Հրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրեր Նոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ Քարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել Սերն է պակասել բոլորին. Սիրուշո Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը Ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվել Կառավարության նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործիքակազմին. ՆԳՆ տեղակալ Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ 

Հրայր Թովմասյանը ՍԴ նիստին որպես վկա է հրավիրել ՀՀ նախագահին

Իրավունք

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը միջնորդեց ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով նիստին որպես վկա հրավիրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ պարզաբանելու, թե ինչու է նա ընտրությունների օր նշանակել հենց հունիսի 20-ը: Թովմասյանն այս մասին ասաց ՍԴ հուլիսի 9-ի  նիստում:

Հրայր Թովմասյանը ներկայացրեց 3 առաջարկություն կամ միջնորդություն: «Առաջինը վերաբերում է հանրապետության նախագահին, թե ինչ պայմաններում է որոշել ընտրության օրը նշանակել հունիսի 20-ին: Այդ  հարցի պատասխանը ներկաները չեն կարող տալ, բայց առնվազն 3 դիմումում այդ հարցը բարձրացված է»,-ասաց նա:

Դատավորը ակնկալում է նախագահից պարզաբանում, թե ինչով է պայմանավորված եղել հանրապետության նախագահի կողմից որպես ընտրության օր վարչապետի կողմից նախապես հայտարարված օրը հունիսի 20-ը նշանակելը:

«Ես միջնորդում եմ  սույն գործով որպես վկա հրավիրել Հանրապետության նախագահին, որ այս հարցերի պատասխանը տա, որովհետև նա ուներ փոքրիկ հայեցողություն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրությունները նշանակել ոչ ուշ, ոչ շուտ 30-45 օրվա ընթացքում»,-ասաց Թովմասյանն ու հավելեց, որ այդ առաջարկությունը պայմանավորված է նրանով, որ դիմումներում դրանք բարձրացված են:

Նա խնդրեց այդ միջնորդությունը դարձնել քննության առարկա: Որոշվեց, որ Հրայր Թովմասյանի ներկայացրած միջնորդությունները դատավորները կքննարկեն ժամը 18:00-ից հետո  աշխատակարգային կարգով խորհրդակցությունների սենյակում: 

Թովմասյանը հայտնեց, որ եթե այդ պահին չքննարկվեն դրանք, ապա ինքը այդ հարցի հետագա քննարկմանը չի մասնակցի, քանի որ համարում է օրենքի խախտում: Հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացրին նաև կողմերը, պատասխանողը:

ՍԴ-ն, կողմերի առաջարկները, միջնորդությունը, դատավորների տեսակետները լսելուց հետո գործի նյութերի հետազոտման հետ կապված կայացրել է հետևյալ որոշումը՝ բացատրություններով հանդես կգան նախ դիմողները՝ դիմումները ՍԴ մուտքագրելու հաջորդականությամբ, այնուհետև ըստ հերթականության պատասխանողը, հարակից պատասխանողները, դատախազությունը, ոստիկանությունը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը և վերջում երրորդ անձը: Յուրաքանչյուր կողմի բացատրությունից հետո այդ կողմին, երրորդ անձին հարցեր կտան դատավարության մյուս կողմերը, երրորդ անձը: Կողմերի միջնորդություններին ՍԴ-ն կանդրադառնա նյութերն ուսումնասիրելուց, գործի դատաքննության ընթացքում կողմերի բացատրությունները, հարցուպատասխանները լսելուց հետո: Բացատրությունների սահմանված տևողությունը կողմերի համար կլինի կողմնորոշիչ:

«ՍԴ-ն այսօր կաշխատի մինչև ժամը 18:00-ն, սակայն կարող ենք աշխատել և շաբաթ, և կիրակի օրերին: Շաբաթ-կիրակի և հաջորդող օրերին դատաքննությունը կսկսվի ժամը 10:00-ին և հնարավոր է, որ տևի 18:00-ից ավելի երկար»,-ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

