Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվում Չորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվեն ՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը» Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում է Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի ուղեգրի համար ևս մեկ մենամարտ կանցկացնի Բենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն են Արայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը 

Հիմարություն է ասել, որ Ալիևի նկրտումները Երևանի նկատմամբ, պայմանավորված է նրանով, որ մենք էլ ենք ասում․ Սերժ Սարգսյան

Հիմարություն է ասել, որ Ալիևի նկրտումները Երևանի նկատմամբ, պայմանավորված է նրանով, որ մենք էլ ենք ասում: Այս մասին իր բացառիկ հարցազրույցում նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հարցազրույցի այդ հատվածը ներկայացնում ենք ստորեւ.

Ձեզ հիմա գործող իշխանությունը, պարո՛ն նախագահ, ամենաշատը մեղադրում է Ձեր նախագահության տասը տարիներին Ղարաբաղյան հարցում ամբողջը չասելու մեջ, բավարար անկեղծ և ազնիվ չգտնվելու մեջ, ինչ-որ փաստեր թաքցնելու մեջ:

Բայց այդ ի՞նչ փաստեր ենք մենք թաքցրել: Իսկ ո՞վ է և ո՞ր ժամանակահատվածում է ինձանից ավելի շատ խոսել Լեռնային Ղարաբաղի բանակցային պրոցեսի մասին: Ե՞րբ, ո՞վ՝ ասեք: Այսինքն՝ մենք տարիներով ժխտել ենք, որ մեզ փաստաթուղթ են տվել, առաջարկություններ են տվել: Այդ իրենք են տարիներով ժխտել: Ընդ որում, դա էլ չեն կարողացել անել: Որովհետև ժամանակ առ ժամանակ, ներողություն բառիս համար, պլստում էր արտգործնախարարի բերանից, որ իրենք բանակցում են, ո՞նց չեն բանակցում, բա ի՞նչ են անում չորս-հինգ ժամ: Ու հետո նորից գալիս ասում էին չկա փաստաթուղթ և այլն: Թափանցիկությունն ինչո՞ւմ է եղել, որ եկել ասել է՝ Ալիևը կառուցողական է: Դա՞ է եղել թափանցիկությունը: Այդպիսի մեղադրանք ես չեմ ընդունում: Ես բազմաթիվ մեղադրանքներ ընդունում եմ, բայց այդպիսի մեղադրանք չեմ ընդունում:

Պարո՛ն նախագահ, պատերազմի նախորդած երկուսուկես տարում համանախագահների մասնակցությամբ առաջնորդների ընդամենը մեկ հանդիպում է եղել` 2019 թվականի մարտին Վիեննայում, բայց իրենք հանդիպել են մի քանի այլ առիթներով:

Բա հենց այդ եմ ասում:

Միգուցե՞ եղել են բանակցություններ ոչ պաշտոնական: Այսինքն՝ Դուք ունե՞ք հիմքեր ենթադրելու, որ ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կողմերն ամեն դեպքում տվյալների, տեղեկատվության փոխանակման մեջ են եղել, ինչ-որ տարբերակներ են քննարկել, փակ ծրարների մասին է խոսվում:

Ես վստահ եմ, որ ինչ-որ տարբերակներ դժվար թե կոնկրետ քննարկված լինեն, բայց ես նաև վստահ եմ, որ իրար ակնարկներ, իհարկե, արել են, որովհետև ես Ադրբեջանի նախագահի աշխատաոճին քաջածանոթ եմ: Ես չեմ բացառում, որ նա ասած լինի, որ այս ամբողջից պետք է ազատվել, խաղաղ ապրենք, դուք ձեզ համար, Ղարաբաղն ինձ պետք չի, ես երբեք Ղարաբաղ չեմ մտնելու և այլն:

Առանց միջազգային հանրության՝ մի տեղ հանդիպենքհանգիստ խոսենքհասկանանք:

Այո:

Այդպիսի առաջարկ կարո՞ղ էր անել:

Կարող էր անել: Չեմ ուզում, այսպես ասեմ, ավելի խորանամ և չեմ բացառում, որ սա էլ ասած լինի, որ ճիշտն այդպես է և այլն: Այսինքն՝ սա իր տեսակետից մտքում մեկնաբանել է, թե ինչ էր դրանով ասում, նա՝ իր տեսակետից, բայց իրականությունն այն է, որ այդպիսի փոխանակումները չեն կարող չարժանանալ համանախագահների ուշադրությանը: Սա միանշանակ եմ ասում:

