Շիրակի մարզում նույնպես բողոքի ակցիա է` անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների մասնակցությամբ
![Շիրակի մարզում նույնպես բողոքի ակցիա է` անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների մասնակցությամբ](/timthumb.php?src=disc/07-12-21/343278ec894de0b3893e2fdec899bbd7.jpg&w=780)
Այս պահին Շիրակի մարզպետարանի դիմաց անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում` կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարության հետ: Նրանք փակել են մարզպետարանի դիմացի փողոցները և պահանջում են անհապաղ հանդիպում Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ։
Հիշեցնենք, որ այսօր սկանդալային տեսանյութ է տարածվել համացանցում, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ասում է. «Կներես, ես համարում եմ, որ էդ գերիները չկան»:
Նշենք, որ այս պահին Երևանում անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ մտնող եւ կառավարության շենքին հարող հատվածը:
Նրանք պահանջում են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա եւ պատասխան տա գերիներին դասալիք անվանելու համար:
![](disc/07-12-21/c9ffd7a47f488dcce8428279554a175c.jpg)
![](disc/07-12-21/5133a111c02261f8d3d6fd1356866712.jpg)
![](disc/07-12-21/89ad7c6722d62633ae7bece13224bf44.jpg)
![](banners/armflix.jpg)