Առաջին օրն ապահով ավարտվեց. Մհեր Արմենիա (տեսանյութ)
Տեսանյութեր«Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ Մհեր Մեսրոպյանը, որն ավելի հայտնի է որպես Մհեր Արմենիա, հայտարարել էր համազգային շարժման մեկնարկի մասին։ Կուսակցության 3 անդամ Շուռնուխ գյուղից ոտքով պետք է գային Հանրապետության հրապարակ։
Մհերը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ քայլերթի առաջին օրն ապահով է ավարտվել:
«Մենք արդեն անցել ենք բավականին երկար ճանապարհ, շատ քիչ է մնացել, որ հասնենք Գորիս քաղաքին»։ Նա նաև գրել է․ «Առաջին օրը ապահով ավարտվեց: Վաղը առավոտյան ժամը 9-ին շարունակում ենք մեր ճանապարհը դեպի հաղթանակ։ Բարի գիշեր»։