Թրամփը պատրաստ է գաղտնազերծել Քենեդու սպանության և սեպտեմբերի 11-ի հարձակումների վերաբերյալ փաստաթղթերը Անահիտ Մնացականյանին ծննդյան առթիվ ծնողներն էին նվեր արել, որ Սևանում հանգստանար Հայաստանում ներքին և արտաքին գործոններով պայմանավորված լարվածությունն ավելի ու ավելի է աճում. Հրապարակ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Չինաստանից Հայաստան է հասել առաջին բեռնատարը Շամլուղում վնասվածքներ ստացած 9-ամյա երեխան Երևան տեղափոխվեց սանավիացիայի ուղղաթիռով Բերման ենթարկելուց բերետավորը քիթս կոտրել է. ցուցարար (տեսանյութ) Ռոզա Ծառուկյանը ներկա է եղել Թովմաս Պողոսյանի հոբելյանական համերգին (տեսանյութ) Բա ո՞ւր են Հայաստանի արբանյակի արած լուսանկարներն աղետի գոտուց. Կարեն Վրթանեսյան Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանն ընդունել է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին 

Արդյոք Արցախի գազի դիմաց Խրամո՞րթն են պատրաստվում տալ. ինչու են կանայք և երեխաները լքել գյուղը

Արցախ

Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Խրամորթ գյուղի տղամարդիկ՝ Պաշտպանության բանակի և ռուս խաղաղապահների հետ, մարտական պատրաստվածության են բերվել, դիրքավորվել գյուղի տարածքում՝ պատրաստ դիմակայելու ադրբեջանցիների հնարավոր սադրանքներին։ 

Վերոնշյալ տեկեկությունը ճշտելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, որը երեկ՝ մարտի 16-ին, խմբակցության անդամների հետ եղել էր գյուղում, ասաց՝ նման բան չկա, սակայն այնպես չէ՝ գյուղում ամեն ինչ լավ է:

Նա նշեց՝ մամուլում շատ հակասական տեղեկություններ կային այն մասին, թե գյուղի բնակիչներին տեղահանել են, թե ռուս խաղաղապահները դուրս են եկել Խրամորթից, այդ ամենը տեղում պարզելու համար են Արցախի պատգամավորները որոշել գնալ Խրամորթ:

«Գյուղի տղամարդիկ մարտական պատրաստվածության չեն բերվել, չի կարող բնակիչը մարտական պատրաստվածություն ունենալ, այնտեղ են ռուս խաղաղապահներն ու մեր զինվորականները: Որևէ գործողությունների նախապատրաստում չկա, պարզապես, բոլորն այնտեղ են, որպեսզի պահպանեն գյուղի անվտանգությունը: Այն հատվածը, որտեղ ի սկզբանե տեղակայված են եղել ադրբեջանցի զինծառայողները, շատ մոտ է գյուղին և, հատկապես, մարտի 8-ից սկսած, երբ ադրբեջանական կողմի պահվածքն ավելի ագրեսիվ դարձավ, գյուղի տղամարդիկ որոշեցին իրենց կանանց և երեխաներին գյուղից դուրս հանել՝ տեղափոխելով Արցախի այլ բնակավայրեր՝ ընկերների, բարեկամների մոտ, մինչև որ իրավիճակը կհանդարտվի»,- նշեց պատգամավորը՝ հաստատելով, որ գյուղում մնացել են միայն տղամարդիկ:

Նա նշեց, որ ռուս խաղաղապահներն էլ էին գյուղում և ամենևին էլ չէին լքել այն, այլ՝ ընդհակառակը. «Տեսանք, որ ռուս խաղաղապահները շատ լավ, ամբողջությամբ իրենց գործառույթները իրականացնում են՝ շատ գրագետ, առանց որևէ կոշտ միջոցների»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ երեկվանից այնտեղ են գտնվում նաև «Հայաստան» խմբակցության 4 պատգամավորները՝ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Ելենա Կիրակոսյանը և Քրիստինե Վարդանյանը: 

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև մամուլում տարածվող այն լուրերին, թե ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի միջև ներքին համաձայնություն կա՝ Խրամորթը տալ Արցախի գազի դիմաց. «Մամուլում շատ եմ հանդիպում այնպիսի գրառումների, որտեղ ասվում է՝ Արցախի գազի դիմաց Խրամորթն են պատրաստվում տալ, նախ նման առաջարկ կամ քննարկում չկա, երկրորդ, ենթադրենք՝ ամենավատ երազում լիներ նման քննարկում, հավատացե՛ք, Արցախում բոլորը միահամուռ կասեին՝ մենք պատրաստ ենք առանց գազ ապրել և թույլ չէին տա հաստատ՝ նման բան լիներ»,- վստահ ասաց նա:

