«Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետ Ռեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ Գալստյան Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիան Մարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ) ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» 

5165 շարժումը նախազգուշացնում է անհնազանդության գործողությունների մասին

Քաղաքական
Օգոստոսի 25-ին և 26-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի միջպետական և հանրապետական ավտոճանապարհների առանձին հատվածների փակումը ի դերև է հանում Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջան բացելու» խոստման սնանկությունը: Շրջափակված են Սյունիքի մարզի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերը: Փաստացի ունենք իրավիճակ, երբ կոպտագույն կերպով ու անպատիժ ոտնահարվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սկզբունքը, խախտվում են մարդու կյանքի, առողջության, ազատ տեղաշարժման և այլ հիմնարար իրավունքները, խաթարվում է երկրի տնտեսական բնականոն կյանքը, մասնավորապես բարեկամական Իրանի հետ հաղորդակցությունը և այլն:
Ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը, ով, չնայած այն հանգամանքին, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրում չի եղել հայկական զինված ուժերը Սանասարի և Կովսականի շրջանից ետ քաշելու պահանջ (նոյեմբերի 9-ի դրությամբ մեր զորքերը Գորիս-Կապան ավտոճանապարհից երկու տասնյակ կիլոմետր խորության վրա են գտնվել), ադրբեջանական կողմի հետ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում հրաման է տվել ետ քաշել հայկական զինված ուժերը այսօր առկա շփման գծից այս կողմ՝ դրանով ադրբեջանական ուժերին տալով Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի որոշ հատվածներ լիովին վերահսկելու և այդպիսով մարդկանց տեղաշարժի իրավունքը սահմանափակելու, մարդկանց կյանքին էական սպառնալիք ստեղծելու հնարավորություն:
 
Ադրբեջանական այս սադրանքին արժանի և խելամիտ արձագանքը կլիներ ռազմական ուժի գործադրմամբ պետության սուվերեն տարածք ներխուժած և երկրի բնականոն կյանքը խախտած թշնամուն դուրս շպրտել իր ելման դիրքեր, ինչը չի ապահովվում: Նույնիսկ եթե դա չի արվում՝ ելնելով իրավիճակը չսրելու նկատառումից, ապա պետք է նկատել, որ անպատիժ մնացող այս քայլերով նախ՝ չի հանգուցալուծվում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, երկրորդ՝ թշնամուն դարձնում է էլ ավելի սանձարձակ՝ տալով նրան նորանոր անպատիժ ներխուժումներ իրականացնելու հնարավորություն: Ասվածը ավելի համոզիչ է դառնում՝ մայիսի 12-ին Սյունիքի Սև լճի տարածք ադրբեջանցիների անպատիժ ներխուժման փաստը հաշվի առնելով:
Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ գործող իշխանությունները ինչպես մայիսի 12-ի ներխուժման, այնպես էլ Երևան-Մեղրի ավտոճանապարհի առանձին հատվածների փակման առնչությամբ ստեղծված ճգնաժամի իրական պատճառների վերաբերյալ հանրությանը տեղեկություններ չեն տալիս, չեն մեկնաբանում իրավիճակը հանգուցալուծել չկարողանալու պատճառները, այլ, փոխարենը, երկրի համար կենսական նշանակության այս հարցերի շուրջ խոսույթը տեղափոխում են «նախկինների մեղավորության» թեզերի դաշտ: Ինչ խոսք, գուցե քաղաքական որոշ դերակատարների խոսքն ու վարքը ստեղծում են «նախկին-ներկա» խոսույթի ակտուալացման հիմքեր, այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ուզում ենք հիշեցնել, որ նրա պարտականությունը երկրի անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովումն է: Վստահության այն քվեն, որ տրվել է 680.000 ընտրողի կողմից, որքան էլ մանիպուլյացիայի և վարչական լծակների աջակցությամբ է ստացել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, միևնույն է, տրվել է առաջին հերթին կենսական անհրաժեշտության խնդիրներ լուծելու համար՝ ապահովել ազգաբնակչության անվտանգությունը, պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջակությունը, մարդու կյանքի, առողջության, տեղաշարժման և այլ հիմնարար իրավունքները:
 
Ուստի, պաշտոնական անկեղծ տեղեկատվության բացակայության պայմաններում, ինչպես նաև վերլուծելով Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, նրա շուրջ առկա աշխարհաքաղաքական իրադրությունը, համադրելով հատկապես վերջին շրջանի իրողություններն ու իրադարձությունները, անվտանգային ճգնաժամի չհանգուցալուծման հետ կապված անում ենք հետևյալ մեկնաբանությունները.
 
Հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունների, ադրբեջանական զորքերի ներխուժումների, ավտոճանապարհների արգելափակման հանդեպ առկա թողտվությունն ու կրավորականությունը՝
 
• նպատակ ունեն վախի ու լարվածության մթնոլորտի ձևավորմամբ ստեղծել հիմք՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումն արագ իրականացնելու համար՝ Արցախի հարցի կարգավորումը թողնելով բախտի քմահաճույքին և ՀՀ-ի կողմից փաստացիորեն դուրս գալով կարգավորման գործընթացից,
 
• նպատակ ունեն վախի ու լարվածության մթնոլորտի ձևավորմամբ առաջ բերել հանրային կեղծ պահանջ՝ Տավուշի և Արարատի մարզի բնակավայրերը ադրբեջանական անկլավների անվան ներքո թշնամուն հանձնելու հարցում:
Կառավարության նիստին բնակավայրերի ադրբեջաներեն անվանումներ վկայակոչելը, այն պարագայում, երբ օրեր առաջ Ադրբեջանի նախագահը Վարդենիս անվանման փոխարեն պահանջում է գործածել Բասարգեչար անվանումը, ապացուցում է ադրբեջանական օրակարգն առաջ տանելու, դրանով ադրբեջանցիներին թաքնված ուղերձներ փոխանցելու փաշինյանական մարտավարությունը:
Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ ադրբեջանական այս սադրանքն ու դրան համարժեք պատասխան չտալը կունենա և կարող է ունենալ հետևյալ հետևանքները.
 
• Հայաստանի Հանրապետության քաղաքացին կկորցնի առանց այն էլ խարխուլ վստահությունը պետության ու պետական կառույցների, և որ ամենավտանգավորն է, բանակի հանդեպ, ինչը կարող է տեղիք տալ հայրենիքը թողնելուն և ապահով վայրերում կյանք փնտրելու նոր միտումների,
 
• Ինչպես Սյունիքի նշված բնակավայրերը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության՝ հայ-ադրբեջանական շփման գծին մոտ գտնվող այլ բնակավայրեր կհայաթափվեն,
 
• առաջ կգա հանրային կեղծ պահանջ ու օրակարգ՝ երկրի անվտանգությունը միջազգային այլ սուբյեկտներին ի պահ տալու և դրանով իսկ Հայաստանի ինքնիշխանությունը դե յուրե զիջելու առումով:
«5165 շարժումը».
 
• պահանջում է գործող իշխանություններից ստեղծված իրավիճակի, ներառյալ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերին դուրս չշպրտելու պատճառների վերաբերյալ հանրությանը մատուցել լիարժեք և բաց տեղեկատվություն,
 
• պահանջում է խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերից ձեռք առնել ճնշման ինստիտուցիոնալ բոլոր լծակները՝ երկրի ազգաբնակչության անվտանգության, պետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման ոլորտներում իշխանություններին իրենց պարտականությունները կատարել տալու հարցում,
 
• այս իրավիճակը չընդունող բոլոր քաղաքական ուժերին հրավիրում է ստեղծված իրավիճակի առնչությամբ խորհրդակցություններ անցկացնել՝ ձեռք առնելու միջոցներ ստեղծված ծայրահեղ վտանգավոր իրավիճակից դուրս գալու համար,
 
