Արթուր Ղազինյանը 14-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ
ՔաղաքականՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Արթուր Ղազինյանը 14-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, հանձնաժողովի նիստում պատգամավոր Գեղամ Մանուկյանը պնդեց, որ իրենց թեկնածուն չի փոխվելու, մինչև հարցը հանգուցալուծում չստանա:
«Մենք բազմիցս ասել ենք, որ այս հարցով ներկայացրել ենք բոլոր պարզաբանումները, թեկնածուն ներկայացրել է իր դիրքորոշումը, պատասխանել է բոլոր հարցերին: Մենք շարունակում ենք մնալ այն դիրքորոշմանը, որ այս հարցը գտնվում է իշխանական պատգամավորների տիրույթում, հարցի քննարկմանը մասնակցելու իմաստ չենք տեսնում»,- ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:
Քվեարկությամբ Ղազինյանը չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի
պաշտոնում: