Մահացել է ռեժիսոր Լեոնիդ Խեյֆեցը
Գիտություն և Մշակույթ![Մահացել է ռեժիսոր Լեոնիդ Խեյֆեցը](/timthumb.php?src=disc/18-04-22/c83aea17ae9b5a63d04243a6287ad543.jpg&w=780)
Մահացել է ռուս թատերական գործիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեոնիդ Խեյֆեցը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Թատերական արվեստի ռուսական ինստիտուտի պրոֆեսորը մահացել է կյանքի 88-րդ տարում։
Խեյֆեցը ծնվել է 1934թ․-ի մայիսի 4-ին Մինսկում։ 1963թ․-ին ավարտել է Թատերական արվեստի ռուսական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1963-1970թթ․ աշխատել է Խորհրդային բանակի կենտրոնական թատրոնում, սակայն հեռացել է այնտեղից «Երկու ընկեր» ներկայացման փակումից հետո։ 1988թ․-ից Վլադիմիր Մայոկովսկու անվան ակադեմիական թատրոնի ռեժիսորն է եղել։
![](banners/armflix.jpg)