Գործով որպես երրորդ անձ ներգրավված ՔՊ-ից Սուրեն Գրիգորյանը նշեց. «Հրայր Թովմասյանը ներկայացրեց, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանք է, որ նախագահը հայտնի, թե իր նկատմամբ ճնշում եղե՞լ է, թե՞ ոչ: Նույն տրամաբանությամբ կարող ենք հրավիրել ընտրական գործընթացում մասնակից դարձած ցանկացած պետական մարմնի և հարցնել, թե իր վրա ճնշում եղե՞լ է, թե՞ ոչ: Կարծում եմ, որ համապատասխան տրամաբանությամբ շարժվելու դեպքում գործի քննությունը կարող է տևել ոչ թե 15 օր, այլ տարիներ, ավելին՝ գործի լուծման համար որևէ էական նշանակություն ունեցող հանգամանք՝ պարզման ենթակա, ես չեմ տեսնում»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրերՆոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետՔարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումըՀատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվելՍերն է պակասել բոլորին. ՍիրուշոԳետամեջ գյուղում հրդեհ է բռնկվելՄայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսըՃանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվելԿառավարության նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործիքակազմին. ՆԳՆ տեղակալՇուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»Smart–ը բացվեց․ ովքեր էին ներկա ու ինչ է առաջարկում մարզի բնակիչներին ամենամեծ սուպերմարկետը (տեսանյութ)Սա շատ շուտով ավարտվելու ա ու ոմանց համար ավարտը բացարձակ happy ending-ի տրամաբանության մեջ չի լինելու. ՍաղաթելյանԿամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի հետ. ԱշոտյանՄԻ պաշտպանության հայկական կենտրոնը դատապարտում է հավաքին ոստիկանության գործադրած անհամաչափ ուժըԻշխանությունը վրեժխնդիր է լինում այն մարդկանցից, ովքեր կանգնում են Սրբազանի կողքին. փաստաբան (տեսանյութ)Բաղրամյան պողոտայի գործով ձերբակալված բոլոր 27 անձինք ազատ արձակվեցինԲաքվին առաջարկում եմ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծել. Փաշինյան (տեսանյութ)Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգըՀրամանատար Աշոտ Մինասյանը ևս ազատ արձակվեց ՁՊՎ-ից, նա ձերբակալվել էր հունիսի 12-ին (տեսանյութ)«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՁեր ելույթներն էին մեզ ուժ տալիս ռազմաճակատում․ գնդապետ Անդրանիկ Գասպարյանը՝ Վլադիմիր ՊուտինինԼավ ենք, հանգստացանք ու պնդացանք. ինչպես են դիմավորում հունիսի 12-ին ձերբակալված քաղաքացիներին (տեսանյութ)Վրացական պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ներկայացնելու Վրաստանում պահվող հայկական ձեռագրերըՆույն ժամին ԱԺ-ում իշխող վարչախմբի և նրա պարագլխի անհավասարակշիռ և սադրիչ ելույթները նպատակաուղղված էին էլ ավելի բորբոքել իրավիճակը փողոցում․ «Քաղաքացիական գիտակցություն»Աղետի գոտում տուժածները դեռ փոխհատուցում չեն ստացել. ArmlurՈՒՂԻՂ. Բաղրամյանում ոստիկանական խոշտանգումների ընթացքում ձերբակալված ցուցարարներին ազատ են արձակումԳլենդելի քաղաքապետն այցելել է ԳյումրիԲաղրամյան պողոտայում ոչ սթափ վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով անցնող կնոջն ու երեխայինԽոշոր ավտովթար` Արմավիրի մարզում. 4 մարդ վիրավոր էԷկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանըՄեկնարկել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը. ԱՍՀ նախարարությունԻշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել. ԱբրահամյանԱննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար»Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին. Գառնիկ ԴանիելյանԱռաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն. ՔԿԱՄՆ-ն 1,5 մլրդ դոլար կհատկացնի ՈւկրաինայինՏիգրանաշենը պահեք, հաջորդը՝ Տիգրանաշենն է. Գերասիմ Վարդանյանին տեղափոխեցին ՔԿ Պուտինի առաջարկը լուրջ չէ. ՇոլցԱԱԾ-ն հրավիրում է արցախցիներին ծառայության շենքԼոռու մարզպետը և Ալավերդու ղեկավարն այցելել են Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց, հանդիպել բնակիչների հետ Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. նախագահ Փաշինյանի շարասյունը շտապում է Սյունիք Ռուսաստանը ռեկորդային ժամանակում վերականգնեց Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը. Օվերչուկ«gg»-ի գրասենյակից առգրավվել է 26 համակարգիչ․ մանրամասներ Նիկոլին «մասկի-շոու» ցուցադրել չստացվեց. ՔԿ-ի ափալ-թափալ տեքստը՝ Գերասիմ Վարդանյանի ասուլիսից 20 րոպե անց Հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեկ անձ ձերբակալվել է, մեկին էլ ձերբակալելու որոշում է կայացվել. ՔԿ Նիկոլյան ռեժիմը դե ֆակտո բռնատիրությունից սահուն անցում է կատարում տոտալ ստրկատիրություն. ԶոհրաբյանՀրազդանն ու Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ GG-ի Խաչիկի հորդորը, որից հետո առգրավել են ընկերության համակարգիչները (տեսանյութ)
Ամենադիտված