Վարանդայի շրջանում իրականացված որոնումներն այսօր արդյունք չեն տվել
Հասարակություն![Վարանդայի շրջանում իրականացված որոնումներն այսօր արդյունք չեն տվել](/timthumb.php?src=disc/02-02-22/be5f187a466c0397a0e12987dc37d374.jpg&w=780)
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։
Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել, հայտնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։
Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1709 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
![](banners/armflix.jpg)