Մայիսի 16-ից հնարավոր կլինի Հայաստանից մեքենայով մեկնել Ռուսաստան
ՀասարակությունՄայիսի 16-ից կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները կհանվեն, և հնարավոր կլինի և՛ ավտոճանապարհներով երթևեկել, և՛ ինքնաթիռներով. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Հիմա օպերատիվ շտաբը նման որոշում է կայացրել՝ մայիսի 16-ից բոլորը կհանվեն և հնարավոր կլինի և ավտոճանապարհներով երթևեկել, և ինքնաթիռներով: Այսինքն՝ բոլոր այս հարցերը, որոնք իսկապես մեր երկրների միջև շփումները հետաձգում էին, այսօր հանվում են»,-ասել է ՌԴ փոխվարչապետը։