Հղի Էշլի Գրեմը լուսանկարվել է ամբողջովին մերկ և հայտնել, որ երկվորյակների է սպասում (լուսանկար)
Այլ![Հղի Էշլի Գրեմը լուսանկարվել է ամբողջովին մերկ և հայտնել, որ երկվորյակների է սպասում (լուսանկար)](/timthumb.php?src=disc/09-10-21/334788a6d718573524d0b5f7db5a3869.jpg&w=780)
Հանրաճանաչ «plus-size» մոդել Էշլի Գրեմը նորաձևության աշխարհում հայտնի է իր փարթամ մարմնով, ուստի նույնիսկ հղիությունը չի խանգարում նրան կատարել ոճային կամ անկեղծ լուսանկարներ: Վերջերս 33-ամյա աստղը ապշեցրել է բաժանորդներին՝ հայտարարելով, որ սպասում է երկվորյակ տղաների: Մոդելն Ինստագրամի իր էջում կիսվել է լուսանկարով, որում ցուցադրել է հսկայական որովայնը:
Կադրում Էշլին կեցվածք է ընդունել մերկ՝ ձեռքերով ծածկելով կրծքերը և ցույց տալով, թե ինչպես է փոխվել իր մարմինը հղիության ընթացքում: Երիտասարդ մայրը չի ամաչել ձգվող նշաններից և ցելյուլիտից, որոնք հատկապես նկատելի էին երկրորդ նկարում: Այդ կադրում մոդելը պառկած է մահճակալին՝ կարճ վերնաշապիկով, մինչ ամուսին-լուսանկարիչը ամեն ինչ տեսախցիկով նկարահանում է: Բայց դատելով կադրերի տակ արված մեկնաբանություններից՝ Էշլիի արտաքինի վրա երկվորյակները մեծ ազդեցություն չեն ունեցել:
«Հիանալի է, որ սիրում եք ձեր երեխաներին և ցուցադրում եք ձեր հղիությունը: Հատկապես երբ ցուցադրելու բան կա»,- գրել է օգտատերերից մեկը:
![](disc/09-10-21/2c7dbf4d4690a6820594996ee8766775.jpg)
![](banners/armflix.jpg)