Բեռլինի նախկին կանցլեր Անգելա Մերկելին խանութում կողոպտել են
Ժամանց![Բեռլինի նախկին կանցլեր Անգելա Մերկելին խանութում կողոպտել են](/timthumb.php?src=disc/26-02-22/7e67b95ab7ed7377d90fe4130c54debc.jpg&w=780)
Թեև Անգելա Մերկելին ուղեկցել են անվտանգության աշխատակիցները, սակայն գողին հաջողվել է նրա պայուսակից հանել դրամապանակը։ Ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել գողության մասին՝ չնշելով տուժողի անունը, գրում է dw֊ն։
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի դրամապանակը գողացել են Բեռլինում՝ գնումներ կատարելիս։ Ինչպես հայտնում է dpa գործակալությունը, Մերկելը գնացել է Շառլոտենբուրգ թաղամասի սուպերմարկետ, որտեղ տեղի է ունեցել գողությունը։
Ոստիկանությունից միայն հաստատել են, որ գողության մասին հայտարարություն են ստացել «67-ամյա կնոջից»՝ չնշելով տուժողի անունը։ Դրամապանակի մեջ եղել է անձը հաստատող փաստաթուղթ, քարտ, վարորդական իրավունք և կանխիկ գումար։ Մերկելի գրասենյակը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ։
Մերկելը հայտնի է նրանով, որ նույնիսկ Գերմանիայի կառավարության ղեկավար եղած ժամանակ ինքը միշտ գնումներ է կատարել ինքնուրույն։ 2021 թվականի ընտրություններից հետո Մերկելը որոշել է հեռանալ մեծ քաղաքականությունից։ Նա 16 տարի եղել է Գերմանիայի կանցլեր։
![](banners/armflix.jpg)