Բա լավ, ի՞նչ եղավ, որ իշխանափոխությունից հետո, ինչպես իրենք էին հպարտանում, տարի ու կես կրակոց չկար սահմանին և այլն: Բայց այդ ինչո՞ւ միանգամից Ալիևն ագրեսիվությունը թողեց, ինչո՞ւ: Բա ինչո՞ւ, երբ որ Նախիջևանի հատվածում մենք հսկայական տարածքներ մեր վերահսկողությունից դուրս թողեցինք, մերոնք դրա մասին չխոսեցին: Ակնհայտ էր, հստակություն չկար, բայց իրար հետ այդպես, ես զարմանում եմ բա ինչու՞ Ալիևը նույն կերպ չարձագանքեց ինչպես սա արձագանքեց` կառուցողական: Լավ կլիներ Ալիևն էլ այնտեղից ասեր՝ կառուցողական է կամ խելացի է:

Շատ լավ կլիներ կարծում եմ: Բայց պատրանքներով ապրելը, մանիպուլյացիաներով ղեկավարելը վերջը բերում են ողբերգության: Եվ աղետը այն չէ, որ ինքը բանակցային գործընթացից ինչ-որ բան լավ չէր հասկանում, կամ մենք էինք ավելի լավ պատկերացնում, աղետն այսօր է, երբ որ ունենք, նորից եմ կրկնում, ջախջախված բանակ, մենք կապիտուլյացիայի ենթարկված պետություն ենք, չկա, իրենց կարծիքով, որոշակիություն և որևէ հնարավորություն Լեռնային Ղարաբաղի մնացած մասի հետ կապված չկա, ոչ մի բան, չկա, չէ՞,      ոչ մի բան: Ե՞րբ են իրենք խոսել դրա մասին, բա ինչո՞ւ չեն խոսում: Պատերազմից արդեն անցել է տևական ժամանակ: Բա ինչո՞ւ չեն խոսում: Մեկ տարի երեք ամիս է` դե թող ասեն ինչ է եղել, այդ հարցով հանդիպե՞լ են, այդ հարցով բանակցե՞լ են: Բա համանախագահներն ինչո՞ւ չեն գալիս, ինչո՞ւ են վախենում ասել, որ պետք է կազմակերպել համանախագահների հանդիպում:

Մի քանի անգամ հետաձգվեց համանախագահների այցը տարածաշրջան և Արցախ:

Դե:

Հիմա կա՞ բանակցային գործընթաց, պարո՛ն նախագահ, թե՞ այդ երեք եռակողմ հայտարարություններն են հիմքն այն Մոսկվայի կամ Բրյուսելի միջնորդությամբ, որոնք փաստորեն Արցախի մասին չեն: Դրանք ապաշրջափակման, դեմարկացիայի մասին են, բայց Արցախի մասին չեն:

Եթե լինեին բանակցություններ, մենք երևի կիմանայինք: Եթե պրոցես լիներ, երևի կիմանայինք: Բայց ինչ բանակցային պրոցես, երբ որ Հայաստանի կառավարիչն ասում է, որ Հայաստանը դեռևս 2016 թվականին կորցրել էր տեսական և գործնական հնարավորությունը: Այսինքն, ինքն ո՞ւմ հետ պետք է բանակցի: Գնա Ալիևի հե՞տ բանակցի: Ալիևը կասի՝ դե դավայ, բեր ստորագրի, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է: Դու ես չէ՞ ասում, որ կորցրել ես այդ հնարավորությունը:

Այլ բան էլ է ասում, որ 1992 թվականին Հայաստանն արդեն ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ԱՊՀ հիմնադիր պայմանագրով:

Ես կարծում եմ՝ դա արդեն գիտելիքի պակասի խնդիր է: Ես չեմ ասում, որ ես իրավաբան եմ կամ շատ խոր գիտելիքներ ունեմ, բայց երբեք որևէ միջազգային կառույցում անդամակցությունը չի բերում պետության տարածքային ամբողջականության ճանաչման: Հետո դա շատ բարդ հասկացողություն է: Պետության տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի ինքնորոշման իրավունքի հետ, դրա համար կան միջազգային դատարանի որոշումներ, կոնկրետ՝ Կոսովոյին վերաբերող: Թող գնան կարդան այդ որոշումները: Այդ ի՞նչ բան է, Թուրքիան ու Հունաստանն էլ ՆԱՏՕ-ի անդամ են, բա եթե ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունները, եթե դեմարկացիա-դելիմիտացիա են արել, բա այդ կոնֆլիկտը ինչո՞ւ է մեկ-մեկ ցցվում: Դա ի՞նչ ասելիք է: 

