«Նրան հանդիպելու առաջին օրվանից ժպիտն իմ դեմքից չի հեռանում». Իջինը Հունաստանում նշանվել է (լուսանկար)
Ժամանց![«Նրան հանդիպելու առաջին օրվանից ժպիտն իմ դեմքից չի հեռանում». Իջինը Հունաստանում նշանվել է (լուսանկար)](/timthumb.php?src=disc/14-07-21/18dfe05bcf4cf75d58a2ab914b8ab7be.jpg&w=780)
Ռուսաստանաբնական երգչուհի Իջինը նշանվել է։ Նա լուրը հայտնել է Ինստագրամյան էջում՝ լուսանկարներ հրապարակելով։
«Ես ասացի՝ այո: Մեկ տարի առաջ ցանկությունների ցանկ կազմեցի, եւ այդ ժամանակ ինձ թվում էր՝ ես գրում ու երազում էի անիրականանալիի մասին՝ գտնել սիրելիիս, որն ինձ միայն ժպիտ եւ երջանկություն կպարգեւի:
Նրան հանդիպելու առաջին օրվանից ժպիտն իմ դեմքից չի հեռանում: Հենց սա է երջանկությունը, հանգստությունն ու ներդաշնակությունը: Ահա իրական սերը։ Ընդունում եմ շնորհավորանքներ»,- լուսանկարներին կից գրել է երգչուհին:
![](disc/14-07-21/d2ee11dd23b8e5833b72d0e61907c32f.jpg)
![](banners/armflix.jpg)