Վաղարշակ Հարությունյանին զեկուցվել են զինված ուժերում իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքները
Հասարակություն![Վաղարշակ Հարությունյանին զեկուցվել են զինված ուժերում իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքները](/timthumb.php?src=disc/10-06-21/fca87ddf961dc8cdb2ea300baad68448.jpg&w=780)
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 10-ին խորհրդակցություն է անցկացրել ՊՆ ներքին աուդիտի վարչության ղեկավար կազմի մասնակցությամբ: Վարչության պետ Գրիգոր Արամյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել է զինված ուժերում իրականացվող ստուգումների, զորքերում կատարվող ուսումնասիրությունների արդյունքների մասին, ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում և զորամասերում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների ժամանակացույցը և արձանագրված խախտումները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է զինված ուժերում կոռուպցիոն դրսևորումների վերացման, ինչպես նաև գնումների և մատակարարումների թափանցիկության ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների անհրաժեշտությունը:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հանդիպել է նաև ՊՆ ներքին քննությունների վարչության անձնակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է 2021 թվականի առաջին կիսամյակում զինված ուժերում արձանագրված խախտումների և տարվող քննությունների ընթացքի վերաբերյալ: Վաղարշակ Հարությունյանը հանձնարարականներ է տվել ուսումնասիրությունների առավել մանրակրկիտ իրականացման և առկա բոլոր թերությունների վերհանման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
![](disc/10-06-21/0885da6fcdf1804061b08a239a6f1973.jpg)
![](disc/10-06-21/7ad88b2cb357ec3c89efad1ede27df2d.jpg)
![](banners/armflix.jpg)