտին ուշադրություն դարձնող չկա

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության հաշվեկշռում գյուղատնտեսությունը մեծ մասնաբաժին է զբաղեցնում, ինչն անմիջական ազդեցություն ունի տնտեսության զարգացման, զբաղվածության ապահովման, պարենային ապահովության և բնակչության ընդհանուր կենսամակարդակի վրա։ Եվ պատահական չէ, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը ընտրություններին մասնակցելու դեպքում իրենց նախընտրական ծրագրերը հանրության դատին ներկայացնելիս կարևոր տեղ են վերապահում գյուղոլորտի զարգացման ռազմավարությանը և այդ ուղղությամբ նախատեսվելիք քայլերի հաջորդականությանը։ Այդպես էլ 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում հատուկ բաժին էր նվիրված գյուղատնտեսության ոլորտին, որտեղ կարևորվում էր նորարար տեխնոլոգիաների և գիտական հենքի վրա հիմնված մրցունակ եւ արդյունավետ գյուղատնտեսություն ստեղծելու հարցը։

Սակայն եթե համեմատենք, թե ինչ վիճակ ունենք հիմա և, մյուս կողմից, թե ինչ է գրված ծրագրում, ապա պարզ կդառնա, որ իշխանությունները լիովին ձախողել են գյուղատնտեսության ոլորտը և մատնել անտերության։ Եվ այս հարցում կարևոր նշանակություն ունի այն հանգամանքը, որ իշխանությունները ոչ պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում գյուղատնտեսության զարգացման հարցում։ Այսպես, օրինակ՝ Փաշինյանի իշխանության թեթև ձեռքով կրճատվեց ոլորտի աշխատանքները համակարգող գյուղատնտեսության նախարարությունն այն դեպքում, երբ Հայաստանում զբաղվածների մոտ 25 %-ն ընդգրկված է գյուղատնտեսության ասպարեզում։ Բայց իշխանությունները, ինչպես բոլոր հարցերում, այս խնդրում ևս մտադիր չեն ընդունել իրենց թերացումներն ու բացթողումները։

Եվ մինչ իշխանության ներկայացուցիչները շարունակում են պոպուլիզմով զբաղվել, գյուղատնտեսության բնագավառում խնդիրներն ավելի են խորանում։ Այդպես, օրինակ՝ պետք է հաշվի առնել, որ Արցախյան պատերազմում կրած պարտության արդյունքում մենք ունեցանք գյուղատնտեսական առումով շատ կարևոր նշանակություն ունեցող հողերի հսկայական կորուստ։ Արցախում միայն հացահատիկի 50 000 հա ցանքատարածք անցել է Ադրբեջանին։ Ամեն տարի մեծ քանակությամբ գյուղատնտեսական ապրանքներ էինք Հայաստան ներկում հենց Արցախից։ Իսկ Արցախի գյուղոլորտին հասցված հարվածը Հայաստանի պարենային անվտանգության առումով նոր ռիսկեր է ստեղծում, սակայն մեր իշխանությունների կողմից չկա որևէ ռազմավարություն, թե ինչ քայլերի միջոցով կարող ենք չեզոքացնել այդ ռիսկերը։

Դրա փոխարեն Փաշինյանը ճանապարհների ապաշրջափակումը կապում է գյուղատնտեսության զարգացման հետ, թե դրանով գյուղմթերքի արտահանումն այլևս կախված չի լինի միայն մի ճանապարհից՝ Վերին Լարսից։ Բայց վերջինս չի խոսում այն մասին, թե ճանապարհների բացման արդյունքում ի՞նչ երաշխիքներ կան, որ, օրինակ՝ անցնելով Ադրբեջանի տարածքով՝ մեր գյուղմթերքը անվնաս տեղ է հասնելու։ Մյուս կողմից էլ՝ սահմանների բացման արդյունքում մեր գյուղատնտեսական արտադրանքը կարող է չդիմանալ թուրքական էժան ապրանքների մրցակցությանը, որի արդյունքում Հայաստանի գյուղոլորտը ծանր վիճակի առաջ կկանգնի։

