Բորելը նոր պատժամիջոցներ է խոստանում Ռուսաստանին
ԻրանԵվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը խոստացել է արագ հաստատել Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթը՝ կապված Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողության մեկնարկի հետ։
«Մենք Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ կդիտարկենք պատժամիջոցների հաջորդ փաթեթը՝ մեր գործընկերների հետ սերտ համակարգմամբ: ԵՄ խորհուրդն արագ կընդունի այդ փաթեթը»,- գրել է Բորելը Twitter-ում: