Լեհաստանի դեսպանը խոսել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հնարավորության մասին
Աշխարհ![Լեհաստանի դեսպանը խոսել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հնարավորության մասին](/timthumb.php?src=disc/30-12-21/22035c1e71850f0d20a6c8836a2a83f1.jpg&w=780)
Հայաստանի և Եվրամիության երկրների միջև վիզաների ազատականացման շուրջ հանդիպումները և քննարկումները Եվրամիության տարբեր անդամ պետությունների հետ շարունակվում են՝ մասնավորապես ոստիկանության, միգրացիոն ծառայությունների մակարդակով: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին Մեդիա կենտրոնում հայտնել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը՝ անդրադառնալով Հայաստանի և Եվրամիության միջև գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ CEPA-ի շրջանակներում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հնարավորությանը:
Լեհաստանի դեսպանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացումը հնարավոր է՝ ինչպես եղավ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պարագայում, սակայն ժամկետների մասին խոսելն առայժմ վաղ է:
![](banners/armflix.jpg)