Ավտոերթ՝ Սպիտակում. փակվել է Երևան եկող ճանապարհը (տեսանյութ)
ՏեսանյութերԼոռու մարզի Սպիտակ քաղաքում եւս այսօր՝ մայիսի 3-ին անհնազանդության ակցիա է տեղի ունեցել, հաղորդում է News.am-ը:
Քաղաքացիները նաեւ այցելել են զոհված զինծառայողների շիրիմներին, ապա «Դիմադրություն» շարժման շրջանակում բողոքի զանգվածային միջոցառումներ իրականացրել․ ավտոշքերթով եռագույններով շրջել են քաղաքում, հետո փակել միջպետական մայրուղին՝ ամբողջ շարժը պարալիզացնելով։
«Մեր ոգին պետք է միշտ բարձր լինի, միշտ պայքարող լինենք, ու պատահական չէ մեր կարգախոսը՝ «միություն, պայքար, հաղթանակ»։ Մենք պարտք ունենք մեր տղերքին։ Ու նաև որպես դաշնակցական՝ երդում ունենք տված․ մեր հայրենակիցներն էլ պետք է երդվեն հանուն հավերժական Հայաստանի»,-զոհերի հուշահամալիրում ասաց ՀՅԴ Սպիտակի կոմիտեի ներկայացուցիչ Սասուն Ասատրյանը։
Ապա վանկարկեցին՝ «առանց թուրքի Հայաստան» և կոչ արեցին միանալու պայքարին։