Ուղիղ այնպես, ինչպես, կներեք բառիս համար, հիմարություն է ասել, որ Ալիևի նկրտումները Հայաստանի նկատմամբ, կոնկրետ՝ Երևանի նկատմամբ, թե դա ադրբեջանական քաղաք է, պայմանավորված է նրանով, որ մենք էլ ենք ասում:

Ո՞վ է ասելոր Բաքուն հայկական է:

Այդ հարցը ես պետք է տամ Ձեզ, Դուք էլ մնացածներին:

Ես չունեմ այդ հարցի պատասխանը:

Համենայն դեպս, ես 1988 թվականից գտնվում եմ այդ պրոցեսի մեջ: Ես չեմ լսել երբեք ո՛չ հրապարակային, ո՛չ էլ ոչ հրապարակային՝ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանից, ո՛չ Ռոբերտ Քոչարյանից և ո՛չ էլ ես եմ երբևէ այդպիսի բան ասել: Այսինքն, ո՞վ է ասել: Է, կարող է մեկը` մի ընդդիմադիր գործիչ կամ մի պատմաբան չգիտեմ ինչ-որ մի բան է ասել, բա թող Ադրբեջանում էլ համապատասխան մակարդակով պատասխանեն: Երբ որ երկրի ղեկավարն է ասում, և դու դա էլ արդարացնում ես, ի՞նչ ասեմ, այստեղ ասելիքն արդեն ավարտվում է:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվումՉորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվենՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը»Խոր ցավով տեղեկացա հայազգի մեծանուն գիտնական Արթուր Չիլինգարովի մահվան մասին․ Սերժ Սարգսյան«Ռեալ»-ը 15-րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներն՝ իրենց տիկնիկների հետ Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀունիսի 2-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 2Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում էԲռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի ուղեգրի համար ևս մեկ մենամարտ կանցկացնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն ենԱրայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ)«Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակելՀանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալԱլավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետԾառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրերՍրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածքՄատենադարանում ձևավորվել է նոր գիտական խորհուրդ՝ ընտրական սկզբունքովՀայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանումՄեղմ է ասված, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ձերբակալություններն ակնհայտորեն անհիմն են․ Փաստաբանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածի մասինՋրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակըՆիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է Ալիևին նվիրել մեր հայրենիքը. ԱշոտյանԵրեխաների տոնը իր ծնունդով փչացրել է ՀՀ-ի նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Շարժման մասնակից (տեսանյութ)Վաղը ՔԿ կգնանք, Քյարամյա'ն, կտեսնենք` կկալանավորե՞ս, թե՞ ոչ. Սրբազան (տեսանյութ)Կիրանցի հայտնի Արծվի արձանն ապամոնտաժել են (լուսանկարներ)ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ Գյումրու դրամատիկական թատրոնի հրապարակում կայացել է բացօթյա տոնական համերգՄուրացկանի համար չկա խաղաղություն, այսօր տեղի է ունենում միակողմանի զիջումներ, որին դեմ ենք. Սրբազան (տեսանյութ)«Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ըՉկա 5 հոգի, որ մեկը մյուսին թշնամի չեն, չկա 5 հոգի, որ մեկը մյուսի ունեցվածքի նկատմամբ աչք չունենա. ՍրբազանՈՒՂԻՂ. Գյումրու թատերական հրապարակում մեկնարկվել է Սրբազան շարժման հանրահավաքըԵթե մտածում են` հարկելով կահաբեկեն Եկեղեցուն, ապա չեն ճանաչում, Եկեղեցու անդամ չեն. Միքայել Սրբազան (տեսանյութ)Թուրքը որ եկավ, համարյա մեր ոստիկանների պես ա լինելու, կարող ա անգամ ավելի թույլ. նորատուսցի (տեսանյութ)Ուժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել, ընկել է ավտոմեքենայի վրաԳեղարքունիքում փակվում են ճանապարհներ` ի աջակցություն Սրբազան շարժման (տեսանյութ)Կոչ ենք անում մեր մարտական ընկերներին միանալ պայքարին․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունՀունիսի 1-ին նվիրված միջոցառում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց երեխաների մասնակցությամբԶինված անձը վնասազերծվել է. ոստիկանների բացահայտումը Նեթանյահուն հնարավոր չի համարել Գազայի հատվածում մշտական հրադադարը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել Մեզնից է կախված, թե ինչպիսի մարդ երեխաները կմեծանան ու ինչպիսի աշխարհում կապրեն. Տավուշի մարզպետ 3 ժամից ավելի է Սևանա լճում որոնվում է ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորը
Ամենադիտված