Վերջինս համոզված է, եթե լիներ բանակցային գործընթաց, ապա ոչ 44-օրյա պատերազմը կլիներ, ոչ էլ այն լարված հոգեվիճակը, որ ունեն սահմանամերձ գյուղերի բնակիչները. «Պիտի լինի այն, ինչը չկար նաև պատերազմի ժամանակ՝ բանակցային գործընթաց: Թե այս իրավիճակը որքան կշարունակվի, չենք կարող ասել, ինչպես որ պատերազմի ավարտի օրը հստակ չգիտեինք, միայն մեկ բան է պարզ, որ զենքերը չեն լռում այնքան ժամանակ, քանի դեռ լռում է դիվանագիտությունը: Սա հերթական անգամ փաստում է, որ ՀՀ իշխանությունների համար փակ է Արցախի հարցը և այդ ամենի հետևանքով է, որ այսօր Արցախը փակուղու մեջ է հայտնվել: Այն սեփական ուժերով և ռուս խաղաղապահների օգնությամբ է կարողանում գոյատևել, որովհետև այն ձայնը, որ մինչ այս իշխանությունները Արցախն ուներ,  և այդ ձայնը ՀՀ իշխանություններն էին, ապա հիմա մենք ձայնից զրկված ենք, անգամ, ընդհակառակը՝ ավելի վատ «նոտաներ» են գալիս ՀՀ իշխանություններից»,- նշեց պատգամավորը: 