Եվ մինչ օրս հարցական է, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում պաշտպանել մեր ֆերմերների ու գյուղացիների շահերը։ Սրան գումարած՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել նրան, որ սահմանամերձ դարձած համայնքներում գյուղատնտեսությունը զարգանա, գյուղատնտեսությամբ զբաղված մարդիկ չթողնեն և հեռանան, այլ շարունակեն զբաղվել իրենց գործով։ Սա նաև անվտանգությանը վերաբերող հարց է, որի մասին պետք է լրջորեն մտածել։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Համբուրգում ոստիկանները կրակել են տղամարդու վրա Ռուսաստանի ԶՈւ-ն նոր տարածք է վերահսկողության տակ վերցրել «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում հանդիպել է Ջեյք Սալիվանի հետԳործ կա Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցում. փողը կա, աշխատող՝ ոչ.168.am Իսրայելում Բելառուսի դեսպանին բողոքի նոտա են հղել Հայաստանը չի ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը Շաբաթներ հետո ներքաղաքական անկայունությունը ՀՀ-ում կհասնի նոր պիկի, գուցե ավելի ռադիկալ հարթակով Նա դուրս է եկել և պատերազմում է սեփական ժողովրդի հետ. ԱզոյանՇոու բիզնեսից որևէ մեկի հետ չեմ շփվում, ավելի շատ այգիս եմ փորձում մշակել. Հովհաննես ԱզոյանԶելենսկու գրասենյակը բացատրել է, թե ինչու է Ուկրաինան ձգտում ոչ թե զինադադարի, այլ Ռուսաստանի պարտության Նորվեգիան Ուկրաինային ավելի քան հարյուր միլիոն դոլար կհատկացնի ՄՅՈՒ-ն կազմել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր այս ամառ հաստատ չեն լքի թիմը Հայ-լիտվական հարաբերությունները զարգանում են, դրանում ուրույն տեղ է զբաղեցնում ԱԺ փոխգործակցությունը Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին Շոլցը ժամանակից շուտ լքել է Ուկրաինայի հարցով համաժողովը ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում Վթարային ջրանջատում կլինի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում Լոս Անջելեսի շրջանում անտառային հրդեհի պատճառով առնվազն 1200 մարդ է տարհանվելՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը նշել է Գազայում հրադադարի համաձայնագրի պայմանները Այ սենց փշալար ենք գցում Ոսկեպարում, բացառված ա, որ մարդ անցնի. Փաշինյանը՝ Սյունիքում Ֆաշիստի պես երեխայի մազերը քաշող բերետըՄխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին Պուտինը չի հերքել Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը Պաղեստինի Կարմիր մահիկը հայտնել է իսրայելական ուժերի կողմից իր աշխատակիցների գերեվարման մասին Ֆինլանդիայի նախագահը խոսել է Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում Չինաստանի առանցքային դերի մասին Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում (տեսանյութ) Երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել Վրաստանի ԵՄ ձգտումներին համապատասխան․ Ֆոն դեր Լայեն ԱԺԲ-ն հանդիպել է Բագրատ Սրբազանի հետ Աշխարհում 2 տոկոս է կազմում վճարովի սկզբունքով արյուն հանձնելը․ Հայաստանը, ցավոք, այդ 2 տոկոսի մեջ է․ Արթուր Դաբիկյան (տեսանյութ) Ծեծուջարդ, հայհոյանքներ, ազատազրկումներ, սա է այն հիմնական գործիքակազմը, որը կիրառվում է մեր դեմ Երևանում Ford Focus-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի.բժիշկները պայքարում են նրա կյանքի համա Օլանդը կմասնակցի Ֆրանսիայում արտահերթ ընտրություններին Դոնի Ռոստովի մեկուսարանում պատանդներ վերցրած կալանավորները լիկվիդացվել են Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղին վերականգնվել է Ռուսաստանի միջնորդությամբՔՊ-ի մտքի թուրքականացումն աստիճանաբար ավելի ու ավելի ակնհայտ է դրսևորվում. Արմեն Այվազյան Հանձնեց ավելի շատ մարդ, ուրախ հեծանիվ է քշում. Ասլամազյան Գերասիմ Վարդանյանը կալանավորվեցՄի՞շտ եք կիրակի աշխատում, թե՞ իմ այցի հետ ա կապված. Փաշինյանը հետևում է Սյունիքի շինաշխատանքներին (տեսանյութ) «Ասում են՝ ապացուցիր, որ դու ուղտ չես». փաստաբանը՝ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ մեղադրանքի մասին Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթևեկելի է «Քանի էրեխա ունե՞ս՝ հի՞նգ, պա՜հ, մալադեց». Փաշինյանը Կապանում հետևում է մանկապարտեզի շինարարությանը (տեսանյութ) Դոնի Ռոստովի քննչական մեկուսարանում պատանդ են վերցնել. նոր տեղեկություններ Կին ժամկետայինները ցանկանում են սպա դառնալ ու շարունակել մնալ բանակում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 12-ին չհայտարարված այցեր են իրականացրել ԱՄՆ փոխնախագահը վաղաժամ լքել է Շվեյցարիայի խաղաղության գագաթնաժողովը Թուրք-ադրբեջանական միասնությունը շարունակելու է մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը. Ֆիդան Շիրակի երկրագիտական թանգարանի «Բենիամին. Հայաստանի հնագույն մայրաքաղաքը» խորագրով ցուցահանդեսը երկու շաբաթ բաց կլինի այցելուների համար Աբրահամը պրոֆեսոր Չարչյանի անձնական վերահսկողության տակ է, դեռ մի քանի օր էլ կմնա հիվանդանոցում
Ամենադիտված