• զգուշացնում է այս պահին իշխող ուժին և անձամբ Նիկոլ Փաշինյանին ետ կանգնել ազգակործան քայլերից, տեղեկացնում է անհրաժեշտության դեպքում այլ հասարակական և քաղաքական ուժերի հետ համատեղ անհնազանդության քայլերի շուրջ հանրությանը համախմբելու գործողությունների մասին:
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վաղը՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կալինինգրադը հեղեղվել է․ մեքենաները «լողում են» փողոցներում, մարդիկ փակված են մնացել տներումԴեբեդ գետի հեղեղման պատճառով փլուզված հատվածի երկայնքով տեղադրվում են երկաթբետոնե խորանարդիկներԻրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանին. այն կուղարկվի աղետի գոտի Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին. ԶԼՄ Հանգանակությունների կարիք չկա, կառավարությունն ի զորու է լուծել մեր ազգաբնկաչության կարիքները. Լոռու մարզպետը Խոշոր ավտովթար՝ Կոտայքում, մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի․ կան վիրավորներԱյս պայքարը կես ժամում չի ավարտվելու, հոգնել ու հիասթափվել չկա, պիտի միասին պայքարենք. Դանիելյան (տեսանյութ)Դեռ 27 հոգի անազատության մեջ են. փաստաբանը կարդում է բոլոր ձերբակալվածների անունները (տեսանյութ)30 միլիոն դրամ՝ Ազգային ժողովի այգին միշտ ջրած պահելու համարՊարո´ն փոխնախարար, զուրկ եք բարոյական նորմերից․ «ՏաԼույս» երգչախմբի խմբավարի արձագանքըՀագուստիցս բացի այլ բան չունեմ կորցնելու այս կյանքում, սա չակնկալիքների պայքար է, հիշե'ք. Սրբազան (տեսանյութ)ԿԳՄՍ փոխնախարարը մեր Թովմասին մայր է հայհոյել, ասել է` դերիադ հանի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրբ Էջմիածնի լույսով կհասնենք ճշմարտության հաղթանակին. Բագրատ Սրբազան 7 հոգով մա՞րդ են ծեծում, տղերք, խիստ կերպով դատապարտում ենք ոստիկանական բռնությունները. Սրբազան (տեսանյութ)Սևանա լճում անհետ կորած 25-ամյա կոմպոզիտորի որոնողական աշխատանքները շարունակվում ենՓոքրիկների տրամադրությունն ապահովելու համար փրկարարները աղետի գոտի են տեղափոխել խաղալիքներՃանապարհդ հարթ լինի. Սուրբ Աննայի բակում Սրբազանը ողջունում և օրհնում է քաղաքացիներին (տեսանյութ) Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ այրվել է իրանական համարանիշներով բեռնատարըՉուլ Նիկոլ, դատարկ փողոցում ո՞ւմ էիր բարև տալիս. չե՞ս ամաչում, որ ապրում ես. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է շաբաթըԳնացի ԱՄՆ, որովհետև զգացի, որ վերաբերմունքը լուրջ չի շախմատի նկատմամբ. Լևոն ԱրոնյանԴավիթ Չալոյանը նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր «Երևանի բալետ ֆեստ»-ի օրերին «Թումո»-ի հարակից տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ Ուկրաինայում ՀՀ դեսպանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Բուչայի բուժհաստատությունների համար դեղամիջոցներ են փոխանցելԲագրատ Սրբազանը այսօր «Սուրբ Աննա» եկեղեցու բակում կխոսի հետագա անելիքների մասին Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակՀարավային Կորեան սադրիչ է որակել ԿԺԴՀ-ի կողմից աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS-ի խափանումները «Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետՌեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ ԳալստյանՎարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը Հեծանվորդի օրվա առիթով Փաշինյանը շրջել է հեծանիվով (տեսանյութ)Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիանՄարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ)Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալըԱհմադինեջադը հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ»Կուզեյի՞ք այդպիսի կիրակի ունեցող երկրում արթնանայիք․ Ռուբեն ՄխիթարանԻրանում առաջին անգամ կին թեկնածու է գրանցվել նախագահական ընտրություններումՀայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Ով է ֆուրոր առաջացրած հրեշտակը (լուսանկարներ)Փաշինյանի թիմն արշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ LES NOUVELLES D'ARMÉNIԱրտակարգ դեպք Վայոց ձորում․ արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառը Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվում
Ամենադիտված