Մետաքսե Հակոբյանի միակ հույսն այն է, որ այս ամենից հետո գոնե Արցախում իշխանությունները «խելքի կգան». «Կարծում եմ, որ մեր իշխանությունները, բացի  ՀՀ իշխանությունների հետ ձևական ձեռքսեղմումից, նաև ինչ-որ պահանջներ կկարողանան ներկայացնել, քանի որ Արցախի հարցը անձի հարց չէ, այլ՝ ամբողջ ժողովրդի: Նույնիսկ այս իրավիճակում արցախցու ոգին տեղում է, նրանք ասում են, որ, ապրելով գյուղում, պետք է ցույց տան՝ չեն կոտրվելու և չեն տրվելու ադրբեջանցիների սադրանքներին»,- եզրափակեց նա:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեքսիկայի նախագահը մտադիր է թոշակի անցնել ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն չեն դիտարկում Ուկրաինա ռшզմական խորհրդատուներ ուղարկելու հարցը․ Պետքարտուղարություն Կառավարության գաղտնի որոշմամբ վաճառքի է հանվել Գիտատեխնիական գրադարանի շենքը. 60 տարվա պատմության փոշիացումը ցեղասպանություն է, քրեական հանցագործություն Հարավային Կորեան դադարեցնում է Հյուսիսային Կորեայի հետ ռազմական ոլորտի համաձայնագիրը Հայաստանում հերքել են Ադելիա Պետրոսյանին ՀՀ հավաքական հրավիրելու մասին տեղեկությունը Նիդեռլանդներն Ուկրաինային թույլ կտա F-16-երն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար Գլոբալ պատերազմի ներուժը մեծացել է․ Տոկաև «Ամբողջ հայ ժողովրդի ամոթը. հայ ոստիկանները ծեծի են ենթարկել հոգևորականի»․ Սեմյոն Բաղդասարով Փաշինյանի համակիր, «ՔՊ»-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվելՄԱԿ-ի անվտանգության հարցերով ներկայացուցիչը Ժաննա Անդրեասյանի հետ քննարկում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցին կդիմի ԿԳՄՍՆ-ին Աղջոց վանքն իրենց հանձնելու հարցով Հանրային Հեռուստաընկերության Քաղաքական հաղորդումների ղեկավար-պրոդյուսերի՝ բացարձակ սուտ պարունակող գրառումը լայքում են ՀՀ արդարադատության նախարարը, ԱԺ քպ-ական պատգամավորներ․ Ռուբեն Մելիքյան Իշխանությունը չի արձագանքում «Խոջալուի ցեղասպանության» մեղադրանքին՝ քաջալերելով Ադրբեջանին․ ՀԱԿ ՀՀ իշխանության մոտ պանիկա կա՝ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման ընդամենը մեկ հաջողությունից. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում, եկեղեցու ճանապարհին «УАЗ»-ը կողաշրջվել էԱրմավիրի մարզպետը «ՔՊ»-ին շնորհակալություն է հայտնել Գյուլնազարյանին Փարաքարի ղեկավար ընտրելու համարՈրոշ դպրոցներ կկառուցվեն քանդվող հին շենքերի տեղում․ Սյունիքի մարզպետը քննարկում է կազմակերպել Ռոբերտ Արզումանյանը` «Նոա»-ի նախագահի խորհրդական Հանձնվել չկա՛․ դաժանորեն ծեծի ենթարկված Աշոտ Հարությունյանի առողջությունը կարգավորվում է Փաշինյանը սարսափում է ընտրությունների գաղափարից, նա չի ուզում իշխանություն կորցնել․ Սուրեն ՍուրենյանցՈրպես ԱԺ նախագահ՝ ես իմ լիարժեք պատրաստակամությունն եմ հայտնում էլ ավելի խթանելու երկու երկրների կապերը՝ ի շահ մեր ժողովուրդների․ Սիմոնյանը՝ Սլովենիայի ԱԺ նախագահին Նոր Արեշում կրակոցներ են հնչել․ կա վիրավորՓաշինյան-Պուտին հեռախոսազանգ՝ երկար դադարից հետո․ ի՞նչ հարցեր են քննարկվել Արցախցիները կամավորական խմբեր են կազմում Լոռիում փրկարարարական աշխատանքներին միանալու համար, իսկ ոստիկանությունը շարունակում է քաղաքացիներին տփել ԵրևանումՆիկոլն օգնության է կանչում Ալիևին և Էրդողանին (տեսանյութ)Իրանում գրանցվել է նախագահի 80 թեկնածու Հայրենիքը մեկն է, դեռ ունենք Հայրենիք, դեռ, ժամանակ չկա, դուրս եկեք. փաստաբանԻրանի խորհրդարանի ղեկավարն առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում Վարազդատ Հարոյան․ Հավաքականում պետք է այնպես խաղաս, որ ուրախացնես մի ամբողջ երկրի և ժողովրդի (տեսանյութ)Ընդդիմության մանդատները դնելը սխալ է, այդ գործիքը պետք է ԱԺ-ում, երբ ՔՊ-ն կստորագրի կապիտուլիացիա․ քաղաքագետ (տեսանյութ)Հավատը սեփական ուժերի ու այլոց նկատմամբ կարևոր է հետտրավմատիկ վերականգնման համար․ Աֆեյան Մենք չենք ուզում բախումներ, թող զգոն լինեն ու դարձի գան, հատկապես` բերետավորներից ոմանք. սարկավագ (տեսանյութ) Մեծ հանրահավաք՝ հունիսի 9-ին. Սրբազանը ներկայացրեց առաջիկա անելիքները (տեսանյութ)Հայկական կողմը Ուկրաինայի հետ պայմանավորվել է գործարարների մասնակցությամբ մեծ քննարկում կազմակերպել Վաղը՝ ժամը 10:30-ին, հավաքվում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում, շատ կարևոր հանդիպման ենք գնալու․ Սրբազան Սասուն Խաչատրյանը՝ Սերժ Սարգսյանի գործի «փլուզման» մասին (տեսանյութ)Մեր տղաներն ազատության մեջ են. իրավապաշտպանը կարդում է 26 ազատ արձակված տղաների անունները (տեսանյութ)ԱԱԾ-ն և դատախազությունը հայտարարել են, որ ես գործակալ չեմ և միլիոններ չեմ ստացել, պատասխանը ո՞վ կտա (տեսանյութ) Հսկում ենք ոստիկաններին, չեմ հավատում, որ իրապես ոստիկանական շարքերից են, բայց հետևելու ենք. Սրբազան (տեսանյութ)Այսօրվանից դիվանագետների խորհուրդը հանդիպումների շարք է սկսել օտարերկրյա ներկայացուցիչների հետ (տեսանյութ) ԱԺ-ում խամաճիկ ընդդիմություն կունենանք, եթե Փաշինյանը կազմակերպի ընտրությունները (տեսանյութ) Հայաստանն ու Ղրղզստանը բավարարում են ԵԱՏՄ մրգերի ու բանջարեղենի պահանջը․ ՄիշուստինԳագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ իրականացված «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումի աշխատանքը ներկայացվել է տեսաֆիլմով (տեսանյութ)ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի նկատմամբ շատ վատ է պահել իրեն, դատապարտում եմ այս դեպքը․ Արամ Գյուրջյան (տեսանյութ) Թմրանյութը մարմնի ամենատարբեր հատվածում են պահել, և տեղում ստուգել հնարավոր չեղավ․ Լիլիթ Մինասյան (տեսանյութ)60-ից ավելի բերետների ներխուժումը ՀՅԴ գրասենյակ և պատգամավորի խոշտանգման հարցը քննո՞ւմ եք (տեսանյութ)«Աննա Հակոբյանը 11 000 դասալիքներից խոսեց, քանի՞ վարույթ է հարուցվել», «Հետախուզման դեպքեր ունենք» (տեսանյութ)Եթե ընդդիմադիրների վրա գործեր «կարվեին», հազարավոր կալանավորված ակտիվիստներ կլինեին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)Չեմ ուզում հավատալ, որ դատախազներն ուզում են՝ անմեղ մարդիկ դատվեն. Սերգեյ Ասատուրով (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Սրբազանն ու իր կողմնակիցներն ամփոփում են օրը Սուրբ Աննայի բակում
Ամենադիտված