Բայդենը հանրության առջև շրջվել է ու սեղմել «անտեսանելի մարդու ձեռքը» (տեսանյութ)
ՏեսանյութերՍոցցանցերում քննարկում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տարօրինակ արարքը, ով հանրային միջոցառման ժամանակ ձեռքի մեջ հազացել է, ապա սեղմել «անտեսանելի մարդու ձեռքը», իսկ հետո գնացել քաղաքական գործիչների մոտ։
«Առաջին ձեռքսեղմումն անտեսանելի մարդու հետ, միայն Բայդենը կարող է տեսնել նրան», «Բայդենը հենց նոր փորձե՞լ է սեղմել անտեսանելի մարդու ձեռքը»,- գրել են համացանցի օգտատերերը։
Իսկ ոմանք նույնիսկ սկսել են խոսել ամերիկացի առաջնորդի ֆիզիկական ու հոգեկան առողջության մասին։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բայդենը հայտնվում է տարօրինակ պատմության մեջ։ Տեսանյութ կար, թե ինչպես է նա քնում Իսրայելի վարչապետ Բենեթի հետ հանդիպմանը, ինչպես է նա մի քանի անգամ սայթաքում ինքնաթիռի սանդուղքով բարձրանալիս, հետո ինչպես է փոխնախագահ Քամալլա Հարիսին անվանում «նախագահ»։