Քոնոր Մաքգրեգորը հարձակվել է Մեգան Ֆոքսի ընկերոջ վրա (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերՍկանդալային միջադեպ է տեղի ունեցել MTV VMA 2021 մրցանակաբաշխության արարողությունից առաջ: Դատելով մարզիկի խոսքերից՝ նրան պարզապես դուր չի եկել երգիչ Machine Gun Kelly-ի տեսքը, գրում է Korrespondent-ը:
2021 թվականի MTV Video Music Awards մրցանակաբաշխության կարմիր գորգին իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը հարձակվել է ռեփեր Machine Gun Kelly-ի (Կոլսոն Բեյքեր) վրա, որը հոլիվուդյան աստղ Մեգան Ֆոքսի ընկերն է: Սոցիալական ցանցերում հայտնվել են միջադեպի լուսանկարներն ու տեսանյութերը:
Մինչ դերասանուհին և երաժիշտը կեցվածք էին ընդունում, UFC-ի նախկին չեմպիոնը փորձում էր ճեղքել ամբոխը, սակայն անվտանգության աշխատակիցները ժամանակին կանգնեցրել են նրան: Դրանից հետո նա մի քանի բաժակ ալկոհոլ է խմել:
![](disc/13-09-21/dde472cf3f5030fc66ddcf8dec23db07.jpg)
![](disc/13-09-21/1532d51f78c4825bceed4522a2453be5.jpg)
![](disc/13-09-21/e25fb1594c7491a5e5b6015c1f4596e8.jpg)
![](disc/13-09-21/e1cbf28b0f456424c8fc8dc51d0a9550.jpg)
![](disc/13-09-21/71e555575cd860af88c3549b8e9ef3bf.jpg)
![](disc/13-09-21/081a20d8a17d8bd63b1c6f7d9a9f720d.jpg)
![](banners/armflix.jpg)